Հերոսներ, ովքեր պարտվեցին խաղաղությանը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր դատարանում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը հանդես է եկել պաշտպանական ճառով: Նա նշել է, որ իր պաշտպանյալը երկու դրվագով էլ անմեղ է և արդարացման վճիռ է պահանջել: Կոնկրետ գործի իրավական ասպեկտին անդրադառնալ չենք ուզում, առավել ևս` պնդումներ չենք անի որևէ մեկի մեղավորության կամ անմեղության մասով, որովհետև Հայաստանում արդարադատություն, որպես այդպիսին, գոյություն չունի, և իրավունքը ստորադասվում է քաղաքական կոնյունկտուրային կամ արդարադատության համակարգում գոյություն ունեցող կոռուպցիային: Սակայն դատարանում Բաբայանի պաշտպանի փաստարկներից մեկը խիստ ուշագրավ է և քննարկման է արժանի ավելի լայն համատեքստում, քան այս դատավարությունն է կամ Սամվել Բաբայանի անձը: «Եթե Սամվել Բաբայանը այսօրվա դրությամբ նստած է ամբաստանյալի աթոռին, դա ամենևին չի նշանակում, որ կարելի է մոռացության մատնել նրա անձը: Իսկ ով մոռացել է, հիշեցնեմ՝ Սամվել Բաբայանը էն անձն է, որը անուրանալի ծառայություններ է մատուցել հայրենիքին, էն անձն է, որն իր ահռելի մեծ ներդրում է ունեցել Արցախի բանակի կազմավորման և կայացման գործում»,- դատարանում ասել է Արտաշես Քալաշյանը: Ամբողջ խնդիրն այն է, որ ոչ ոք չի մոռանում, թե ով է Սամվել Բաբայանը, ոչ էլ ուրանում է նրա մեծ վաստակն արցախյան պատերազմում: Սակայն այնպիսի տպավորություն է, թե Բաբայանը և պատերազմի մյուս հերոսները թշնամուն հաղթել են` սեփական ժողովրդին թալանելու, նրան նվաստացնելու իրավունք ձեռք բերելու համար: Ավանդ ունի՞ Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան պատերազմում: Իհարկե ունի, սակայն եթե նա տասը տարի թալանել է Հայաստանը, ձեռքերը թաթախել է արյան մեջ, ապա նրա ավանդը գրոշի արժեք չունի, որովհետև հաղթանակը բովանդազրկվում է, եթե չի ծառայում քաղաքացուն: Կամ արդյոք ղարաբաղյան պատերազմում ունեցած դերակատարությունը ինդուլգենցիա է տալիս, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում ընտրություններ կեղծի ու հավերժացնի իր իշխանությունը: Մանվել Գրիգորյանը պատերազմի իսկական հերոս է, պանծալի հրամանատար, բայց օլիգարխի փոքրոգությամբ ու հաշվենկատությամբ նստած է մի ամբողջ քաղաքի ժողովրդի ուսերին: Ո՞ւմ է պետք այնպիսի հերոսությունը, որը ծառայում է ոչ թե քաղաքացու ազատությանը և բարեկեցությանն, այլ նրա հարստահարման ու ստորացման ճանապարհով` հաղթական գեներալի օլիգարխացմանը: Նույն Սամվել Բաբայանը հետպատերազմյան Արցախում, այսպես կոչված, խանական համակարգի հիմնադիրն է, որն իր մետաստազները տարածեց նաև Հայաստսնում` վերացնելով մեր ու Ադրբեջանի որակական տարբերությունը, փոշիացնելով հաղթանակը: Հերոսի և հակահերոսի սահմանը Հայաստանում հարաբերական է, որովհետև արցախյան պատերազմի հայտնի հրամանատարները դարձան իշխանության տերեր` նույնանալով զոռբայության, ընտրակեղծիքների ու թալանի հետ: Նրանք հաղթեցին պատերազմում, պարտվեցին խաղաղությանը` ստվերելով իրենց վեհությունը, մեծությունը, սեփականելով ու սեփական քսակի վերածելով բոլորիս հաղթանակը, որը տարիների ընթացքում դառնում է խամրող հուշ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am