Հաշմանդամների 91 տոկոսը գործազուրկ են

«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին բարձրաձայնելը լավ է, բայց դրանց պետք է արդյունավետ լուծում տալ»,-երեկ  հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց   «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: «2016 թվականը հավասար հնարավորությունների և  հաշմանդամություն ունեցող անձանց հավասար պայմանների ստեղծման տարի է հայտարարված: Այդ հանգամանքը հաշվի առնելով նպաստավոր պայմաններ են ստեղծվում, որպեսզի մենք ավելի ակտիվ, ավելի արագ առաջ շարժվենք»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Բանախոսի փոխանցմամբ՝  ներկայումս Հայաստանում գրանցված են 200 հազար 200 հաշմանդամություն ունեցող անձ, որը կազմում է բնակչության շուրջ 6-7 տոկոսը, ինչը ցածր ցուցանիշ է՝ ԱՀԿ-ի տվյալների համաձայն: Արմեն Ալավերդյանը ընդգծում է,  որ  երկրում այդքան էլ նպաստավոր պայմաններ չեն ստեղծված, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձանց թվի տոկոսը ցածր լինի: Անդրադառնալով  ներառական կրթության խնդրին` Ալավերդյանն նշեց, որ ներառական ոլորտում հակասական է պատկերը: Ալավերդյանի խոսքով՝ մի կողմից ԱՊՀ երկրների ցանկում Հայաստանը կարելի է դասել առաջատարների շարքում, որտեղ տարիներ շարունակ կիրառվում է ներառական կրթությունը և որոշում է ընդունվել, որ մինչև 2025 թվականը բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական և հատուկ դպրոցները  պետք է վերածվեն ռեսուրսային կենտրոնների: «Կողմ եմ ներառականությանը, այն այլընտրանք չունի, բայց քանի որ այսօրվա հարյուրից ավելի ներառական դպրոցները, ոչ հարմար են, ոչ՝ բաց, ապա մտավախություն կա, որ 2025 թվականին էլ կունենանք ձևականություն: Ներառական դպրոցում նույնիսկ միայն մեկ սանհանգույց չկա հարմարեցված երեխաների համար կամ թեքահարթակ, բայց դա միայն երևացող կողմն է, ծրագրային հարցերում նույնպես բազմաթիվ են խնդիրները»,- ասաց Արմեն Ալավերդյանը: Արմեն Ալավերդյանը  նշեց, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանցից 91 տոկոսը գործազուրկ են: Աստղիկ Ավագյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am