Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին. ԵԽ

Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն ՀՀ քաղաքացիներին։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի բանաձևում, որն այսօր ընդունվեց 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով։

Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել 23 հայ պատանդներ (սահմանումը` տեքստի բնօրինակից), այդ թվում` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաները, ինչպես նաև 2020 թվականի պատերազմից և դրան հաջորդած էթնիկ զտումներից հետո գերեվարված անձինք։

Եվրախորհրդարանը շեշտում է, որ այդ մարդկանց նկատմամբ բեմականացված դատավարություններ են ընթանում, նրանց խիստ դատավճիռներ են սպառնում` ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։ Դատավարության ընթացքում նրանք ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի` ներառյալ արգելված հոգեներգործուն նյութերի օգտագործումը։ Պարբերաբար խախտվում են անկախ պաշտպանության, թարգմանիչների, բողոքարկման, հարազատների հետ հանդիպումների և առողջական պատճառներով դատական նիստերը հետաձգելու նրանց իրավունքները։

Բանաձևում ընդգծվում է նաև, որ մեղադրյալներից մեկը` Ռուբեն Վարդանյանը, շարունակում է հացադուլը, ինչի պատճառով նրա վիճակը, ինչպես նաև մյուս ձերբակալվածների վիճակը, կտրուկ վատանում է։ Եվրախորհրդարանը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել նրանց իրավունքները, այդ թվում` բժշկական օգնության հասանելիությունը, ինչպես նաև նրանց պահման պայմանների անկախ հետաքննության հնարավորություն ընձեռել:

Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գործակալությունների գրասենյակների փակման վրա, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում։ Այդ կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է անում Բաքվում ԵՄ ներկայացուցչությանը և ԵՄ անդամ երկրների դեսպանատներին պարբերաբար վերահսկել դատավարությունները և այցելել կալանավորված հայերին։

Առանձին կոչ է հասցեագրված Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին։

Բացի այդ, Եվրախորհրդարանը խորհուրդ է տալիս միջազգային պատժամիջոցներ սահմանել մարդու իրավունքների խախտումներին մասնակից անձանց, այդ թվում ՝ դատախազ և դատավորներ Ջամալ Ռամազանովի, Անար Ռզաևի և Զեյնալ Աղաևի դեմ:

Եվրախորհրդարանը Միջազգային քրեական դատարանին առաջարկում է քննել Լեռնային Ղարաբաղում հայերի բռնի տեղահանման և էթնիկ զտումների դեպքերը։ Փաստաթղթում նաև պահանջ կա ՄԱԿ–ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարման մասին, այդ թվում` 2020 թվականի պատերազմի և հետագա ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված բոլոր ձերբակալվածների պաշտպանության մասով:

Եվրախորհրդարանը հերթական անգամ կոչ է արել կասեցնել էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ ԵՄ-Ադրբեջան հուշագիրը, որն ընդունվել է 2022 թվականին։ Բացի այդ, Եվրախորհրդարանի պատգամավորները պնդում են, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած ապագա համաձայնագիր ներառի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու, Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների արհեստական ձգձգումից Բաքվի հրաժարվելու և Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պահպանման երաշխիքների պարտավորություններ։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Պատերազմը ստանում է էլ ավելի լայն և վտանգավոր ծավալներ․ իրանագետ Երկուսի արանաքում... Վախեցնել են ուզում թուրքերը հայ լրագրողներին Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Ողբերգական ավտովթար է եղել Սիսիան-Գորիս ճանապարհին. 3 զոհերն ու 1 վիրավորը երիտասարդ տղաներ են ՔՊ-ական Մհեր Ախտոյանն ու՞մ է զանգահարել Վալոդյա Գրիգորյանի սպանությունից առաջ (video) Նիկո՛լ, չփորձվես ժողովրդին սպառնալ, թե չէ․․․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Սամվել Կարապետյանի առաջարկը զինծառայողներին (video) Ընդդիմադիր ուժե՛ր, ձեզ եմ ասում․․․ մի՛ արեք նման բաներ, թե չէ․․․ Արշակ Զաքարյան (video) Չե՛մ վախենում ասել․․․ հերթով լսե՛ք՝ ինչ է արել ու անելու Ռոբերտ Քոչարյանը․ Գառնիկ Դանիելյան (video) Ռուսաստանը երեկ աննախադեպ ավերիչ հարվածներ է հասցրել Ուկրաինային. Տիգրան Չոբանյան (video) Ձեզ ասում եմ՝ Փաշինյանն արդեն հանձնել է Հայաստանի օդային տարածքները․ ՊՆ նախկին նախարար Կարապետյան (video) Որտե՞ղ է ապրում Աննան (video) Իմ հերը միլիարդատեր չէր, բայց․․․ Գևորգ Պապոյան (video) Եկել է ժամանակը երկիրը վստահելու նրան, ով գիտի՝ ինչպես պաշտպանել սեփական ժողովրդին. Հրանտ Ավետիսյան Նիկոլը սպառվել է․ Ավինյանը Նիկոլին «բուքսիր» է անում․ ավագանու անդամ Արմենակ Դանիելյան (video) Պատերազմը ավելի է թեժանալու. Արման Աբովյան Երբ դպրոցը իջեցնում ես կենցաղային նշաձողերի մակարդակի, ապա անխուսափելի է մյուս բոլոր շերտերի օկուպացիոն ներխուժումը դպրոց․ Հակոբ Բադալյան Ընդամենը 6 քայլ՝ ուժեղ խաղաղություն ունենալու համար․ Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը «ԱԱԾ-ի տղերքից շատերին սարքել են օֆիցիալ «ստուկաչներ»․ էս ի՞նչ եք անում»․ գեներալ Արշակ Կարապետյան (video) Նիկոլը իմացել է ճշմարտությունը, ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու (video) Դատարանը մերժել է Մարիամ Ալեքսանյանը վթարի է ենթարկվել Հայաստանը պետք է դադարեցնի խաղաղություն աղերսելու քաղաքականությունը. Սամվել Կարապետյան Խրամատներ՝ Երևանի փողոցներում․ Գառնիկ Դանիելյանը՝ փաստերով (video) Տիկին նախարար, ամոթ է, մի՛ ստեք…Գևորգ Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը Մարտի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am