Ամեն կողմը քանդել են, սա անողը մարդ չէ, Աստծո ստեղծածը չէ. Սուրբ Կիրակոսի ավերումից հետո առաջին անգամ այստեղ է ժամանել Արամ Աթեշյանը

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու ավերումից հետո առաջին անգամ այստեղ են ժամանել Պոլսո Հայոց պատրիարքարանից որոշ ներկայացուցիչներ ու տեղում ծանոթացել առկա իրավիճակին, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակօսը»:Ավերված եկեղեցու ներսում շրջելով՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ այսուհետ եկեղեցու պահպանման և վերակառուցման համար իրենք «գնդակը փոխանցել են պետությանը» և, մասնավորապես, մշակույթի նախարարությանը, որը պետք է զբաղվի հարցով: «Ամեն կողմը քանդել են, սա անողը մարդ չէ, Աստծո ստեղծածը չէ», - ասել է Աթեշյանը, ով վորջին անգամ Սուրբ Կիրակոս էր այցելել երկու տարի առաջ՝ Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում թուրք-քրդական բախումների վերսկսումից առաջ: Աթեշյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այդ եկեղեցին ոչ միայն հայ համայնքի, այլև թուրքական պետության սեփականությունն են և խնդրել իշխանություններին հետաքրքրվել հարցով: «Հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին, կողքին ասորական եկեղեցին, 500 մետր այն կողմ հայկական կաթոլիկ եկեղեցին, հայկական բողոքական եկեղեցին… Դրա շուրջն ապրող բնակիչների 97 տոկոսը հայեր էին, սա քրիստոնեական թաղամաս էր: Մեր գրողներից մեկն այստեղին «Գյավուրի թաղ» էր ասում: Այսօր թաղամսն էլ մի կողմ դրեք, Աստծո տունը հանդիսացող եկեղեցիներն ու մզկիթներն են ավերակ դարձել», - շարունակել է Աթեշյանը: Հիշեցնենք, որ թուրք-քրդական բախումների կիզակետում գտնվող Սուր պատմական թաղամասի Սուրբ Կիրակոս եկեղեցին ավերածության էր ենթարկվել, այնուհետև պետականացվել: Թեև տեղի հայ համայնքի ջանքերով եկեղեցին հաջողվեց վերադարձնել հիմնադրամին և կանխել Սուրբ Կիրակոսի ամբողջական ավերումը, եկեղեցին վերաբացելն ու տարածք մտնելը երկար ժամանակ խոչընդոտվում էր: 2011թ.-ին վերակառուցված ու տեղի հայ համայնքի առաջ իր դռները բացած եկեղեցին ամբողջովին կողոպտված ու պղծված է, ինչպես նաև օգտագործվել է որպես պահեստ և ապաստարան զինված բախումների ժամանակ: Դեռևս անհայտ է մնում, թե ովքեր են եկեղեցին որպես պահեստ կամ կացարան օգտագործել՝ թուքական ԶՈւ-ի զինվորականները, թե քուրդ զինյալները: Նշենք, որ օգոստոսին՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին, Դիարբեքիրի հայ համայնքը չէր կարողացել մտնել եկեղեցի և նշել տոնը: Ներկայացնում է tert.am-ը:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am