Վանաձորում աղմկահարույց սպանության գործով ձերբակալված նախկին երկրապահականի 24-ամյա տղային կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

նոյեմբերի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Տարոն Թադևոսյանը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանին սպանելու կասկածանքով ձերբակալված 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Սուրիկ Բաղդասարյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Կարապետյանը դատարանից տեղափոխվեց «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Նշված հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ Լոռու մարզի Ոստիկանության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի և Լոռու մարզի քննչական վարչության պետ Թ. Շուշանյանի կողմից ստեղծվել էին օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ խմբեր, ինչի արդյունքում էլ կարճ ժամանակում ոստիկաններն ու քննիչները արդյունքի հասան. կասկածյալը ինքնակամ ներկայացավ Ոստիկանություն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 19-ին Վանաձորում 33-ամյա Վոլոդյա Քոչինյանին սպանելու կասկածանքով որոնվում էր 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանը։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս ծնունդով Ալավերդիից է և իր շրջապատում ավելի շատ ճանաչված է որպես երկրապահ կամավորականների միության Թումանյանի տարածքային կազմակերպության նախկին նախագահ Կարոյի տղա։ Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Ոստիկանության Լոռու մարզային վարչության (վարչության պետ Արամ Ղազարյան), Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության (վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյան) գլխավորությամբ ստացված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների, ինչպես նաև բացատրական գործողությունների արդյունքում Ոստիկանության Տարոնի բաժին էր ներկայացել կասկածյալ Լ. Կարապետյանը, ում փաստաբանների ներկայությամբ լսելու էր ավագ քննիչ Գ. Վերմիշյանը: Ավելի վաղ ֆոտոլրագրողը դեպքի վայրից հայտնել էր, որ նոյեմբերի 19-ին սպանություն էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 01։05-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոնից Ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց էին մեկնել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, Արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը, ով, ըստ բժիշկների հայտարարության, վնասվածքը ստացել էր որովայնի մասում՝ կտրած-ծակած հարվածի հետևանքով, Վանաձոր քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ, 33-ամյա Վոլոդյա Քոչինյանն է։ Փաստի առթիվ Թ. Շուշանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, Լոռու մարզային քննչական վարչույթան քննիչ Գագիկ Վերմիշյանի գլխավորությամբ, ում որոշմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանության կասկածանքով կալանավորված 24-ամյա Սերիկ Կարոյի Կարապետյանն է Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am