Տեսնենք գոնե դա կարո՞ղ եք անել. «Սասնա ծռեր 2»-ով ինքնաբացարկ` դատարանին

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում  «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին դատարանը մերժեց գործով մեղադրյալ Արամ Արամյանին հայտնված բացարկի միջնորդությունը: «Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որպեսզի այս գործը շուտ քննվի: Մենք չենք էլ իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել դատարան, բայց դատական նիստերը կայացվել են, միգուցե սա բոլորիս մեղավորությունն է: Այս գործով քննվող երեք վարույթներով էլ դատախազները պետք է լիազորագիր ներկայացնեն եւ ներգրավվեն որպես մեղադրողներ: Դատական նիստը պետք է հետաձգվի, հնարավորություն տրվի նրանց, որպեսզի լիազորագիր ներկայացնեն»,-ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանն էլ դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը նշեց, որ չանդրադառնալով ներկայացված միջնորդությանը, դատախազներից չպահանջելով լիազորագիր, դատարանը ցույց տվեց, որ կաշկանդված է մեղադրողներից: Նախագահող դատավոր Արթուր Օհանյանը պարզաբանեց, որ այս գործը քանի որ առանձնացված է մայր գործից եւ դատախազները եղել են ներգրավված, նրանց  լիազորագրի պատճենն արդեն ներկայացվել է դատարան: Պաշտպանական կողմը նշեց, որ այդ լիազորագիրը դատախազներին տրված է եղել հունիս ամսին, իսկ այս գործով դատավարությունը սկսվել է հոկտեմբերին եւ մեղադրողները չէին կարող հունիս ամսին լիազորագիր ներկայացնել հոկտեմբերին սկսվող դատավարության համար: Պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արթուր Օհանյանին` նշելով, որ նա կաշկանդված է մեղադրողներից եւ չի կարող անաչառ դատավարություն վարել: Ամբաստանյալներից Արամ Հակոբյանն էլ դատարանին եւ մեղադրողներին կոչ արեց` ««Գիշերը քնելուց առաջ գլուխներդ դրեք բարձին եւ մտածեք` ինչ եք արել ազգի եւ հայրենիքի համար»: Տղերք, երկիրը կործանվում է, բայց այսօր մեր բանտերում արցախյան պատերազմի հերոսներն են լցված: Կոչ եմ անում դատարանին արդարացի որոշում կայացնել»,-ասաց նա: Ամբաստանյալներից Արամ Մանուկյանն էլ նշեց, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում. «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստերում այս կապիկությունը տեսնելով, կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում եւ Դուք դատարան կոչվելու իրավունք չունեք: Մի բան եմ խնդրում` մի խայտառակեք մեր դատական համակարգը, մենք այստեղ ենք եւ մեր վրա զանազան հոդվածներ եք դրել այն դեպքում, երբ մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս»:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Սյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել են Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Toyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am