Նախարարի նոր օֆերտայով հիվանդանոցները էլի կֆինանսավորվեն, բայց գաղտնի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ առողջության պարտադիր ապահովագրության ծրագրի տապալումը խլացնելու եւ բարեփոխումների պատրանք ստեղծելու համար առողջապահության նախարարությունը «հիմնովին» փոխել է բժշկական կազմակերպությունների հետ պետական պատվերով ծառայությունների մատուցման պայմանագրի ձեւը, բովանդակությունը:

Այսպես, եթե մինչեւ 2024 թվականը պետական պատվերի համակարգում գործում էին առողջապահության նախարարության եւ բժշկական կենտրոնների միջեւ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրեր, ապա 2024 թվականին առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագրի պիլոտային ծրագիրը, այն հաջորդիվ՝ 2025 թվականին, տարածվեց արդեն ամբողջ առողջապահական ծրագրերի վրա:

Տեղեկացնենք, որ նոր ծրագրով առանձին բժշկական կենտրոնների հետ պայմանագրեր չեն կնքվում, եւ չեն ամրագրվում այդ կազմակերպությունների համար նախատեսվող տարեկան պետական պատվերի գումարները, բժշկական կենտրոններին հատկացվելիք գումարի վերաբերյալ դրույթ չկա: Անհասկանալի է եւ ինքնահոսի է թողնված, թե ինչ համամասնությամբ է բաշխվելու ծրագրերի գումարը հիվանդանոցների միջեւ:

Սպասենք ոլորտում հերթական քաոսին:

Հիմա անդրադառնանք հարցին, թե ինչու առողջապահության նախարարությունը «ստիպված» կիրառեց օֆերտայի հրապարակային պայմանագիրը:

Ամեն ինչ սկսվեց 2023 թվականի դեկտեմբերին առողջապահության նախարարությունում տարեկան հաշվետվության ժամանակ նախարար Անահիտ Ավանեսյանի անզգույշ խոսքից՝ արված վարչապետի ներկայությամբ, որ այլեւս պետական պատվերի առանձին պայմանագրային բյուջե բժշկական կազմակերպությունների համար չի գործում, «գումարը գնում է հիվանդի հետեւից»:

Առաջին հայացքից ավելի ազատական թվացող հրապարակային օֆերտայի պայմանագրով իրականացվող ֆինանսավորումը իր մեջ շատ մեծ խութեր եւ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Այսպես, փաստենք, որ մինչեւ այս չարաբաստիկ փոփոխությունը ամբողջ պետական պատվերի ծառայությունների մատուցումը կարգավորվում էր «Գնումների մասին» օրենքով՝ պահպանելով ԲԿ-ներին տրվող գումարների հարապարակայնությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մասնագետները հավաստիացրին, որ այս նոր որոշումից հետո թափանցիկությունը իսպառ կվերանա, եւ հնարավոր չի լինի վերահսկել, թե որ բուժհաստատությունն ինչքան գումար ստացավ, քանի հիվանդ բուժեց պետպատվերով:

Նկատենք նաեւ, որ ներկայում առողջապահության նախարարությունը օֆերտայի պայմանագրով տրվող գումարները ներկայացնում է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով: Այսինքն՝ պետպատվերով բուժումը նախարարը դարձրել է նպաստ, ինչն էլ խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել պետական պատվերի ծառայությունների մատուցման բովանդակության, ընթացակարգերի, էության մեջ՝ այն ամբողջովին ծառայեցնելով սեփական բիզնեսների բարգավաճմանը:

Թե որ բժշկական կազմակերպությանը, ըստ Պետական բյուջեի եռամսյակային համամասնության, Առողջապահության նախարարությունը ինչքան է գումար հատկացնում, մնում է անթափանց, ծանր վարագույրի հետեւում: Օֆերտայի պայմանագիրը բարենպաստ պայմաններ է ստեղծել առողջապահության նախարարության կառավարիչների համար իրենց «սիրելի» բժշկական կազմակերպություններին հասարակության աչքից հեռու, ըստ կարիքի գումարներ մատակարարելու համար:

Սեփական բիզնեսին ավելի լավ նվեր դժվար էր պատկերացնել: Իսկ քաղաքացու համար, ըստ էության, ոչինչ չի փոխվել, մեկ, առավելագույնը երկու ամսից բժշկական կենտրոններում նա նորից կլսի՝ «պետպատվերը վերջացել է» անցանկալի նախադասությունը:

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը 2023 թվականին բացված անփորձ հիվանդանոցին՝ «Ուիգմորին», 600 միլիոն դրամի պետական պատվերի արժանացրեց: Իսկ այս օֆերտայից հետո էլ չենք իմանա՝ ում ինչքան, ինչ ազնվությամբ կբաշխվեն պետբյուջեի գումարները: Մենք դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն, մեկնաբանության դեպքում կհրապարակենք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից` Կիևին զինшմթերք մատակարարելու հետ կապված․ Մարիա Զախարովա Լիբանանում տան վրա Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով զոհվել է յոթ մարդ Դոստոևսկին դիպուկ նկարագրում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը. Իրանի ԱԳՆ Երևանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը 2151 ՃՏՊ՝ 6 ամսում. զոհվել է 114 մարդ, վիրավորվել 3127–ը Ադրբեջանական ծագումով ռուսաստանցի փաստաբան Փաշաևի որդին անցնում է սպանության և խարդախության գործով Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Օգոստոսի 15-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ֆրանսիայում օգոստոսի 13-ը հաստատվել է դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրերից մեկը Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, Պետրոս Ղազարյանի հորինած նկատողությունները, որոնց տակ ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են. Հասմիկ Առաքելյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Ռուսական զորքը վերահսկողություն է հաստատել Ռիբալսկոյե բնակավայրի նկատմամբ. ՌԴ ՊՆ Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել Հայտնաբերվել է 19-ամյա երիտասարդը, ով իր մոտ եղած գազային ատրճանակից անկանոն կրակոցներ էր արձակել Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ռուսական ազդեցությունից դուրս գալը դեռևս ինքնիշխանություն ձեռք բերել չէ, եթե դրա արդյունքում երկիրը հայտնվում է մեկ այլ աշխարհաքաղաքական նախագծի ազդեցության ներքո․ Դավիթ Անանյան Ինչպես են կիսելու ունեցվածքը Ռոնալդուն ու Ջորջինան ԻՀՊԿ հրամանատար. Իրանը ծնկի է բերել «աշխարհի պատմության մեջ ամենազինված բանակին» 21-րդ դարում մարդիկ սովից մահանում են Հայաստանում․ Արեգ Սավգուլյան ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ Նորատուսցի Ալիկը՝ կրիմինալ նոր սկանդալո՞ւմ Թիվ 35 երթուղու ավտոբուսը հարվածել է հետիոտնին ՆԱՏՕ-ն ցանկանում է ամրապնդել իր արևելյան սահմանը ԱԹՍ-ների և արհեստական բանականության միջոցով
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Օգոստոսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համահայկական ճակատ շարժման անդամ Նաիրա Գրիգորյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am