Կասկածի տակ դնելով Ցե​ղասպանությունը՝ Փաշինյանը խրախուսում է թուրք և ադրբեջանցի ժխտողականներին

Վերջերս հայկական շրջանակներում թեժ բանավեճեր են ծավալվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վիճահարույց հայտարարությունների շուրջ։

Փաշինյանի կողմնակիցները պնդում են, որ նա չի ժխտել Հայոց ցեղասպանությունը, այլ պարզապես հարցեր է տվել։ Մինչդեռ նրա ընդդիմախոսները դատապարտում են նրան Ցեղասպանությունը ժխտելու կամ հիմնավորված պատմական փաստի վերաբերյալ ավելորդ հարցեր բարձրացնելու համար։

Սակայն ներհայկական բանավեճերից ավելի կարևոր է այն վնասը, որը Փաշինյանը կարող է հասցնել Հայ Դատին՝ կրկնելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բարձրացված նմանատիպ հարցերը՝ նպատակ ունենալով կասկածի տակ դնել Ցեղասպանության հավաստիությունը:

Անցյալ ամիս Ամերիկայի թուրքական կոալիցիան հոդված էր հրապարակել՝ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Դավոսում, Ցյուրիխ. Ցեղասպանությունը Մոսկվայի ստեղծածն էր» վերնագրով։

Թուրքական կոալիցիան հավելել է. «Փաշինյանը ակնարկել է, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վաղուցվա մեղադրանքները կարող են շինծու լինել, և որ այդ թեման ինքնին առաջ է մղվել Մոսկվայի կողմից Սառը պատերազմի ժամանակ… Ավելին, Փաշինյանը պնդել է, որ 1915 թվականի ողբերգության արմատները հայերին տրված կեղծ խոստումների և նրանց անտեղի սպասումների մեջ են… Առաջին անգամը չէ, որ Փաշինյանը «ցեղասպանության» թեմային անդրադառնում է ավանդական ազգային պատմությունից շեղվող ձևերով։

Ադրբեջանական և հրեական լրատվամիջոցները նույնպես օգտվել են Փաշինյանի անիմաստ հարցերից՝ ժխտելու Հայոց ցեղասպանությունը։ Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը փետրվարի 25-ին հոդված է հրապարակել՝ մեջբերելով THEJ.CA-ի (Միջազգային հրեական նորություններ Կանադայում) ծավալուն հոդվածից՝ գրված իսրայելցի հայտնի ժխտողական Ռախել Ավրահամի կողմից, որն իրեն բնութագրում է որպես «Բաքվի ձայնը»: Ավրահամի հոդվածը վերնագրված էր՝ «Նիկոլ Փաշինյանը և 1915 թվականի իրադարձությունները»։ Ավրահամը «Դոնա Գրասիա դիվանագիտության կենտրոնի գործադիր տնօրենն է և Իսրայելաբնակ լրագրող»:

Ավրահամը գրել է. «Փաշինյանը բացեց հայկական Պանդորայի արկղը, մի բան, որը կասկածից վեր է և կասկածի տակ չի դրվում՝ Հայոց ցեղասպանությունը։ Փաշինյանը կասկածներ է հայտնել հայերի կողմից 1915 թվականի իրադարձությունների մեկնաբանման վերաբերյալ և քննադատել, թե ինչպես են նրանք կառչած մնացել իրենց պատմությունից տարիներ շարունակ»։

Հետևյալ երկու նախադասություններում Ավրահամը հակասել է ինքն իրեն Հայոց ցեղասպանության ոգեկոչման գործում Խորհրդային Միության ենթադրյալ դերի մասին։ Նախ, նա գրել է. «Ցեղասպանության» հայկական պատմությունը, դրան ավելացված առասպելների հետ մեկտեղ, հորինել է Խորհրդային Միությունը, և առաջ է քաշել Խորհրդային Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի անդամ Կարեն Դեմիրճյանը։ Այնուհետև նա պնդել է ճիշտ հակառակը. «չնայած սովետները խթանել են հայկական պատմությունը և առասպելներ ավելացնում իրադարձությունների իրենց մեկնաբանությանը, հայկական պատմությունը հորինված էր ոչ թե սովետների, այլ հենց հայերի կողմից»:

Այնուհետև Ավրահամը մեկ այլ հակասական հայտարարություն է արել. «1985 թվականի փետրվարի 21-ին Խորհրդային Միության քաղբյուրոն Միխայիլ Գորբաչովի ղեկավարությամբ քննարկեց «Հայոց ցեղասպանության 70-րդ տարելիցի հետ կապված միջոցառումները»… Գորբաչովը համաձայնեց հայերի պահանջներին, սակայն ստիպված եղավ հակառակ որոշում կայացնել կոմունիստական կուսակցության վետերանների՝ Տիխոնովի, Գրոմիկոյի և Գրիշինի հակադրման պատճառով։ Նրանք պնդում էին, որ հայկական պատմությանն աջակցելը, որով թուրքերը մեղադրվում են ցեղասպանության մեջ, կփչացնի Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք այն ժամանակ սկսել էին ջերմանալ: Այդ հանդիպմանը Գորբաչովն անցավ երեք վետերանների կողմը հանուն խորհրդային ներքին քաղաքականության, սակայն մեկ ամիս անց, երբ Գորբաչովը նշանակվեց գլխավոր քարտուղար, նա երեքին էլ հեռացրեց Քաղբյուրոյից և նրանց փոխարինեց հայկական հարցի հանդեպ ավելի բարյացակամ վերաբերմունք ունեցող մարդկանցով»։

