«ԵՄ-ն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը»․ Գասպար Կարապետյան

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը անդրադարձել է «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևին, որն ընդունել է Եվրոպական խորհրդարանը։ Հաղորդագրությունում նշված է․

«Մարտի 13-ի լիագումար նիստում Եվրոպական խորհրդարանը ձայների 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունեց «Հայ պատանդների, այդ թվում՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի կալանավորման և կեղծ դատավարությունների վերաբերյալ» վերտառությամբ բանաձևը, ինչին նախորդել էր նույն թեմայի շուրջ խորհրդարանական քննարկումը մարտի 12-ին։

Բանաձևն արձանագրում է 23 հայ ռազմագերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները գերեվարումը էթնիկ զտումներից հետո, մի իրավիճակ, որը, ըստ խորհրդարանի, պահանջում է միջազգային մոնիտորինգ, որը պետք է իրականացվի Եվրոպական միության կողմից։ Դատապարտելով 23 հայ պատանդների ապօրինի կալանավորումը և նրանց հանդեպ անմարդկային ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը՝ խորհրդարանը պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել՝ վկայակոչելով չարաշահումների, խոշտանգումների և անօրինական գործունեության մի շարք ապացույցներ։ Հատկանշական է, որ բացի գերիներին ազատ արձակելու պահանջից և Ադրբեջանին ուղղված հորդորից՝ կատարել Ժնևի կոնվենցիայի իր պարտավորությունները, բանաձևը նաև ԵՄ գործադիր իշխանություններին կոչ է անում թիրախային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավված ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, մասնավորապես դատավորների ու դատախազների, ովքեր զբաղված են կեղծ դատավարություններով:

Մարտի 12-ին կայացած քննարկման ժամանակ Եվրոպական խորհրդարանի մի շարք պատգամավորներ քննադատել են կեղծ դատավարությունների «ստալինյան» բնույթը, ինչպես նաև ԵՄ գործադիր իշխանության մարմիններին՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումները անտեսելու համար։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Վիտենիս Պովիլաս Անդիուկայտիսը պահանջել է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ համարելով Արցախի էթնիկ զտումը որպես «ռազմական հանցագործություն»: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը նույնպես դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա հայերի դեմ իրականացված «էթնիկ զտումները» և կրկնել Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչերը՝ նշելով, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանությունը։ Ֆրանսիացի խորհրդարանական Նատալի Լուազոն ԵՄ բարձր հանձնակատար Կայա Կալլասին կոչ է արել անձամբ այցելել Հայաստան և երկրում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությանը։

Ընդունված բանաձևը նաև անդրադառնում է ավելի քան 20 օր հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի հանդեպ վատ վերաբերմունքին և առողջության վատթարացմանը՝ ԵՄ գործադիր իշխանությանը հորդորելով դատավարությունների ժամանակ պահանջել ԵՄ և անդամ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը, ինչպես նաև կանոնանվոր այցելություններ պատանդներին, այդ թվում՝ մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի այցելություն։

Եվրոպական խորհրդարանը ավելի վաղ, 2024թ․ դեկտեմբերի 19-ին ընդունված իր բանաձևում, անդրադարձել էր ռազմագերիների խնդրին՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանում լրագրողների և ընդդիմադիր գործիչների շարունակական ճնշումներն ու հետապնդումները։ Այս համատեքստում բանաձևն արձանագրել էր հայ ռազմագերիների կալանավորումը՝ որպես Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունները չկատարելու ցանկության օրինակ։ Բացի այդ, այն նաև պահանջել է «կասեցնել 2022 թվականին ստորագրված ԵՄ-Ադրբեջան փոխըմբռնման հուշագիրը էներգետիկայի ոլորտում։ Այս վերջին պահանջը կրկնվում է նաև այսօր ընդունված բանաձևում։

