Նոր մեղադրանք Սերժ Սարգսյանին. «Ազատություն»

Հայաստանի երրորդ նախագահը մեղքը չի ընդունում:

Ամիսներ առաջ վառելանյութի գործով արդարացված երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել 20 տարվա վաղեմության գործարքների համար: Գլխավոր դատախազությունն «Ազատության» հարցմանն ի պատասխան այսօր հայտնեց, որ դատախազը հունվարին 23 դրվագներով քրեական հետապնդում է հարուցել առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, ինչպես նաև պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար:

Երրորդ նախագահը մեղքը չի ընդունում: Նրա կուսակից Էդուարդ Շարմազանովը փոխանցեց.

«Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ սա ոտքից գլուխ շինծու մեղադրանք է և շինծու քրեական հետապնդում»:

Ըստ Դատախազության, այս քրեական գործն առնչվում է Երևանի Իսակովի պողոտային և Եռաբլուր պանթեոնին հարակից տարածքների հողամասերի ապօրինի օտարմանը: Նախկին նախագահը ստորագրություն է տվել չբացակայելու մասին:

«Բացարձակ իրականության հետ կապ չունեցող մեղադրանք է, ամբողջությամբ քաղաքացիա-իրավական գործարքներ են, որոնք Դատախազության կարծիքով, իրենց տված գնահատականներով՝ բերել քրեականացրել են քաղաքացիա-իրավական գործարքները,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը՝ շարունակելով,- Պարոն նախագահը եղել է պաշտպանության նախարար, ինչպես հիմա, այնպես էլ առաջ պետության սեփականություն համարվող գույքեր օտարվել են, Դատախազությունը ըստ իր ճաշակի օտարման գործարքները որակել է որպես Քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածով»:

Մակինյանն «Ազատությանը» փոխանցեց՝ այդ հողամասերը բավականին հեռու են Եռաբլուրից, մեծ մասը դիմացի մայթին են։

«Բացարձակ իրականության հետ կապ չունեն փաստական առումով, որովհետև այդ հողատարածքները բավականին մեծ հեռավորության վրա են Եռաբլուր զինվորական պանթեոնից, սա ընդգծում են հուզական ֆոն ստեղծելու, այդ տպավորությունը հանրության մոտ իրականություն ներկայացնելու համար: Սա բացարձակ ապատեղեկատվություն է», – պնդեց փաստաբանը:

Ըստ Մակինյանի՝ խոսքը 2005 թվականի գործարքների մասին է, երբ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարն էր և հողամասերը վաճառել է Կառավարության որոշման հիման վրա:

«Բոլորս էլ գիտենք, որ քաղաքացիա-իրավական գործարքները այսօր Դատախազությունը գնահատում է որպես փողերի լվացում», – ասաց նախկին նախագահի փաստաբանը:

Մակինյանը նշեց, որ երրորդ նախագահին մեղադրում են այդ հողամասերը շուկայականից ցածր գնով վաճառելու համար, մինչդեռ պաշտպանական կողմը պնդում է, որ դրանք օտարվել են այդ ժամանակ գործող իրական գներով: Փաստաբանը չասաց, թե ի վերջո ում են օտարվել այդ հողամասերը, նշեց՝ տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց: Եվ որ այդտեղ ոչ յուրացում, ոչ վատնում, ոչ էլ փողերի լվացում կա: Ընդգծեց՝ այդ հողամասերից և ոչ մի հատված նախագահին կամ նրա ընտանիքի անդամներին երբևէ չի պատկանել: Ինչ վերաբերում է փողերի լվացման դրվագին, այն առնչվում է պետությունից օտարված հողամասերի հետագա վաճառքներին, որոնց, սակայն, ըստ փաստաբանի, իր պաշտպանյալը որևէ առնչություն չունի:

«Պարոն նախագահին 2005-25 թվականների ընթացքում երբևէ այդ հողամասերից անգամ մեկ քառակուսի մետր չի պատկանել»,- հայտարարեց Ամրամ Մակինյանը:

Փաստաբանը չասաց, թե իրավապահները որքան գումարի յուրացման և փողերի լվացման համար են մեղադրում երրորդ նախագահին: Չասաց նաև, թե արդյոք 2005 թվականին տեղի ունեցած գործարքի շուրջ քրեական գործով անցել են վաղեմության ժամկետները:

Սերժ Սարգսյանին առնչվող առաջին քրեական գործը՝ վառելանյութի յուրացումը, այժմ Վերաքննիչ դատարանում է: Սարգսյանի արդարացման որոշմանը չհամաձայնած Դատախազությունը բողոքարկել է այն:

«Էնպես չի, որ էս որոշումով ես կամ շատ երջանկացել եմ, կամ եթե այլ որոշում լիներ, ողբերգություն ապրեի։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ արարքի վաղեմության ժամկետը շատ վաղուց արդեն լրացել էր, և ընդամենը առաջին հերթին ինձ համար սա բարոյական նշանակություն ունի»,- 2024-ի մայիսի 31-ին՝ արդարացման դատավճռի հրապարակման օրը հայտարարել էր նախկին նախագահը։

Մինչ իշխանությունները վստահեցնում են, թե իրավապահների գործերին չեն միջամտում, Հանրապետական կուսակցությունն այսօր տարածած հայտարարությունում կրկին պնդեց՝ թե՛ երրորդ նախագահի և թե՛ հանրապետական մյուս գործիչների դեմ քրեական գործերը քաղաքական հետապնդումների օրինակներ են: Իսկ այս գործերով իշխանությունը, ըստ Սերժ Սարգսյանի ղեկավարած կուսակցության, փորձում է շեղել հանրության ուշադրությունը «հակապետական զիջողական գործողություններից»:

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանը՝ ձեռքը գրպանը դրած, վիրավորում է լրագրողներին․․․ (video) Փաշինյանը կրկին քարոզարշավ է անում (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրիում «գազազած» Նիկոլին չեն կարողացել հանգստացնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր փողը ձեր փողը չէ․ Երևանում քաղաքային իշխանությունը որոշել է գնալ ամենակարճ և սխալ ճանապարհով Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ»․ Ալիև Ալիևը խոստովանել է, որ իր երկիրն է սանձազերծել Արցախի դեմ ագրեսիան Փաշինյանը խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է. Սուրենյանց Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ այդ հայտարարությունից հետո պետք է «պայթյուն լիներ» (video) 4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. hetq.am Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին. Ալիևը կրկին հոխորտում է Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը կառավարության նիստին․ «Կոնկրետ բան ասեք»․․․ (video) Ֆիննախը հերքել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման չեղարկման մասին տեղեկությունը 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել․ Կառավարության որոշումը #ՀԻՄԱ. «Սիրիայի բաշիբոզուկները շարժվելու են Սյունիքի ուղղությամբ». ռազմական փորձագետ (video) Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիրների նախագիծը ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած Հրազենային վնասվածքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ Կարապետ Գուլոյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության Դատապարտյալների հիվանդանոց, աղբն անպակաս է․ Ռուզան Մինասյան Կարևոր լուր. ֆիզիկական անձինք պարտադիր հայտարարագիր չեն ներկայացնի՞
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am