ԱՄՆ դատավորները Թրամփի վարչակազմին կարգադրել են վերականգնել աշխատանքից հեռացված հազարավոր մարդկանց

Կալիֆոռնիայի և Մերիլենդի դաշնային դատավորներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կարգադրել են վերականգնել փորձաշրջան անցնող հազարավոր դաշնային աշխատողների, որոնք կորցրել են իրենց աշխատանքը 19 գերատեսչություններում աշխատանքից զանգվածային հեռացումների պատճառով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։


Դոնալդ Թրամփի և Կառավարության արդյունավետության վարչության ղեկավար Իլոն Մասկի կողմից բյուրոկրատիան կրճատելու ջանքերի շրջանակներում հազարավոր մարդիկ զրկվել են աշխատանքից։

Ըստ Բալթիմորի դատավորի՝ վարչություններից 18-ը, որոնք վերջին շաբաթներին զանգվածաբար ազատել են փորձաշրջան անցնող աշխատակիցներին, խախտել են օրենքը։ Դատավորի որոշումը վերաբերում է Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարությանը, Սպառողների ֆինանսական պաշտպանության բյուրոյին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID), գյուղատնտեսության, առևտրի, կրթության, էներգետիկայի, առողջապահության, ներքին անվտանգության, աշխատանքի, տրանսպորտի նախարարություններին և մի շարք այլ գերատեսչությունների։

Բալթիմորի դատավորի որոշումից առաջ Սան Ֆրանցիսկոյում ԱՄՆ շրջանային դատավորը կարգադրել էր վերականգնել վեց գերատեսչություններում, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունում աշխատանքից հեռացված փորձաշրջան անցնող աշխատողներին։ Սան Ֆրանցիսկոյի դատավորի որոշումից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ վարչակազմն «անմիջապես կպայքարի» դրա դեմ։

Թրամփը և Մասկը ցանկանում են կրճատել դաշնային աշխատակիցների թիվը, որը հունվարին Թրամփի պաշտոնակալության ժամանակ կազմում էր 2,3 միլիոն։

Զանգվածային կրճատումների առաջին ալիքն անդրադարձել է փորձաշրջան անցնող աշխատակիցների վրա։ Ըստ դեմոկրատների կողմից ղեկավարվող նահանգների, որոնք բողոքներ են ներկայացրել դատարան այս կրճատումների դեմ, Թրամփի երդմնակալությունից հետո աշխատանքից ազատվել է առնվազն 24 000 մարդ։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը «աքսորել է» անհնազանդ դատախազին. վերջինս դատի է տվել Վարդապետյանին Ադրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, թե ՀՀ-ն, իբր, 11 մլրդ-ի նյութական վնաս է հասցրել Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան Ողբերգական ավտովթար` Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Ակնկալում ենք շուտափույթ ստորագրում. ՀԱՊԿ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեկնել են Դամասկոս Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար Ալիևը հայտնել է իր պայմանը 750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա. Դանիելյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը ԱՄՆ–ը կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը․ Մարկո Ռուբիո ՀՀ կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան, հրապարակե՛ք համաձայնագրի ամբողջական տեքստը Հրդեհ՝ Կոտայքի մարզի Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում. ժամանել են հրշեջները և պարեկները Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը․ Միրզոյան Կքննարկվի ուղեվարձը 100 դրամ սահմանելու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը Ո՞վ դարձավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի դուրս բերել դիտորդներին «Էլկա» ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են միմյանց, կոտրել գույքը «Եվրասիա»-ն Հայաստանում անցկացրեց երրորդ կինոֆորումը՝ «Եվրասիա-Կինոֆեստի արձագանքը» «Евразия» провела в Армении третий кинофорум «Эхо “Евразия-Кинофест”» Ադրբեջանը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am