Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում. Փաշինյան
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ չի մտնում այսօր։ Այդ մասին հայտարարել է վարչապետ Փաշինյանը՝ թուրք լրագրողներին՝ նշելով սակայն, որ Մեծ Եղեռնը Հայաստանում, հայերի շրջանում անառարկելի ճշտարտություն է, և որ իրականության մեջ հնարավոր չէ դա ժխտել կամ ուրանալ։
Նա ասել է, թե պետք է պատմության և այսօրվա միջև սահմանազատում իրականացնել, և որ չի կարելի պատմությունն ու այսօրը ընկալել նույն կերպ․
«Կարևոր է տեսնել, ընկալել այն ուղերձները, որ տալիս է մեզ պատմությունը։ Քաղաքական ընկալման հարց է, ինչ դաս քաղել և ինչպես ընկալել պատմությունը, ինչպես օգտվել դրանից: Պատմության մեջ բացարձակ ճշմարտություն չկա, պատմության որևէ ընկալումը քաղաքական ընկալում է։ Խոսքը պատմության մեր կիրառական ընկալումը փոխելու մասին է»,- ասել է նա։