Բաքվին ամենաճիշտ պատասխանը. Վահե Հովհաննիսյան

Բաքվին ամենաճիշտ պատասխանը

Նիկոլն իջեցրել է Հայաստանի նշաձողը և պետությունից ստացել փախստականների մեծ՝ 2.8 մլն-անոց ճամբար՝ տիրող բարքերով, կանոններով ու ապրողների հոգեբանությամբ։ Կա իներցիոն կյանք, կա ադմինիստրացիա և հակաադմինիստրացիա, բայց դրանք էլ արդեն պետության իշխանություն ու ընդդիմություն չեն։ Չկա ամենակարևորը՝ տրամաբանություն և երկարատև հեռանկարի զգացում։

«Խաղաղության պայմանագիր» ու՞մ միջև

Ադրբեջանի պետության և «փախստականների ճամբարի» միջև ի՞նչ հաշտություն. նման բան չի լինում։ էսօրվա անմիտ Հայաստանի հետ ի՞նչ հաշտություն։ Արդյոք ժողովուրդը հասկացե՞լ է, որ սա 2021-ի իր ընտրության հետևանքն է։
Իսկ արդյոք ժողովուրդը կհարցնի՞, թե երբ Ալիևն առաջարկում էր Լաչինի ճանապարհի ու Զանգեզուրի ճանապարհի հավասար կարգավիճակներ, Նիկոլն ինչո´ւ չհամաձայնեց, երբ կար Արցախ։
Իսկ արդյոք ունե՞նք այն քաղաքական վերնախավը, որն այս ամենը կբացատրեր սեփական ժողովրդին։ Ցավոք, չունենք։
Հայաստանում ոչ միայն գրագետ միտք ու գրագետ հաշվարկի խոր ճգնաժամ է, այլև՝ գրագետ մարդիկ են վերածվում այլ բանի։ Երկրի ինտելեկտուալ պոտենցիալն իջեցվել է գյուղամեջի խոսակցության մակարդակի։ Կուսակցությունների մեծ մասը ու բազմապիսի առաջնորդների ճնշող մասը ճիշտ կանեն այս փուլում լռեն, որովհետև միևնույն է չեն կարողանալու ճիշտ արձագանքել երեկվանից նոր ստեղծված իրականությանը։ Որքան էլ տարօրինակ թվա, արձանագրված և սպասվող ազգային խայտառակությունից մեր փրկությունը Գյումրիում է։

«Մերժում ենք Նիկոլին, մերժում ենք ՔՊ-ին, բայց ընտրում ենք «մեր Սարիկին»

Գյումրիում մի սպանիչ ձևակերպում կա. «Մենք Նիկոլին չենք քվեարկում, մենք ՔՊ-ին չենք քվեարկում, մենք մեր Սարիկին ենք ձայն տալիս»։
Տգեղ ինքնախաբեություն է, պետական մտածողության զրոյականություն։ Ունենք 15 օր՝ բացատրելու գյումրեցուն, որ «իրենց Սարիկի» շեֆը ամենամոտ ապագայում իրենց բոլորին տանելու է մեծ փորձության կամ փորձանքի։
Գյումրիում Նիկոլի հաղթանակի դեպքում Ադրբեջանը կտրուկ կոշտացնելու է իր դիրքորոշումը, դնելու է նոր այլանդակ պահանջներ՝ համարելով, որ սա կոտրված, անարժապատիվ հասարակություն է՝ ամեն ինչի համակերպվող։ Եթե Գյումրիում Նիկոլը պարտվի, դա կլինի ուղերձ Ադրբեջանին, ուղերձ՝ աշխարհին, որ մենք որպես ժողովուրդ, որպես հասարակություն, որպես պետություն գոյություն ունենք՝ որպես պետություն, որն ուզում է և արժանի է իրական, արժանապատիվ խաղաղության։

Հայաստանի ճիշտ արձագանքի քայլերը.

1. Գյումրիում մերժել Նիկոլին


2. Ամենուր՝ ամբողջ Հայաստանով, կենցաղային մակարդակում մերժել Նիկոլին
3. Հստակ ուղերձներ անել աշխարհին, որ մենք պատրաստ ենք խաղաղության, սակայն, ՌԴ նախագահի երեկվա խոսքից օգտվելով, «կան նյուանսներ»։
Մեր քաղաքական մտքի հասունությունը և ապագա իշխանության բովանդակությունը պետք է լինի ոչ թե պարզապես սուր ճոճելը, (չեղած սուրը) այլ իրական դեէսկալացիայի տանող խաղաղության բանաձև գտնելը և հասարակությանն առաջարկելը։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախազը «աքսորել է» անհնազանդ դատախազին. վերջինս դատի է տվել Վարդապետյանին Ադրբեջանն իր «դատավարություններով» հաշվարկել է, թե ՀՀ-ն, իբր, 11 մլրդ-ի նյութական վնաս է հասցրել Իմ նկատմամբ տեղի է ունենում ակնհայտ և անհերքելի քաղաքական հետապնդում. Արթուր Չախոյան Ողբերգական ավտովթար` Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին Ակնկալում ենք շուտափույթ ստորագրում. ՀԱՊԿ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները մեկնել են Դամասկոս Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական աղբյուրները չափազանց դժկամությամբ են տրամադրում Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմին Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին այլևս չի դիտարկվում․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևոր քայլ կլինի տարածաշրջանի անվտանգության համար Ալիևը հայտնել է իր պայմանը 750 մլն դոլարն էր գինը խաղաղության պայմանագրի զիջումների համար. Նիկոլը պիտի գործն անի ու դրա դիմաց լափաման ստանա. Դանիելյան Նիկոլ Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերը ԱՄՆ–ը կոչ է անում Երևանին և Բաքվին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը․ Մարկո Ռուբիո ՀՀ կառավարիչների համար նորմալ է նոր կապիտուլյացիան, հրապարակե՛ք համաձայնագրի ամբողջական տեքստը Հրդեհ՝ Կոտայքի մարզի Եղվարդ-Աբովյան ճանապարհի ջերմոցների հատվածում. ժամանել են հրշեջները և պարեկները Արտաշատի խճուղում բախվել են «Jeep Compass»-ն ու «ԳԱԶ 3110»-ը. կան տուժածներ Հաջիևի խոսքերը տորպեդահարում են բանակցային գործընթացը․ Միրզոյան Կքննարկվի ուղեվարձը 100 դրամ սահմանելու «Մայր Հայաստան» խմբակցության նախագիծը Ո՞վ դարձավ Ադրբեջանը կամ ինչու պիտի Ադրբեջանը պահանջի դուրս բերել դիտորդներին «Էլկա» ակումբում տղամարդիկ ապակյա շշերով հարվածել են միմյանց, կոտրել գույքը «Եվրասիա»-ն Հայաստանում անցկացրեց երրորդ կինոֆորումը՝ «Եվրասիա-Կինոֆեստի արձագանքը» «Евразия» провела в Армении третий кинофорум «Эхо “Евразия-Кинофест”» Ադրբեջանը շատ պարզ տեքստով խոսում է այն մասին, որ Փաշինյանի առջև նոր պայմաններ են առաջ քաշվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 14-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 14-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 14-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am