Թուրք լրագրողը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայի վրա Ադրբեջանի աճող ազդեցության վերաբերյալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից թուրքական ԶԼՄ-ների համար կազմակերպված մեդիատուրի շրջանակներում Հայաստանում գտնվող թուրք լրագրող Բարչըն Յինանչը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների և տարածաշրջանի վրա դրանց ազդեցության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարչըն Յինանչը «Ո՞վ է որոշումներ կայացնում. Ադրբեջանի աճող ազդեցությունը Թուրքիայի վրա» վերնագրով հոդվածում, որը հրապարակվել է «turkeyindepth.com» կայքում, նշել է, որ չնայած Ադրբեջանի ու Թուրքիայի միջև լավ հարաբերություններին, նրանք ունեն տարաձայնություններ Կովկասում խաղաղության հարցում։

Ըստ հեղինակի՝ Ուկրաինայում հնարավոր խաղաղության գործարքով պայմանավորված, Թուրքիան տարածաշրջանում խաղաղության պայմանագրի կնքումն առաջնահերթ է համարում, մինչդեռ՝ Բաքուն այդ հարցում չի շտապում և թվում է, թե անհանգստացած չէ Ուկրաինայում խաղաղության հաստատման դեպքում Ռուսաստանի՝ տարածաշրջան վերադարձով։

Յինանչը ուշագրավ համեմատություն է արել՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նմանեցնելով ԱՄՆ-Իսրայել հարաբերություններին, որտեղ մեծ պետության արտաքին քաղաքականությունը դարձել է փոքրի «պատանդը»։

Այս համատեքստում Յինանչը հետևյալ շեշտադրումներն է արել․

– Ալիևը Հայաստանի հետ հարաբերություններում Անկարային մանևրելու որևէ հնարավորություն չի թողնում։

– Բաքուն թույլ չի տալիս է Անկարային երկխոսություն սկսել Երևանի հետ՝ չնայած Ղարաբաղյան պատերազմի ավարտին և Բաքվի ու Երևանի միջև ընթացող խաղաղության բանակցություններին։

– Թեև Թուրքիան նախապես խոստացել էր զուգահեռ երկխոսություն, սակայն Բաքուն ցանկանում է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիան սկսի միայն Բաքու-Երևան վերջնական համաձայնությունից հետո։

Յինանչն անդրադարձել է նաև Անկարայի քայլերին, որոնք Բաքվի կողմից դիմադրության են հանդիպում․

– Թուրքիան հորդորում է Ադրբեջանին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, սակայն Ալիևն անտեսում է այս կոչերը։

– Թուրքիան Նիկոլ Փաշինյանին տեսնում է որպես կարևոր հնարավորություն՝ խաղաղության հասնելու համար, սակայն Ադրբեջանը շարունակում է կոշտ դիրքորոշում ցուցաբերել։

Տարածաշրջանում երկու երկրների տարբերվող մոտեցումների և շահերի վերաբերյալ թուրք լրագրողը հետևյալ շեշտադրումներն է արել․

– Ուկրաինայում սեփական պայմաններով խաղաղության հասնելու դեպքում Ռուսաստանը կարող է ուշադրությունը թեքել դեպի Կովկաս։ Սակայն սա Ադրբեջանին չի անհանգստացնում, քանի որ վերջինի համար ավելի շահեկան է ունենալ թույլ Հայաստան ՌԴ ազդեցության տակ, քան անկախ արևմտամետ Հայաստան, որը կուժեղանա ժամանակի ընթացքում։

– ԽՍՀՄ փլուզումից հետո Կովկասում Թուրքիայի Հանրապետությունը տարածաշրջանի երկրների՝ ՌԴ-ից կախումը նվազեցնելու քաղաքականություն է վարել՝ առանց թշնամանալու վերջինի հետ։

Ըստ հոդվածի հեղինակի, չնայած վերոնշյալ տարբերություններին, Բաքվի վրա ազդելու Անկարայի լծակները սահմանափակ են, իսկ Թուրքիայի խարխուլ տնտեսությունը Էրդողանին կախվածության մեջ է դնում Ալիևից, որը բավականին մեծ ներդրումներ է արել Թուրքիայում, իսկ պատերազմից հետո մերձիշխանական ընկերություններին ԼՂ-ում շինարարության թույլտվություն է տվել։

Ավելին, էներգետիկ կապերը երկու երկրների միջև չափազանց կարևոր են, քանի որ Թուրքիան ցանկանում է դառնալ էներգետիկ հանգույց։

Ավելի վաղ՝ Փաշինյանի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից հայտնել են, որ նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, կազմակերպվել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր։

դիտվել է 476 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Գյումրիում «գազազած» Նիկոլին չեն կարողացել հանգստացնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր փողը ձեր փողը չէ․ Երևանում քաղաքային իշխանությունը որոշել է գնալ ամենակարճ և սխալ ճանապարհով Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ»․ Ալիև Ալիևը խոստովանել է, որ իր երկիրն է սանձազերծել Արցախի դեմ ագրեսիան Փաշինյանը խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է. Սուրենյանց Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ այդ հայտարարությունից հետո պետք է «պայթյուն լիներ» (video) 4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. hetq.am Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին. Ալիևը կրկին հոխորտում է Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը կառավարության նիստին․ «Կոնկրետ բան ասեք»․․․ (video) Ֆիննախը հերքել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման չեղարկման մասին տեղեկությունը 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել․ Կառավարության որոշումը #ՀԻՄԱ. «Սիրիայի բաշիբոզուկները շարժվելու են Սյունիքի ուղղությամբ». ռազմական փորձագետ (video) Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիրների նախագիծը ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած Հրազենային վնասվածքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ Կարապետ Գուլոյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության Դատապարտյալների հիվանդանոց, աղբն անպակաս է․ Ռուզան Մինասյան Կարևոր լուր. ֆիզիկական անձինք պարտադիր հայտարարագիր չեն ներկայացնի՞ Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը Արզնի ՀԷԿ-ում տղամարդու դի է հայտնաբերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am