Ռուսաստանահայ «էլիտայի» խայտառակ տապալումը

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ ինքն է որոշում, թե ում արձանը դնի, իսկ ում արձանը՝ ոչ: Շարմազանովի հայտարարությունը վերաբերում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված եւ աղմուկ հանած հայտնի հաղորդմանը, որում հաղորդավարուհին ֆաշիզմին աջակցող է որակել Նժդեհին, նրա արձանի տեղադրումը, փաստորեն, համարելով ֆաշիզմի դրսեւորում: Հաղորդմանը նաեւ ակնարկ է եղել ՀՀԿ տարբերանշանի, այսպես ասած, ֆաշիստականության մասին, եւ իհարկե՝ ագրեսիվ բնորոշումը Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որ պատրաստվում է ստորագրման նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Ինչպես հայտնի է, հաղորդումը հեռուստաալիքը հեռացրել է համացանցից, իսկ հեռուստաընկերության ղեկավարն էլ ներողություն է հայցել ՌԴ-ում Հայաստանի դեսպանից: Սակայն ընդամենն այդքանը, եւ ռուսական կողմից չի եղել որեւէ պարզաբանում եւ բացատրություն, թե ինչպես է այդպիսի բանը հնարավոր եղել: Եվ ամենակարեւորը՝ Հայաստանի պետականությանը վիրավորանքը հասցվել է հրապարակավ, եթերում, իսկ ներողությունը դրա համար՝ ընդամենը նամակով, որն էլ միայն հայկական կողմն է հնչեցնում: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ խոսքը ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող հեռուստաալիքի մասին է: ՀՀԿ խոսնակը միանգամայն համարժեք է աձագանքում կատարվածին՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Սակայն համարժեք միայն, այսպես ասած, բարոյական հարթության վրա, որովհետեւ քաղաքական տեսանկյունից հարցը, մեղմ ասած, մնում է բաց: Ընդ որում՝ այդ բացն ամենեւին նոր չէ: Բանն այն է, որ երբ Հայաստանում տեղադրվում էր Նժդեհի արձանը, այն բնորոշումը, որ տվել է դրան «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկոտ հաղորդումը օրերս, հնչել էր այն ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերից: Ի պատասխան, ՀՀԿ-ն արձագանքեց չափազանց զգուշավոր, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք, այսպես ասած, պատմական տեղեկանք են պատրաստել եւ ուղարկել Զախարովային, որ նա տեղեկանա, թե իրականում ով է Նժդեհը: Այսինքն՝ ՀՀԿ-ն այն ժամանակ գտավ, այսպես ասած, հնարքը եւ ամեն ինչ վերագրեց Զախարովայի պատմության չիմացությանը: Այն ժամանակ չհնչեց հստակ եւ միարժեք քաղաքական արձագանք, չցուցաբերվեց համարժեք վերաբերմունք: Եվ ահա արդյունքը՝ իհարկե այլեւս չի խոսում ԱԳՆ խոսնակը, բայց Նժդեհին տրված բնորոշումը կրկնվում է ոչ պակաս հնչեղ հարթակում՝ ՊՆ սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքում: Պետք չէ կասկածել, որ եթե Հայաստանը չտա համարժեք քաղաքական արձագանք՝ մնալով լոկ բարոյական տիրույթում, ապա պատմությունը կրկնվելու է երրորդ անգամ, այլ առիթով: Ընդ որում՝ բանն այստեղ այն չէ լոկ, որ Ռուսաստանի իշխանությունն այդպես ինչ-որ բան է հասկացնում Հայաստանին: Եվ ոչ էլ գուցե Զախարովայի հայտարարության ժամանակ էին հասկացնում ինչ-որ բան, անում ինչ-որ ակնարկ: Ավելին, եթե բանը լիներ հենց դա, ապա իրավիճակը գուցե այդքան էլ վատ չլիներ կամ չթվար, քանի որ դա կնշանակեր, որ Ռուսաստանը չի կարողանում պարզապես վարչահրամայական, այսպես ասած, կուլիսային մեթոդով սաստել Հայաստանին եւ դիմում է նմանօրինակ մեսիջների: Խնդիրն այն է, որ թե՛ Զախարովայի, թե՛ «Զվեզդայի» դեպքում գործ ունենք պարզապես Հայաստանի հանդեպ վերաբերմունքի, ռուսական իշխանական միջանցքներում Հայաստանի, այսպես ասած, ոչ պատշաճ լրջությամբ ընկալման հետ, երբ ըստ էության՝ միջին մակարդակի չինովնիկը կամ գերատեսչական հեռուստաալիքը կարող է նմանօրինակ, այսպես ասած, անփութություն կամ անբռնազբոսություն թույլ տալ մի պետության նկատմամբ, որը ունի նաեւ ՌԴ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ: Ահա այստեղ է խնդիրը եւ այդ հարթության վրա է, որ լուծում է պահանջում: Ըստ այդմ՝ լուծումը անկասկած այն չէ, թե ինչ կասի Հայաստանը տաք կամ թարմ հետքով, ինչպես կշշպռի անցանկալի եւ անհարգալից դրսեւորման հեղինակին կամ պատասխանատուին: Ակնհայտ է նաեւ, որ այդ խնդիրը զգալիորեն կախված է նաեւ այն հանգամանքից, թե ինչպես է Հայաստանին վերաբերվում հենց Հայաստանի իշխանությունը, ինչպես է՝ Հայաստանի կառավարող էլիտան իր գործունեությամբ եւ մոտեցումներով վերաբերվում պետությանն ու պետականությանը, հարգում սեփական քաղաքացիներին եւ շահերը: Միեւնույն ժամանակ, կասկածից վեր է, որ Ռուսաստանում Հայաստանի վարկի, ռուսական թե՛ քաղաքական իսթեբլիշմենթում, թե՛ իշխանական միջանցքներում, թե՛ հասարակական-քաղաքական միջավայրի այլ հարթակներում Հայաստանը պատշաճ ընկալման խնդրի լուծումը, դրա ապահովումը ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաեւ Ռուսաստանի հայ համայնքի, այսպես ասած՝ էլիտայի, ռուսաստանահայ մտավորականների եւ կապիտալիստների խնդիրն է: Եթե նրանք հարգեն հայկական պետականությունը, Հայաստան պետությունը, ապա գործնականում բացառվում է անհարգալից վերաբերմունք ՌԴ իշխանության որեւէ շերտում, առավել եւս գերատեսչական լրատվամիջոցներում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am