«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտարարագրման գործընթացը քաղաքացիներին այս օրերին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է: Ավաղ, ոչ միակը: Այն առնչվում է մեծ թվով մարդկանց. պետությունը նրանց «ներքաշում» է անհարկի թղթաբանության մեջ, գումարած՝ դրանից բխող հարկային պարտավորությունները: Շատ մասնագետների կարծիքով, սա այս իշխանությունների՝ մարդկանց գրպանը մտնելու հերթական քաղաքականությունն է:

Ցանկացած գործընթացի դեմ պայքարելու առաջին քայլն իրազեկումն է, ինչն էլ արդեն օրեր շարունակ իրականացնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը, որի ղեկավար Նաիրի Սարգսյանը և իր գործընկերները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ուղևորվում մարզեր և իրազեկման լայնածավալ հանդիպումներ իրականացնում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը և ինչ խութեր ունի: Իսկ ի՞նչ մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները, որոնք ի հայտ են եկել այս հանդիպումների ընթացքում:

«Բոլոր այն մարզերում, որտեղ այցելելություններ ենք ունեցել, քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը: Եթե կան մարդիկ, որոնք դեռևս հանրային հարցազրույցներից կամ մեկնաբանություններից կիսով չափ են հասկացել վտանգավոր հետևանքների մասին կամ լավ չեն ըմբռնել, տեղում քննարկման և հարցերի միջոցով շատ ավելի լավ են ըմբռնում դրանք, միանշանակ դեմ են արտահայտվում ու չեն ցանկանում հայտարարագրում իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ մարդկանց շրջանում հիմնական մտահոգություններն առաջանում են լրացուցիչ ծախսերի, հարկերի, ընդ որում՝ չհարկվող գործարքներից հարկերի մասով, որոնք պետք է առաջանան, այդ թվում՝ օրենքների բացերի պատճառով: «Մտահոգությունները շատ են նաև բանկային գաղտնիքի՝ այլ անձանց տրամադրման մասով, որովհետև հայտարարագիրն ինքնուրույն լրացնելը բավականին բարդ գործընթաց է: Բարդությունը սկսվում է նախ տեխնիկականից, այսինքն՝ մարդ ամեն դեպքում պետք է ունենա օգնություն առաջին անգամ լրացնելուց, իսկ առաջին անգամ լրացնելուց հետո պետք է ունենա նաև հմտություն և գիտելիք: Օրինակ՝ գործարքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում արտահայտի, լրացնի հարկվո՞ղ, թե՞ չհարկվող մասում»,-նշում է նա:

Վերջին տարիներին հատկապես մի տեսակետ է շրջանառվում, թե ինչ էլ անի իշխանությունը, ինչ նոր օրենքներ ու նախագծեր էլ ընդունի, միևնույնն է, մարդիկ անտարբեր են: Սարգսյանն այս տեսակետի հետ չի համաձայնում՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանում իրենց նախաձեռնության անցկացրած հանդիպումները մայրաքաղաքում և մարզերում: Կարծում է՝ նման կարծիք հայտնող մարդիկ իրենք իրենց արդարացնելու համար են մեղքը գցում հասարակության վրա: «Համակարծիք չեմ տարածվող այն թեզի հետ, թե մեր հասարակությունն անտարբեր է: Բացարձակ նման բան չկա: Եթե հասարակությունն ունի հավատ գործողությունների հանդեպ, հաստատ անտարբեր չէ: Մենք տեղում ենք այս փաստն արձանագրում, բացարձակ անտարբերության չենք բախվում: Չի եղել դեռևս մարզային մեկ այցելություն, որի ժամանակ հասարակությունը հետաքրքրված չլինի առկա խնդիրներով, և իրենք չմասնակցեն իրականացվող միջոցառմանը: Նման դեպք չի եղել: Սա արդեն խոսում է հասարակության համընդհանուր ներգրավվածության մասին»:

Ի դեպ, քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են, առաջիկա շաբաթ օրը հանդիպում տեղի կունենա Էջմիածնում, այնուհետև մյուս մարզերում: Դեռ շաբաթներ առաջ նաև Նաիրի Սարգսյանի հետ զրույցում էինք անդրադարձել այս գործընթացում իշխանության կատարած հետքայլերին՝ ժամկետի երկարաձգում, էլեկտրոնային ստորագրության վճարի չեղարկում, մինչև 300 հազար դրամ եկամտի չհարկում, որն, ի դեպ, ամենավիճելի հետքայլերից էր և, ըստ փորձագետների, իրականության մեջ ինչ-որ առումով թակարդ պարունակող:

Առաջացող խնդիրներին համարժե՞ք է պետական մարմինների արձագանքը, կա՞ ուղիղ կապ հասարակության և պետության միջև: «Չենք տեսնում այդ կապը, կամ այսպես ասեմ՝ շատ քիչ դեպքերում ենք տեսնում, երբ առաջանում է բողոքի զանգվածային ալիք: Նման դեպքերում իշխանությունները ստիպված կա՛մ հետքայլ են իրականացնում, կա՛մ հետադարձ կապ են ապահովում: Եկեք փորձարկված մեթոդներով ցույց տամ: Օրինակ՝ մեր՝ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը և տարբեր կազմակերպություններ պարբերաբար տարբեր պետական գերատեսչությունների ուղարկում ենք առաջարկներ, մտահոգություններ և այլն: Սովորաբար այս դեպքերում հետադարձ կապը չի լինում: Այո, պատասխանում են ինչ-որ մի բան՝ մենք գտնում ենք, որ այսպես է ճիշտ, ու վերջ։ Մինչև խնդիրը հասունանում է և բողոքի ալիք բարձրանում, այդ ժամանակ արդեն հաշվի են նստում քաղաքացու հետ: Դրանից հետո կամ պետք է հետադարձ քայլեր կատարեն, կամ արդեն որոշակի փոփոխությունների պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այն է՝ կոմպրոմիսային տարբերակով»,-ասում է նախաձեռնության ղեկավարը:

