Հետո էլ զարմանում եք, երբ ասում եմ, որ ՊՆախարարը մնում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտը

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այսօր Դիլիջանի նախկին կինեմատոգրաֆիստների տանը, որ հետո ՊԵԿ տխրահռչակ ուսամնական կենտրոն պետք է դառնար, իսկ հիմա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան է, մասնակցեցի Մոնթե Մելքոնյանի 60-ամյակի միջոցառմանը։ Ներկա էր գործող իշխանական վերնախավի մի բավականին մեծ հատված։ ՊՆ-ն ավտոբուսներ էր տրամադրել վարժարանի սաների ծնողներին եւ հրավիրվածներին Դիլիջան տեղափոխելու համար։ Տեղի ունեցավ հանդիսավոր տողան, հետո Մոնթե Մելքոնյանի արձանի բացումը, որի հեղինակը Լեւոն Թոքմաջյանն է։ Արձանն ի դեպ, բավական հաջողված է։

Մինչ այս պահը լավ, նորմալ, Մոնթեին հարիր միջոցառում էր։ Հետո հայտարարեցին, որ հյուրերին հրավիրում են գլխավոր մասնաշենք՝ վարժարանի սաների ռազմամարզական համարները նայելու։ Արձանն էի ուսումնասիրում, ու հետո զգացի, որ վարժարանի սաների ծնողները ինչ-որ գծից առաջ չեն գնում։ Հարցրեցի՝ ինչու՞ չեք գնում, ասացին՝ թույլ չեն տալիս։ Հետո՝ բոլորին հրավիրեցին դահլիճ։ Հետո, հատուկ հայտարարություն հնչեց, թե վարժարանի սաներն ու ծնողները պետք է լքեն դահլիճը, որի մեծ էկրաններին ստոպ-կադր էր՝ Մոնթե Մելքոնյանի լուսանկարով եւ «Մոնթե Մելքոնյան 60» գրառմամբ։ Բարձրաստիճանները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությաամբ, տեղավորվեցին առաջին երեք շարքերում, ու մնացած մասով գրեթե դատարկ դահլիճում սկսվեց ֆիլմի ցուցադրությունը։ Դահլիճի ձեւավորման սպասումն այն էր, որ պետք է Մոնթեի մասին ֆիլմ լինի, բայց սկսեց ֆիլմ ՊՆախարար Վիգեն Սարգսյանի հարցազրույցով՝ այն մասին, թե ինչպես Կինեմատոգրաֆիստների տունը դարձավ Մոնթե Մելքոնյանի անվան վարժարան, եւ որ նույնիսկ աշխարհի առաջատար կրթօջախները նման պայմաններ չունեն։ Հիմնական գործող անձը Վիգեն Սարգսյանն էր, կտորներ հարցազրույցից, ելույթից, խորհրդակցությունից՝ կարծես նրա պապն էր կառուցել Կինեմատոգրաֆիստների տունը։ Մոնթեի մասին էլ ֆիլն եղավ, իհարկե։ Բայց հետո։ Իսկ ավելի ուշ սկսվեց համերգ՝ Արսեն Գրիգորյան, Նունե Եսայան, Ալլա Լեւոնյան, Լեյլա Սարիբեկյան։ Այս ընթացքում դահլիճը կիսալցվեց, հայտնվեցին նոր գեներալներ, բարձրաստիճաններ, անվտաանգության աշխատաակիցներ։ Իսկ այս ողջ ընթացքում, ինչպես հետո պարզվեց, վարժարանի սաները եւ նրանց ծնողները բակում, համերգի վայրից հեռու՝ ծառերի տակ խումբ-խումբ կանգնած էին։ Սպասում էին, որ համերգ-մամերգը վերջանա, որ ավտոբուսները ծնողներին տանեն ետ։ Նրանց, ում համերգը այնքան էլ հետաքրքիր չէր, հրավիրվել էին դահլիճ, իսկ նրանք, ովքեր շոյված կզգային իրենց ներկայությամբ, անկեղծ կուրախանային սիրված երգիչներին տեսնելով ու լսելով, իրենց կարեւորված կզգային, «դուխ» կստանային՝ կանգնած էին դրսում եւ սպասում էին ավտոբուսի։ Հետո էլ ասում եք՝ ազգ-բանակ։ Հետո էլ զարմանում եք, երբ ասում եմ, որ ՊՆախարար Սարգսյանը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ։
 

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am