Եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել Ռուբեն Վարդանյանի կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու.Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից Ռուբեն Վարդանյանի այսօրվա ուղերձը շատ հուզիչ էր։
Բայց ամեն ինչից զատ, այն հույս էր՝ հույս, որից սնվում է դիմադրելու և, ի վերջո, թշնամուն հաղթելու կամքը, քանզի, եթե այդ սարսափելի պայմաններում չի կոտրվել նրա կամքը, ապա մեզանից և ոչ մեկն իրավունք չունի թուլամորթորեն հանձնվելու։
Ռւոբենն ուղերձի վերջում իրեն համեստորեն կոչում է «շարքային հայ», սակայն նա շարքային մարդ չէ, այլ այս պահին հայկական անկոտրում կամքի խորհրդանիշը, որը բարձր է պահում մեր համազգային պատիվն ու արժանապատվությունը»։