Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում հպարտ-հպարտ հայտարարել, թե իր իշխանավարման շրջանում, իբր թե, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ ըստ կարգի է արվում, մի խոսքով՝ հրաշալի է: Ինչպես այլ դեպքերում, այս հարցում էլ Փաշինյանը, բնականաբար, կեղծում է իրողություններն ու իրականությունը:

Առհասարակ, ընտրությունների հետ կապված, կոնկրետ վերջին 7 տարվա առումով կան մի շարք առանձնահատկություններ և բնութագրական ընդհանրություններ, որոնք արժե թեթևակի ի մի բերել, մանավանդ որ Փաշինյանն ինքը դրա առիթը տվեց՝ օրերս Գյումրիում իր քպականների առաջ ունեցած «պադվալա-բոցաշունչ» ելույթով:

Տեսեք, 2018-ի ապրիլից ի վեր, սկսած այդ տարվա սեպտեմբերից (Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ), Փաշինյանը միշտ անձամբ է մասնակցել քարոզարշավներին, նախընտրական հավաքներին, մշտապես ելույթներ է ունեցել, հայտարարություններ ու բացականչություններ արել: Անխտիր բոլոր դեպքերում Փաշինյանը դիրքավորվել է ծայրահեղ ագրեսիվ, աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով՝ ընտրության մյուս մասնակիցների հասցեին, հնչեցրել է սուր մեղադրանքներ, որոնք գրեթե երբեք սահմանված կարգով չեն հաստատվել: Ավելին, իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանական և ուժային կառույցներին տվել է ակնհայտորեն սադրիչ ու ծայրահեղական հրամաններ ու հրահանգներ:

Թեթևակի արժե հիշեցնել նրա ինչպես նախկին, այնպես էլ վերջին ելույթների ագրեսիվ, հասարակության ներսում ատելություն ու թշնամանք սերմանելու նպատակ հետապնդող բառամթերքը և մոտեցումները: Տեսեք, Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», խոսեց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «բորդյուր լիզելու» և նմանօրինակ ֆրազներով: Նկատենք, բոլոր այդ դեպքերում նա եղել է ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ նրա այդ սպառնալիքները նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանական, աածական ուժերը դիմակավորված («մասկի-շոու») ցուցադրություններով, կաշվից դուրս գալով ձգտել են իրականացնել:

Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց», «քաբաբ առ քաբաբ» վերադարձնելուց ու նման բաներից՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է, այլ ոչ թե ծայրահեղ կամ ավտոտնակների տանիքների վրայով քայլող արմատական ընդդիմադիր: Կան դիտարկումներ, որ Փաշինյանը «ջարդեմ-փշրեմ», «ծեփեմ-փռեմ», «պադվալի առնետ», «թալանչի նարկոկարտել» ու նման դրսևորումներով է առանձնացել, փոխարենը՝ երբեք ծրագրային որևէ բան չի ասել:

Աչքի ընկնելու պահով՝ այո, ու դրա մասին արդեն նշեցինք: Բայց պետք է նկատել, որ հիշատակված թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (2018-ին՝ իրենց «Իմ քայլը») նաև ծրագրեր են ներկայացրել: Դե, ընտրարշավին որևէ բան պիտի ներկայացնեին որպես «նախընտրական ծրագիր», ներկայացրել են:

Ինչն է բնութագրական. թե՛ 2018-ի դեկտեմբերի, թե՛ 2021-ի հունիսի ընտրության պաշտոնական արդյունքներով «հաստատված» այդ ծրագրերը գերազանցապես չեն կատարվել, իսկ վերջինը արդեն չի էլ կատարվի: Ավելին, 2021-ին ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որ նույն թվականի օգոստոսին ամրագրվել է որպես «ՀՀ կառավարության 2021-25 թթ. գործունեության ծրագիր», ոչ միայն չի կատարվել ու չի կատարվի, այլև առնվազն Արցախի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կետերով «կատարվել» է տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Փաշինյանը խոստացել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, արել է առավել քան հակառակը՝ հայաթափել է Արցախը, ուրացել է այն և հանձնել է թշնամուն: Փաշինյանը խոստացել է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բայց ծայրահեղորեն փչացրել է դրանք, և այդպես շարունակ: Ցանկը չափազանց երկար է: Այսինքն, բնութագրականն այն է, որ Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:

Արդեն հպանցիկ նշեցինք, բայց այստեղ հատուկ ու ևս մեկ անգամ ընդգծենք. 2018 թվականից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետի պաշտոնում: Նա, իհարկե, կարող է ասել, թե 2021-ին իբր հրաժարական էր տվել, բայց դա պարզամիտ-դյուրահավատների համար նախատեսված էժանագին «կուտ» է: Իրականում բոլորն էլ լավատեղյակ են, որ նա այդ ամբողջ ընթացքում, բացառությամբ թերևս 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա, մշտապես տիրապետել է իր պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններին ու լծակներին: Անգամ... պաշտոնի չընձեռած հնարավորություններին, նկատի ունենք՝ դատավորների ու դատական իշխանության վրա ամենաուղղակի ճնշումները:

Այնպես որ, վերջին 7 տարվա անխտիր բոլոր ընտրություններում ամենավայրագ ու գռեհիկ ձևով շահագործվել ու չարաշահվել է վարչական ռեսուրս ասվածը: Հիմա էլ է չարաշահվում ու չարաշահվելու է: Մյուս կողմից՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ անհնար է դուրս չբերել փաշինյանական իշխանության համար բնութագրական այն հանգամանքը, որը կարելի է բնորոշել որպես ընտրողների կամքի և կատարած ընտրության բռնաբարում՝ այլասերված եղանակներով: Մի ամբողջ շարք խոշոր համայնքներում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պարտվել են ընտրություններում: Սակայն դրանից հետո, Փաշինյանի գլխավորությամբ, պետական մարմիններն օգտագործվել են ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ ամենաիսկական տեռոր ու բռնաճնշումներ իրականացնելու նպատակով:

Ամենից ցցուն օրինակը Վանաձորում կատարվածն էր: Չնայած, նմանօրինակ դրսևորումներ եղան մի քանի այլ համայնքների դեպքում ևս, իսկ Գյումրիում էլ որոշվեց իշխանությունը գրավել՝ քաղաքապետի որդու դեմ քրեական հետապնդմամբ ճնշում գործադրելու միջոցով:

Այսինքն, եթե նույնիսկ ընտրությունների միջոցով, չնայած բոլոր կեղծիքներին, սպառնալիքներին, ճնշումներին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, որևէ մեկ այլ թեկնածու կամ ուժ կարողանում է ընտրվել, Փաշինյանն ու նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները, իրենց «պատառոտելով», ամեն ինչ անում են, որ ոտնահարեն ընտրողների կամքի արտահայտությունը: Սա է փաշինյանական իշխանության ու, այսպես կոչված, «ժողովրդավարական բաստիոնի» իրական բնութագիրը:

Այո, հնարավոր է՝ դեռ ինչ-որ անձինք կան, որ էքստազի մեջ են ընկնում, երբ Փաշինյանը արտաբերում է «պադվալի առնետ» կամ նման մի բան: Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն գնում են դեպի համակողմանի «պռավալ», այն է՝ տապալում: Վատն այն է, որ նրանք իրենց հետ դեպի այդ կողմ են քարշ տալիս նաև պետությունը:


ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

դիտվել է 131 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյան, գնա Դիլիջան ու տես Սա Ադրբեջանի հետ խաղաղություն չէ, այլ՝ Ադրբեջանի առջև նոր կապիտուլյացիա Միայն թուրք գործընկերների հարցերի՞ն եք պատասխանում․ լրագրողի հարցը հունից հանեց Արարատ Միրզոյանին Վարչապետի աշխատակազմից մանրամասներ են հայտնել թուրք լրագրողների՝ Հայաստան այցի վերաբերյալ Ընդամենը համարձակություն է պետք․ Բաղունցը՝ Փաշինյանին (video) ՀՀ–ն ընդունել է խաղաղության պայմանագրի վերջին 2 հոդվածը, տեքստի շուրջ բանակցություններն ավարտված են. Բայրամով Արցախի ղեկավարները մնացին այնքան, որ մինչև վերջին մարդը դուրս գար, հերոս են... (video) #ՀԻՄԱ․ Թրամփն այլևս շտապում է. Մոսկվա են հասցրել փաթեթը… քաղաքագետ (video) Նոր Խարբերդում հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել է մոխրացած դի Որտեղ ստուգումներ կանցնեն զորակոչիկները Հայաստանը՝ դրսի աչքով. կոռուպցիա, կախյալ դատարաններ, օրենքի գերակայության ճգնաժամ Բաց նամակ բոլոր հայերին` ի աջակցություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների․ «Մանթաշյանց» միության հայտարարությունը ԵԽ-ն ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենք տեղակայել Լեհաստանում ԵԽ լիտվացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն Բացառվում է որևէ հրահանգ բուժհաստատության ներկայացուցիչներին․ Ավանեսյան Ինչո՞ւ են բերման ենթարկվել Սուքիասյանի և Վանեցյանի թիկնապահները Միջազգային կազմակերպություններին ենք ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին. Թաթոյան Հովիկ Աղազարյան, ես զզվում եմ քեզանից․ Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանը փոխհատուցում կպահանջի Հայաստանից Ովքե՞ր են Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք տվողները․․․ նոր մանրամասներ (video) Ինչո՞ւ է Ադրբեջանը ցանկանում SOCAR-ը վերածել «ազգային ընկերության». Վահե Դավթյան Ադրբեջանում խայտառակ, սարսափելի դատավարություններ են ընթանում․․․ (video) Նիկոլը վերջին բառերով իր թիմակիցներին ասել է՝գնացե՛ք,վախեցրե՛ք ժողովրդին պատերազմով․ Նաիրա Զոհրաբյան (video) Ընդունե՛ք բանաձև․ Շվեյցարիան հաշտ չէ 150 հազար անձանց բռնի տեղահանության, էթնիկ զտման հետ․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am