Այս կոչերը նշան են միջազգային աճող կոնսենսուսի՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու, պատանդներին անհապաղ ազատ արձակելու, պատժամիջոցներ սահմանելու և այլնի վերաբերյալ։ Բանաձևը նաև հայ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքի անկախ հետաքննության կոչ է անում։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է այս զարգացումը և վերահաստատում է իր կոչը ԵՄ գործադիր մարմնին՝ հավատարիմ մնալու այս ուղղությամբ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումներին: Ըստ գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի․ «ԵՄ գործադիրն այլևս չի կարող անտեսել հայ գերիների ծանր վիճակը։ Եվրոպական Խորհրդարանն ընդունել է բանաձև, որը խստորեն դատապարտում է կեղծ դատավարությունները՝ դրանք անվանելով հենց այդպիսին՝ լիովին հասկանալով դատավարության անօրինական բնույթը, որն օգտագործվում է ոչ միայն 16 հայ պատանդներին վախեցնելու, այլև Հայաստանին ու հայ ժողովրդին սարսափի մեջ պահելու համար: ԵՄ-ի կողմից նպատակաուղղված պատժամիջոցների սահմանումն ու դիտորդական առաքելություններ ուղարկելն առաջին քայլերը կլինեն հայատյացության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։

դիտվել է 119 անգամ
Լրահոս
Փեզեշքիանը հայտարարել է պատերազմի դադարեցման պայմանները Իրանի գերագույն առաջնորդը հաստատել է իր կնոջ և քրոջ մահը Իրանի 3,2 միլիոն բնակիչ լքել է տունը մարտական ​​գործողությունների պատճառով. ՄԱԿ Շուրջ 30 լցանավ է ուղևորվում Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցը շրջանցելու համար. FT Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդության հարցը քննելու է դատավոր Վարդգես Ստեփանյանը Արցախում ադրբեջանցիները ոչնչացրել են 12-րդ դարի խաչքար #ՀԻՄԱ․ Նիկոլն ու ՔՊ-ն ինչպես են ժողովրդին «անասունի» տեղ դնում․ Էդգար Էլբակյան (video) ԶՊՄԿ-ի արձագանքը՝ Արամ Սարգսյանի հայտարարությանը (Armlur) «Նիկոլի վիճակը վատ է. ի՞նչ է սպասվում առաջիկայում»․ Էդգար Էլբակյան (video) Փաշինյանը պարտքեր ա վերցնում, որ իր կուսակցությանն ու իրեն պաշտպանի․ քաղաքացի (video) Զախարովան մեկնաբանել է արցախցիների համար նախատեսված մարդասիրական օգնությունից հրաժարվելու Երևանի որոշումը «Քոչարյանից Ալիևը շան պես վախում էր, հերն էլ, տղեն էլ»․ Հարցում (video) «Նիկոլը КГБ-ից հրեշի պիտակ է սարքել ու իրեն ձեռք չտվող մարդկանց էդ պիտակով վերացնում է». Էլբակյան (video) Պետք է շարունակել աշխատել և թույլ չտալ թանգարանը «раскулачить» անեն. Տիգրան Քոչարյան Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենը իմ ցուցումով է գրել հրաժարականի դիմումը․ Նիկոլ Փաշինյան (video) Բացվեցին փակագծեր․ Ինչ է ասել Լիլիթ Մակունցը Ծառուկյանի վերաբերյալ (video) Դուք ձեր քաղաքացիների՞ն եք վնասում․ Զախարովան՝ ՌԴ օգնությունից Երեւանի հրաժարվելու մասին (video) ԱՄՆ-ն մինչև մարտի վերջ կարող է սկսել առևտրային նավերի ուղեկցումը Հորմուզի նեղուցով․ ԱՄՆ էներգետիկայի նախարար ՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ադրբեջան #ՀԻՄԱ․ Նիկոլին շատ լուրջ սպառնալիք են ներկայացրել. ի՞նչ է հանձնելու. Ռոբերտ Մարգարյան (video) Տեղադրված սյունը վտանգ է իրենից ներկայացրել, որովհետև թեթև քամուց ճոճվել է. հենց վտանգավոր լինելու պատճառով էլ հանվել է. Վաղարշապատի համայնքապետարանը՝ Արցախի դրոշը դարձյալ ապամոնտաժելու մասին Ֆրանսիան չի աջակցի Իրանի դեմ hարձակողական գործողություններին․ ֆրանսիացի պաշտոնյա
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am