Այնուհետև Ավրահամը զավեշտալի հայտարարություն արեց, որ Ուրուգվայը 1965 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը միայն Մոսկվայից կանաչ լույս ստանալուց հետո: Նա ավելի հեռուն գնաց՝ ասելով, որ ոչ մի երկիր չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը մինչև Հայաստանի 1991 թվականի անկախացումը: Նա սխալվում է, քանի որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1985 թվականին, Հայաստանը՝ 1990 թվականին, Կիպրոսը՝ 1982-ին, նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981 թվականին, իսկ ԱՄՆ կառավարությունը 1951 թվականին՝ Համաշխարհային դատարան ներկայացված պաշտոնական փաստաթղթում։

Փաշինյանը կարծես թե չի գիտակցում, որ ինքը Հայաստանի Հանրապետության վարչապետն է։ Որպես այդպիսին, նրա խոսքերն ունեն հետևանքներ Հայաստանի Հանրապետության, աշխարհասփյուռ հայության և Հայ դատի համար։ Ավելին, նրա հայտարարություններն ամբողջ աշխարհում դիտվում են ինչպես բարեկամների, այնպես էլ թշնամիների կողմից: Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունները միշտ պատրաստ են շահարկել նրա ասած յուրաքանչյուր բառը՝ վնասելու Հայաստանի շահերին։ Ուստի Փաշինյանը պետք է շատ զգույշ լինի իր հրապարակային հայտարարություններում։ Նրան անհրաժեշտ է արհեստավարժ ճառագիրների և փորձագետ խորհրդատուների օգնությունը: Խնդիրն այն է, որ նա անփորձ է և ոչ մեկին չի լսում։ Վերջերս Հայաստանի խորհրդարանում նրան հարցրել էին, թե որոշում կայացնելուց առաջ ում հետ է խորհրդակցում, նա պատասխանել էր՝ «Ոչ մեկի»։

Փաշինյանը մի օր հեռանալու է իր պաշտոնից, բայց այն վնասը, որը նա հասցնում է Հայաստանին և հայ ժողովրդին, կտևի տասնամյակներ։ Այդ իսկ պատճառով, որքան շուտ նա հրաժարական տա, այնքան ավելի լավ Հայաստանի համար։

Իսկապես, հայ ժողովրդի համար աղետալի է, որ Հայաստանի վարչապետը միանում է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցեր բարձրացնելու գործում:

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Փաշինյանը կրկին քարոզարշավ է անում (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրիում «գազազած» Նիկոլին չեն կարողացել հանգստացնել․ Նաիրա Զոհրաբյան (video) Մեր փողը ձեր փողը չէ․ Երևանում քաղաքային իշխանությունը որոշել է գնալ ամենակարճ և սխալ ճանապարհով Երևանում 33-ամյա տղամարդու են դանակահարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար «Հայաստանին մատակարարվող զենքերն ուղղված են Ադրբեջանի դեմ»․ Ալիև Ալիևը խոստովանել է, որ իր երկիրն է սանձազերծել Արցախի դեմ ագրեսիան Փաշինյանը խոստովանում է, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը Բաքվի պահանջների կատարումն է. Սուրենյանց Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ այդ հայտարարությունից հետո պետք է «պայթյուն լիներ» (video) 4․3 մլն եվրո՝ Բելգիայում ՀՀ դեսպանության նոր շենքի համար. hetq.am Մենք գիտենք ադրբեջանական ժողովրդի տառապանքների և հայկական ագրեսիայի հասցրած վնասի մասին. Ալիևը կրկին հոխորտում է Բեմադրված ցուցմունքները քննարկելը նշանակում է ընկնել Ադրբեջանի լարած որոգայթների մեջ․ Արա Պողոսյան Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը կառավարության նիստին․ «Կոնկրետ բան ասեք»․․․ (video) Ֆիննախը հերքել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման չեղարկման մասին տեղեկությունը 16 տարին լրացած աղջիկները կարող են ինքնուրույն որոշում կայացնել․ Կառավարության որոշումը #ՀԻՄԱ. «Սիրիայի բաշիբոզուկները շարժվելու են Սյունիքի ուղղությամբ». ռազմական փորձագետ (video) Աննա Հակոբյանի ազգական, Գյումրիում ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարն իր ձեռքով փաստաթուղթ է կեղծել Կառավարությունը մերժեց եկամուտների հայտարարագրումը չեղարկելու վերաբերյալ ընդդիմադիրների նախագիծը ԵՄ հանձնակատարը հայտարարել է, որ Բաքվում պահվող հայերի նկատմամբ խոշտանգումների վերաբերյալ զեկույցները պետք է անհապաղ հետաքննվեն Կապանում բախվել է 6 ավտոմեքենա. կա տուժած Հրազենային վնասվածքով «Մուրացան» հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա տղա Հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ Կարապետ Գուլոյանի «ապօրինի գույքի» բռնագանձման գործով վճիռը բեկանվել և ուղարկվել է նոր քննության Դատապարտյալների հիվանդանոց, աղբն անպակաս է․ Ռուզան Մինասյան Կարևոր լուր. ֆիզիկական անձինք պարտադիր հայտարարագիր չեն ներկայացնի՞ Եվրախորհրդարանում քննարկվել է հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Մարտի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Մարտի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 12-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Մարտի 12-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 12-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մանկավարժ Արամ Սարգսյանը Մարտի 11-ին ՝ ժամը 14։00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կhյուրընկալվի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ ԹԵՄԱ՝ ՀՀ անվտանգությունը տարածաշրջանում․ ներքին և արտաքին մարտահրավերները․ ներքաղաքական օրակարգ․ տարածաշրջանային ծարգացումներ։ «Հենարան» մամուլի ակումբի հասցեն՝ Թումանյան 32, բնակարան 16 / «Թումանյանի շաուրմա»-ի հարևանությամբ գտնվող «Գառնի ինվեստ»-ի մուտք, դռան կոդ 16/։
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am