Ընդդիմադիր գործընկերները դժգոհում են, բայց նույն գործընկերները դժգոհում էին ընդհանրապես եվրոպացիներին բերելուց
ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ ԵՄ դիտորդների ներկայությանը ՀՀ-ում։
«ԵՄ դիտորդական առաքելությունը տեղակայվել է մեր առաջարկությամբ, մեր խնդրանքով, որ նպատակն է ապահովել, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կայունությանը: Ոչ ոք չի կարող ժխտել, որ տեղակայումից ի վեր իսկապես այս առաքելությունը ծառայել է այս նպատակին, իսկապես առաքելությունը ստացված է: Միաժամանակ այն պահին, երբ կստորագրվի այդ համաձայնագիրը, կվավերացվի և ուժի մեջ կմտնի, կայունությունը և խաղաղությունը այլևս շատ ինստիտուցիոնալ կդառնան:
Ես տեսնում եմ, որ ընդդիմադիր գործընկերները դժգոհում են, բայց նույն գործընկերները դժգոհում էին ընդհանրապես եվրոպացիներին բերելուց»,- ասաց նա: