Ինչ է իրականում տեղի ունեցել. անվտանգության աշխատակիցների ծեծի և վագոն-տնակի հրկիզման հետքերով

Վառելափայտի բիզնեսով զբաղվող մի խումբ անձանց կողմից «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասում պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սիքյուրիթի» ՍՊ ընկերության երկու աշխատակիցների վրա հարձակումը, ընկերության հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակի հրկիզումը եւ դրա հեղինակների փախուստի պատմությունը բավական մանրամասն լուսաբանվեց: «Ժողովուրդ» օրաթերթը եւս անդրադարձել է այս պատմությանը: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին մի խումբ անձինք մոտեցել են «Դիլիջան ազգային պարկի» տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակին եւ իրենց դժգոհությունը հայտնել ուղեփակոցի տեղադրման վերաբերյալ, քաշել տեղում պահնորդական ծառայություն իրականացնող անձանցից մեկի օձիքից: Այնուհետեւ միջադեպի մասնակից անձանցից երկուսը փայտ են վառել եւ մուտքի դռնից գցել վագոն-տնակի մեջ՝ այդ կերպ ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը: Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 4 անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: Վերը բերված հաղորդագրությունից տպավորություն է ստեղծվում, թե իբր «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդները Դիլիջանի ազգային պարկը պաշտպանելու համար անողոք պայքար են ծավալել ապօրինի փայտահատների դեմ, վերջիններս իբրեւ հաշվեհարդար հրկիզել են պահնորդների վագոն-տնակը: Սակայն տեղացիների շրջանում կատարվածի բոլորովին այլ տարբերակ է շրջանառվում: Ըստ այդմ, այդ օրը փայտի բիզնեսով զբաղվողները եւ «Պանտերա սիքյուրիթի» ընկերության պահնորդները նշված տեղում միասին կերել-խմել են, երբ օղին վերջացել է, քեֆ անողներից մեկը իջել է Դիլիջանի Շամախյան թաղամաս եւ էլի օղի բերել: Մինչ ուտել-խմելը փայտահատները եւ պահնորդները պայմանավորված են եղել, որ Դիլիջանի ազգային պարկի տարածքում վառելափայտ պատրաստելու եւ այն տարածքից դուրս բերելու մեկ փաստաթղթով կթույլատրվի 3 խմբաքանակ փայտ դուրս բերել: Սակայն գինովնալուց հետո պահնորդներից մեկը հրաժարվել է պայմանավորվածությունից եւ առարկել դրա դեմ, արդյունքում վեճ ու քաշքշուկ է սկսվել: Ինչի արդյունքում էլ փայտահատներ հրկիզել են պահնորդների վագոն-տնակը: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իրադարձությունների՝ վերը նկարագրված տարբերակը քրգործով անցնող անձանց կողմից արդեն իսկ ներկայացվել է քրեական գործը քննող քննիչներին:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am