Մինչ ընդդիմադիր մի շարք գործընկերներ, համառորեն փնտրում են իրենց բերած Նիկոլին «բերողներին»՝ Հայաստանի Հանրապետությունը կանգնել է կրկնակի կապիտուլյացիայի շեմին. Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարության նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մինչ ընդդիմադիր մի շարք գործընկերներ, համառորեն փնտրում են իրենց բերած Նիկոլին «բերողներին»՝ Հայաստանի Հանրապետությունը կանգնել է կրկնակի կապիտուլյացիայի շեմին։


Եվ որպեսզի կրկնակապիտուլյացիան ներկայացվի որպես ընտրությունների գնացող ՔՊ «ձեռքբերում»՝ գործող կառավարիչները դատաիրավական ճնշումներով փորձելու են հերթական անգամ խճճել Հանրապետականի օրակարգը։ ՀՀԿ-ի օրակարգի խճճումներին ուղղակի կամ անուղղակի աջակցում են նաև մեր որոշ գործընկերներ՝ բարձրացնելով մի աղմուկ, որն ընդամենը օգնում է Նիկոլին, հայ ժողովրդի մեջքի հետևում համաձայնվել Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր ստորացուցիչ պահանջներին։

Վաղուց ակնհայտ էր, որ 2026թ-ի ընտրություններին պատրաստվող Նիկոլին պետք է ցանկացած թղթի կտոր, որի վրա գրված լինի «Խաղաղություն», և որից երևալու է ՀՀ քաղաքացիների նսեմացված ու թրքացված ապագայի պատկերը։

Ակնհայտ է, որ Նիկոլի քարոզած «իրական Հայաստանը» հաշտվել է Արցախ վերադարձի իրավունքը բացառելու, գերիների ճակատագիրը մոռանալու, Հայոց Ցեղասպանությունն ուրանալու, սահմանների անձեռնմխելիությունը չվիճարկելու, ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու, ադրբեջանցիների ելումուտն ապահովելու, Զինուժը սահմանափակելու, միջանցքի նմանվող ճանապարհները տալու, ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի «հագով կարելու», ազգային օրակարգերը թաղելու, սեփական պատմությունը թուրքական գրչով խմբագրելու և ինքնիշխանությունը զրոյացնելու հետ։

Եթե հասարակության մի հատված լավ չի պատկերացնում, թե ի՞նչ է թաքնված կապիտուլյանտների քարոզած «իրական Հայաստանի» տակ, ապա քաղաքական գործիչներն ու կյանքի փորձ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն ու տեսնում են այդ վտանգներն ու մարտահրավերները։

Այս ամենով հանդերձ, պայքարի իրական ճանապարհներ փնտրելու, բոլոր ուժերը համատեղելու, մեկ ընդհանուր նպատակի շուրջ համախմբվելու փոխարեն, փորձում են յոթ տարի առաջ գործած սխալները մաքրագրել։ Որպեսզի, Նիկոլին օգնելով ու նաև ինքնամաքրվելով, ձեռք ձեռքի բռնած գնան ընտրությունների, ու ապահովեն հաջորդ պառլամենտի իրենց մանդատները։ Իսկ երկրի ճակատագիրն էլ ինչ կլինի, թող լինի։

«Ո՞վ է բերել Նիկոլին» հարցի պատասխանը փնտրեք ձեր մեջ, փնտրեք լուռ ու մունջ, առանց աղմուկի։

Հասարակության մի ստվար հատված օբյեկտիվ հարց է տալիս․ «ի՞նչ իմաստ ունի ծավալված ներընդդիմադիր բանավեճը»։ Այս գրառմամբ կարծում եմ որոշ չափով տրվեց այդ հարցի պատասխանը։ Որոշ գործընկերներ, հասկանալիորեն չեն ցանկանում կրել սեփական սխալների ծանր բեռը, իսկ ՀՀԿ-ն թույլ չի տալու իրեն վերագրել այլոց սխալները։

Այո՛, 2018 թվականին ՀՀԿ-ն պարտվել է դրսից ներմուծված ու ներսում աջակցություն գտած իշխանազավթմանը, բայց երբեք չի ընկրկել ու շարունակել է իր պայքարը։
Արցախի կորստից հետո բոլորս կանգնել ենք Հայաստանի գոյության խնդրի առջև: Խելքի եկեք վերջապես:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը «աքսորել է» անհնազանդ դատախազին. վերջինս դատի է տվել Վարդապետյանին Ադրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, թե ՀՀ-ն, իբր, 11 մլրդ-ի նյութական վնաս է հասցրել Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան Ողբերգական ավտովթար` Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Ակնկալում ենք շուտափույթ ստորագրում. ՀԱՊԿ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեկնել են Դամասկոս Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար Ալիևը հայտնել է իր պայմանը 750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա. Դանիելյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը ԱՄՆ–ը կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը․ Մարկո Ռուբիո ՀՀ կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան, հրապարակե՛ք համաձայնագրի ամբողջական տեքստը Հրդեհ՝ Կոտայքի մարզի Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում. ժամանել են հրշեջները և պարեկները Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը․ Միրզոյան Կքննարկվի ուղեվարձը 100 դրամ սահմանելու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը Ո՞վ դարձավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի դուրս բերել դիտորդներին «Էլկա» ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են միմյանց, կոտրել գույքը «Եվրասիա»-ն Հայաստանում անցկացրեց երրորդ կինոֆորումը՝ «Եվրասիա-Կինոֆեստի արձագանքը» «Евразия» провела в Армении третий кинофорум «Эхо “Евразия-Кинофест”» Ադրբեջանը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am