Հայաստանում ու աշխարհում որևէ էսպիսի դուխով իշխանություն չի եղել, որը ցեղասպանի իրա ժողովրդին ու անունը դնի խաղաղություն. Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ու նորից հիշենք
Նիկոլ Փաշինյանը, ողջ Քաղաքացիական պայմանագիր խմբակը, նրանց մեջ դուխով Արայիկ Հարությունյանը 5000 տղայի մտածված տարել են սպանելու, որ Թուրքիայից փող քերեն, անունը դնեն խաղաղություն:
18 տարեկան խիզախ էրեխեքի, խաբել ասել են հայրենիք ես պաշտպանում, բայց որ իրանց սպանելով հայրենիքը հանձնեն:
Հատ առ հատ, ամեն մի Բայրաքթարի հարված, ամեն մի բռնաբարված ու գլխատված մարմին մտածված ա էղել էսօրվա համար, որ Արայիկ ուրացող Հարությունյանն ասի՝ մեր պես դուխով իշխանություն չի եղել:
Հա, Հայաստանում ու աշխարհում որևէ էսպիսի դուխով իշխանություն չի եղել, որը ցեղասպանի իրա ժողովրդին ու անունը դնի խաղաղություն:
Սրանց «դուխից» չվախենաք, գլուխներս բարձր, թե կախ, կամքներդ անպակաս, ոնց որ Ռուբեն Վարդանյանինն ու մյուս պատանդներինը, հասնելու ենք 5000 տղերքին խաբելով սպանելու արդարադատությանը, էսօր, թե 1 կամ տասը տարուց»: