Կրեմլն աջակցում է ԱՄՆ-ի զգուշավոր լավատեսությանը Ուկրաինայի հարցում․ Պեսկով
Կրեմլն աջակցում է ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի զգուշավոր լավատեսությանը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Անշուշտ, զգուշավոր լավատեսության պատճառներ կան։ Դուք լսեցիք Պուտինի հայտարարությունը։ Նա ասաց, որ աջակցում է կարգավորման հարցում Թրամփի դիրքորոշմանը, բայց նա ուրվագծեց հարցեր, որոնց պետք է միասին պատասխանել։ Դեռ շատ անելիքներ կան, բայց նախագահը համերաշխ է Թրամփի դիրքորոշման հետ»,- նշել է Պեսկովը։