Ի դեպ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իր գործունեությունը սկսեց հետևյալով՝ «ստիպել» պետական գերատեսչություններին աշխատել՝ նրանց պարբերաբար ուղարկելով առաջարկ-պահանջներ, որոնց իրականացման պարագայում մեր երկրի տնտեսական պատկերում իրական փոփոխությունների մասին հնարավոր կլիներ խոսել: Այժմ այս գործընթացը ժամանակավոր դադարի փուլում է: «18 առաջարկ ներկայացրել ենք: 18 առաջարկի մի մասը դրական արձագանքի է արժանացել, որ, այո, կփոխենք, բայց որևէ բան չեն փոխում: Քանի որ հիմա կենտրոնացած ենք եկամուտների հայտարարագրի չեղարկման վրա, ժամանակավոր դադար ենք վերցրել: Հասնենք չեղարկմանը, հետո շարունակելու ենք նաև առաջարկների ներկայացումը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Գույքահարկի բարձրացում, եկամուտների հայտարարագրում, աղբահանության վճարի թանկացման քննարկում, օրենսդրական փոփոխություններ, որոնք վնասելու են բիզնեսի գործունեությանը: Շարքն անվերջանալի է: Բայց նույն այս գործողությունները վնասում են իշխանությունների՝ առանց այն էլ նվազող վարկանիշին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: «Իրենք խնդիր ունեն բյուջեի պլան կատարելու: Միևնույն ժամանակ ունեն ստանձնած պարտավորություններ՝ պետական պարտք ներգրավելու ժամանակ՝ որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու: Չէին սպասում, որ այս նախագծերն այսպիսի դիմադրության կարժանանան, բայց քանի որ արդեն ստեղծեցինք այդ ալիքը, հիմա նրանք երկու քարի արանքում են: Մի կողմից՝ հասարակական ճնշումն է իրենց վրա, որ այս փուլում չպետք է իրականացնեն համատարած հայտարարագրում, երկրորդ կողմից՝ իրենց փողատու միջազգային կազմակերպություններն ու երկրներն են, որոնք պարտադրում են անպայման դա կատարել: Երրորդ կողմից՝ ունեն բյուջեի եկամտային մասն ապահովելու խնդիր, տեսնում են, որ այլ ներուժ չկա, որևէ տեղից չեն կարողանում այլևս, բառիս բուն իմաստով, փող «քերել», մտնում են հասարակության գրպանը։

Մոտավորապես մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայտարարագրումը մինչև նոյեմբեր ամիսը հետաձգելու մասին, բայց առարկայական քայլ չի կատարվել: Ինչպես տեսնում ենք, զգուշավոր ու վախեցած են այս հարցում: Եթե երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որ օրենքի տեսք ստանա, հասարակության հետ միասին շատ ավելի ենք ճնշումը մեծացնելու: Նրանք սպասում են՝ տեսնեն, թե ինչի է հասնում ալիքը, ըստ դրա որոշեն՝ մինչև նոյեմբերի 1-ը, թե՞ ավելի երկար ժամանակով հետաձգում կատարեն: Բայց, միևնույն ժամանակ, չեն կարողանում պատասխան տալ միջազգային գործընկերներին»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյան, գնա Դիլիջան ու տես Սա Ադրբեջանի հետ խաղաղություն չէ, այլ՝ Ադրբեջանի առջև նոր կապիտուլյացիա Միայն թուրք գործընկերների հարցերի՞ն եք պատասխանում․ լրագրողի հարցը հունից հանեց Արարատ Միրզոյանին Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել թուրք լրագրողների՝ Հայաստան այցի վերաբերյալ Ընդամենը համարձակություն է պետք․ Բաղունցը՝ Փաշինյանին (video) ՀՀ–ն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են. Բայրամով Արցախի ղեկավարները մնացին այնքան, որ մինչև վերջին մարդը դուրս գար, հերոս են... (video) #ՀԻՄԱ․ Թրամփն այլևս շտապում է. Մոսկվա են հասցրել փաթեթը… քաղաքագետ (video) Նոր Խարբերդում հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի Որտեղ ստուգումներ կանցնեն զորակոչիկները Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ Բաց նամակ բոլոր հայերին` ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների․ «Մանթաշյանց» միության հայտարարությունը ԵԽ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում ԵԽ լիտվացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Բացառվում է որևէ հրահանգ բուժհաստատության ներկայացուցիչներին․ Ավանեսյան Ինչո՞ւ են բերման ենթարկվել Սուքիասյանի և Վանեցյանի թիկնապահները Միջազգային կազմակերպություններին ենք ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին. Թաթոյան Հովիկ Աղազարյան, ես զզվում եմ քեզանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանը փոխհատուցում կպահանջի Հայաստանից Ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները․․․ նոր մանրամասներ (video) Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում SOCAR-ը վերածել «ազգային ընկերության». Վահե Դավթյան Ադրբեջանում խայտառակ, սարսափելի դատավարություններ են ընթանում․․․ (video) Նիկոլը վերջին բառերով իր թիմակիցներին ասել է՝գնացե՛ք,վախեցրե՛ք ժողովրդին պատերազմով․ Նաիրա Զոհրաբյան (video) Ընդունե՛ք բանաձև․ Շվեյցարիան հաշտ չէ 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման հետ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am