Մարտի 1. Հիշում ենք և պահանջում

«168 Ժամ» թերթը գրում է. «Այսօր մարտի 1-ն է, որը, ցավոք, արդեն ութերորդ տարին՝ Հայաստանում չի ասոցիացվում ու չի նշվում՝ որպես գարնան առաջին օր: 2008 թվականի մարտի 1-ին ՀՀ 10 քաղաքացիների սպանություններով մեր պատմության մեջ քաշվեց սև գիծ, որը մեր նորագույն ժամանակահատվածը բաժանում է մինչև մարտի 1-ն ու հետմարտիմեկյան փուլերի: Ու այդ գիծը մնալու է սև այնքան ժամանակ, քանի դեռ տրված չէ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ովքե՞ր են սպանել ՀՀ 10 քաղաքացիներին, և քանի դեռ այդ պատասխանից հետո՝ այդ պատասխանում հնչած անունների հեղինակները պատասխանատվության չեն ենթարկվել: Մարտի 1-ը շարունակելու է խարան մնալ Հայաստանի պատմության մեջ այնքան ժամանակ, քանի դեռ չեն հնչել մարտի 1-ի ոչ միայն՝ իրավական, այլև՝ քաղաքական գնահատականները: Ընդհանրապես, Հայաստանի իշխանությունների, ոչ միայն գործող, այլ նաև նախորդ իշխանությունների ռազմավարության մեջ մեծ տեղ է զբաղեցնում հասարակության «կարճ հիշողության» կանխավարկածը: Իշխանությունն ապավինում է, որ ժամանակի հետ նախկինում գործված բոլոր հանցագործությունները մոռացության կմատնվեն, ու դա իրենց կազատի անգամ պատմության դատաստանից: Այդպես էր Հոկտեմբերի 27-ի դեպքում, այդպես է նաև Մարտի 1-ի պարագայում: Սակայն, եթե անգամ դա հաջողվում է համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ապա հազիվ թե հաջողվի պատմական հեռանկարում: Համենայնդեպս, այլ հարցերում, անցյալի հանդեպ մեր վերաբերմունքում մենք հենց այդպիսի դիրքորոշում ունենք՝ թույլ չտալ, որ երբևէ գործած հանցանքն անպատիժ մնա: Հայ ժողովրդի հիմնական նպատակներից մեկը պատմական արդարության վերականգնումն է, 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը, որի 100-ամյա տարելիցի մասշտաբային միջոցառումներն ուղեկցվում էին «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով: Եվ, չնայած այս երկու իրադարձություններն անհամեմատելի ու անհամադրելի են, սակայն երկու դեպքում էլ սպանվել են անմեղ քաղաքացիներ: Մարդասպանության համար վաղ թե ուշ պետք է պատասխան տան բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից ու կատարված հանցագործության ժամանակահատվածից: Եվ եթե մենք ցանկանում ենք երբևէ կառուցել իսկապես նորմալ պետություն, որը կլինի ոչ միայն արտոնյալներինն ու կուսակցական կրծքանշան ունեցողներինը, այլև բոլորինը, ապա պարտավոր ենք նաև այսօր հայտարարել՝ «Հիշում ենք և պահանջում»:   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am