Իրանի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
Մոտ ապագայում սպասվում է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այց Երևան:
Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ արտաքին հարաբերությունների նիստում՝ կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը: