Ադրբեջանցիների վերադարձի համար ադրբեջանական կողմից ո՞վ է դիմել ՀՀ Կառավարությանը, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել. Կառավարությունը և Արտգործնախարարությունը լռում են

Նախորդ տարվա դեկտեմբերի 18-ին Ալիևը հայտարարել էր, որ 300.000 ադրբեջանցիներ դիմել են ՀՀ կառավարությանը վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով՝ հավելելով, որ այդ հարցի շուրջ դեռ ՀՀ իշխանությունների պատասխանին են սպասում։

Դեռևս փետրվարի 14-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղղել Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով, թե Ալիևի այս հայտարարությանը որևէ պատասխան արդեն հնչեցրե՞լ է։

«Եթե՝ այո, ապա ո՞րն է Ձեր պատասխանը: Ձեզ այդ հարցով ադրբեջանական կողմից կոնկրետ ո՞վ է դիմել, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել»։

Երեկ տեղեկացանք, որ մեր գրավոր հարցումը Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն ուղարկել է Հայաստանի արտգործնախարարություն։

ԱԳՆ-ից մեր գրավոր հարցմանը պատասխանելիս՝ հիշեցրել են Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 19-ին «Արմենպրեսին» տված հարցազրույցն ու այնտեղ արծարծված մտքերը։

ԱԳՆ-ի պատասխանը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Խոսքը գնում է 1990-ականներից Հայաստանի Հանրապետությունից հեռացած 167 հազար ադրբեջանցիների մասին, որոնց մեծամասնությունը հնարավորություն է ունեցել վաճառել տները և անձնական իրերով հեռանալ Հայաստանից։ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների մեծ մասը վաճառել կամ փոխանակել են իրենց բնակարանները և ստացել են բանկային խնայողությունները։ Բացի այդ, ադրբեջանական բնակչությունը Հայաստանի Կառավարությունից ստացել է փոխհատուցում։ Ընդհանուր առմամբ, 160.000 ադրբեջանցիներ Հայաստանի Կառավարությունից ստացել են 70.000.000 ռուբլու փոխհատուցում։ Ուստի Հայաստանում բնակվող ադրբեջանցիները, առանց բռնության ենթարկվելու հեռացել են՝ ստանալով բնակարանների փոխանակման հնարավորություն և դրամական փոխհատուցում։

Ի տարբերություն Հայաստանից հեռացած ադրբեջանցիների, Ադրբեջանից հայ բնակչության բռնի տեղահանման կարևոր ասպեկտներից մեկն այն է, որ ահա փախստականներից շատերը բազմակի տեղահանումների են ենթարկվել։ Նրանք ստիպված եղան փախչել 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից իրականացված զանգվածային վայրագություններից, որոնց հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Այդ ընթացքում Ադրբեջանից բռնի տեղահանվել է մոտ 500.000 հայ, որոնցից 360.000-ը ապաստան է գտել Հայաստանում։

Հետևաբար, հայերի կարգավիճակն Ադրբեջանում և ադրբեջանցիների կարգավիճակը Հայաստանում էապես տարբեր են և անհամեմատելի»։

Մեր հարցադրումներին, թե այդ հարցով ադրբեջանական կողմից կոնկրետ ո՞վ է դիմել, ի՞նչ պայմաններ են առաջ քաշել, ԱԳՆ-ն որևէ կերպ չի պատասխանել։

168.am

դիտվել է 412 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը՝ ձեռքը գրպանը դրած, վիրավորում է լրագրողներին․․․ (video) Փաշինյանը կրկին քարոզարշավ է անում (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրիում «գազազած» Նիկոլին չեն կարողացել հանգստացնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր փողը ձեր փողը չէ․ Երևանում քաղաքային իշխանությունը որոշել է գնալ ամենակարճ և սխալ ճանապարհով Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ»․ Ալիև Ալիևը խոստովանել է, որ իր երկիրն է սանձազերծել Արցախի դեմ ագրեսիան Փաշինյանը խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է. Սուրենյանց Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ այդ հայտարարությունից հետո պետք է «պայթյուն լիներ» (video) 4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. hetq.am Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին. Ալիևը կրկին հոխորտում է Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը կառավարության նիստին․ «Կոնկրետ բան ասեք»․․․ (video) Ֆիննախը հերքել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման չեղարկման մասին տեղեկությունը 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել․ Կառավարության որոշումը #ՀԻՄԱ. «Սիրիայի բաշիբոզուկները շարժվելու են Սյունիքի ուղղությամբ». ռազմական փորձագետ (video) Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիրների նախագիծը ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած Հրազենային վնասվածքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ Կարապետ Գուլոյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության Դատապարտյալների հիվանդանոց, աղբն անպակաս է․ Ռուզան Մինասյան Կարևոր լուր. ֆիզիկական անձինք պարտադիր հայտարարագիր չեն ներկայացնի՞
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am