Փոխանցիկ Սարիկն ու առնետային դիվանագիտությունը. 168.am

 168.am-ը գրում է.  Երկակի ստանդարտները ժամանակակից քաղաքականության անբաժանելի մասն են, որոնք առավել ցայտուն կերպով դրսևորվում են միջազգային հարաբերություններում, երբ տարբեր երկրներ միևնույն հարցի վերաբերյալ իրենց շահերից ելնելով՝ ցուցաբերում են տրամագծորեն հակառակ մոտեցումներ։


Պետությունների մեծ մասն այս կամ այն սկզբունքին հավատարիմ է, եթե դա նպաստում է սեփական շահերին, և հակառակը՝ կարող է թքած ունենալ, եթե նույն սկզբունքը մեկ այլ երկրում բռնաբարվում է, սակայն այդ բռնաբարությունը շահավետ է իրենց համար։ Ամենատարբեր առանձնահատկություններով երկակի ստանդարտների օրինաչափությունն այն է, որ աշխարհում չկա որևէ երկիր, որը որևէ ստանդարտ կիրառում է ի վնաս սեփական և ի օգուտ այլ, այդ թվում՝ թշնամական պետության շահերի։ Բացառությամբ Հայաստանի։ Այստեղ երկակի ստանդարտները դրսևորվում են համաժամանակյա ռեժիմում։

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Գյումրիի քաղաքապետի ընտրություններին մասնակցում են «նախկին թալանչիները», «ապօրինի հարստացածները», որ Գյումրիի ընտրություններին «մասնակցում է 350 միլիոն դոլարի ապօրինի գույք», և, որ բոլոր այդ «առնետներն» իր իշխանության կողմից արժանի պատասխան կստանան։ Ընդունենք՝ Նիկոլ Փաշինյանը 100 տոկոսանոց ճշմարտություն է ասում և սեփական ձայնալարերը Գյումրիում պատռում էր ոչ թե բազմաթիվ պատկանելություններ ունեցող որևէ Սարիկի քարոզչության կեղտոտ, այլ ժողովրդից թալանվածը վերադարձնելու մաքուր նպատակներով։ Այսինքն՝ ենթադրենք, որ գործ ունենք մեկի հետ, ով արդարության ու հակաօրինականության դեմ պայքարի անխոնջ մարտիկ է։

Մինչ այս վարժության մասնակիցները կընդունեն անհնարին թվացող այդ կանխավարկածը, Գյումրիից Երևան շտապած Փաշինյանը լայնարձակ ժպիտով ընդունեց թուրք լրագրողներին, որոնց հետ զրույցի մանրամասներն ընդունելու հարցում իրենց հայ համարողները մեծագույն դժվարություններ են ունենալու առաջիկա օրերին և շաբաթներին։Մինչ թուրք լրագրողների կառավարական ընդունելությունը, Հայաստանի արտգործնախարարը մայրաքաղաքից մայրաքաղաք է շտապում՝ կրկնելու Փաշինյանի մանտրան, որ Հայաստանն աներեր է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։ Առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող այս երկու իրականությունները երկակի ստանդարտների դրսևորման ցայտուն օրինակներ են։ Եթե խոսքն ապօրինի հարստացման, ժողովրդից թալանված ունեցվածքի մասին է, ապա Գյումրիի ընտրություններին «մասնակցող 350 միլիոն դոլար ապօրինի գույքը» ոչինչ է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, էթնիկ զտման արդյունքում հայերից խլված տասնյակ-հազարավոր քառակուսի կիլոմետրերի, բազմամիլիարդանոց հանքավայրերի, բնական ռեսուրսների, մարդկանց սեփականության, գույքի համեմատ։

Փաշինյանն ահա Գյումրիում և ընդհանրապես խոստանում է պատժել բոլոր «առնետներին», բայց երբ խոսքը վերաբերում է թշնամական երկրների կողմից իրականացվածին, պետության վարքագիծը հասցնում է թակարդում հայտնված առնետի խլրտոցի։ Սա երկակի ստանդարտի կիրառման առանձին վերցրած, բայց ցցուն օրինակ է, որով, ի տարբերություն երկակի ստանդարտներով առաջնորդվող աշխարհի մնացած երկրների, սպասարկվում են այլ, դեռևս թշնամական պետությունների շահերը՝ փաթեթավորված փոխանցիկ դրոշի վերածված որևէ պատկանելությամբ Սարիկի քարոզչությամբ։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը «աքսորել է» անհնազանդ դատախազին. վերջինս դատի է տվել Վարդապետյանին Ադրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, թե ՀՀ-ն, իբր, 11 մլրդ-ի նյութական վնաս է հասցրել Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան Ողբերգական ավտովթար` Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Ակնկալում ենք շուտափույթ ստորագրում. ՀԱՊԿ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեկնել են Դամասկոս Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար Ալիևը հայտնել է իր պայմանը 750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա. Դանիելյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը ԱՄՆ–ը կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը․ Մարկո Ռուբիո ՀՀ կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան, հրապարակե՛ք համաձայնագրի ամբողջական տեքստը Հրդեհ՝ Կոտայքի մարզի Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում. ժամանել են հրշեջները և պարեկները Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը․ Միրզոյան Կքննարկվի ուղեվարձը 100 դրամ սահմանելու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը Ո՞վ դարձավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի դուրս բերել դիտորդներին «Էլկա» ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են միմյանց, կոտրել գույքը «Եվրասիա»-ն Հայաստանում անցկացրեց երրորդ կինոֆորումը՝ «Եվրասիա-Կինոֆեստի արձագանքը» «Евразия» провела в Армении третий кинофорум «Эхо “Евразия-Кинофест”» Ադրբեջանը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am