ՌԴ-ն շուտով կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում.Պուտին
«Ռուսաստանը շուտով կավարտի ռազմական գործողությունները Սիրիայում:Ահաբեկչության դեմ վերջնական հաղթանակը դեռ շատ հեռու է», սակայն համատեղ ռազմական գործողությունները Սիրիայի տարածքում մոտենում են ավարտին:Անհրաժեշտ է անցնել քաղաքական գործընթացների՝ ՄԱԿ-ի հովանու ներքո», - այդ մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ՜տեղեկացնելով, որ առաջիկա օրերին այս հարցի շուրջ հեռախոսազրույց է ունենալու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և տարածաշրջանի այլ առաջնորդների հետ: Ռուսաստանը Սիրիայում ռազմական գործողություններ սկսեց 2015 թվականի սեպտեմբերից, պաշտոնապես՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար: Միայն այս տարեսկզբից, ըստ Reuters լրատվական գործակալության, Սիրիայում զոհվել է առնվազն 40 ռուս զինծառայող:
