Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին․ Ալեքսանդր Կոչուբաև
Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր ամբողջ ՀՀԿ-ն պաշտպանում էր Խաչատուր Սուքիասյանին։
Մեկ օր սպասեցի, որպեսզի բոլորը կատարեն իրենց հանձնարարությունները։ Երբ բոլորը հրամանները կատարել են, ուզում եմ ամփոփել թեման։
10 տարի ճիշտ նույն ոճով թիրախավորել են և կեղծ օրակարգեր ձևավորել Նախագահ Ռոբերտ Քոչարյանի և իր քաղաքական թիմի շուրջ։
Կից ներկայացնում եմ, իմ բնօրինակ հրապարակումը՝ Խաչատուր Սուքիասյանի բանկի ապօրինության վերաբերյալ և ՀՀԿ գործընկերների տիրաժավորվող վերնագիրը։ Փաստորեն ՀՀԿ քաղաքական ակտիվը պաշտպանում է նշված բանկի սեփականատիրոջը և քննադատում է իմ մասնագիտական պայքարը վերջինիս դեմ։
Հատկապես կխնդրեմ կարդալ հրապարակման վերջին միտքը, ըստ որի տեղի է ունեցել թալանող դերակատարների տեղափոխություն։