Հերմինե Նաղդալյանի ամուսնու ընկերության կողմից կատարված ասֆալտապատումը համարվել է «բռակ». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջերս Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչների կողմից փորձանմուշներ են վերցվել Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կողմից ստեղծված ու ժողովրդի կողմից սրբության սրբոց համարվող «Տառերի պուրակի» հարևանությամ գտվող մայրուղում և ճանապարհահատվածում կատարված ասֆալտից, այն է՝ ճանապարհը վերանորոգող ընկերությունը իր աշխատանքները համարել էր ավարտված և պատրաստվում էր ճանապարհը հանձնել շահագործման: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ լաբորատոր ընկերության ներկայացուցիչները, ստուգելով համապատասխան կառույցի կողմից կատարված աշխատանքները, հատուկ սարքի միջոցով փորձանմուշ էին վերցրել ասֆալտից: Արդյունքում պարզվել էր, որ ասֆալտապատումը կատարվել է բավականին թերի, որակը չի պահպանվել, ինչի համար էլ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ու «Հայավտոճան»-ը պարտավորեցրել են ճանապարհը կատուցող ընկերությանը քանդել անվորակ ասֆալտը և փոխարենը նորը անել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նոր աշխատանքները կատարելուց հետո փորձաքննությամբ պարզվել է, որ այս անգամ ամեն ինչ համապատասխանում է որակին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ կազմակերպության ղեկավարը, ով սկսզբից արել է անվորակ ասֆալտապատում, իսկ հետո Կապի նախարարության ու «Հայավտոճան»-ի միջամտության արդյունքում վերացրել է լուրջ թերությունները, պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ամուսնուն: Ինչպես ավելի վաղ հայտնել էր է ֆոտոլրագրողը, վերջին ամիսներին Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, ինչպես նաև նշված նախարարության «Հայավտոճան» ընկերության ներկայացուցիչները՝ նախարար Վահան Մարտիրոսյանի և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորութամբ հսկայածավալ աշխատանքներ էին սկսել Հանրապետության մի քանի մարզերի, ինչպես մարզային, այնպես էլ գյուղական ճանապարհների կապիտալ վերանորոգման, որոշ ճանապարհների վտանգավորության աստիճանը թեթևացնելու, ճանապարհներին երկաթբետոնե արգելապատնեշների, ցուցանակների տեղադրման ուղղությամբ: Աշխատանքների հանձնարարությունը տվել էր Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը և խիստ հանձնարարական է տրվել նաև, որ աշխատանքները լինեն անթերի, որպեսզի վարորդները իրենց մաշկի վրա զգան, թե ինչպիսի որակյալ գործ են կատարում ճանշինականները: «Հայավտոճան» ընկերության տնօրեն Ա. Արշակյանը հատուկ լաբորատոր ընկերության ներկայացուցիչների հետ ստուգել էին համապատասխան կառույցների կողմից կատարված ասֆալտապատման աշխատանքները: Հատուկ սարքի միջոցով փորձանմուշ էր վերցվել ասֆալտից: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am