«Ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, վսյո, նաֆիգ». Արկադի Փելեշյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանն այսօր՝ նոյեմբերի 21-ին կայացած Վանաձորի ավագանու արտահերթ նիստում ընտրվել է Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ: Մեկ տարի նիստերը բոյկոտելուց հետո Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ  նման համաձայնագիր է կնքել ՀՎԿ-ի տարածքային կառույցը: «Դա չի նշանակում, որ քաղաքական համաձայնագիրը ավագանու շրջանակներից որեւէ կերպ դուրս է գալիս :Սա երբեք ու երբեւէ չի նշանակում քաղաքական լայն համագործակցություն: Սա քաղաքապետի ու Արկադի Փելեշյանի գլխավորած կառույցի լոկալ համագործակցության հուշագիր է»,-իր խոսքում նշեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Շնորհակալություն հայտնելով ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանին՝ արձագանքելու համար, Մ. Ասլանյանը կարծիք հայտնեց, որ համագործակցությունը Վանաձոր քաղաքին բերելու է դրական տեղաշարժ: Ա. Փելեշյանին քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը դրվեց ներկա ՀՀԿ, ՀՅԴ եւ ՀՎԿ կուսակցությունները ներկայացնող ավագանու անդամների քվեարկությանը: Ներկա ավագանու 20 անդամները միաձայն կողմ քվեարկեցին հարցին: Նիստին չեն մասնակցում «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների անդամները: Արկադի Փելեշյանը եւս անմասն չմնաց: Նա կողմ քվեարկեց ինքն իրեն  վերաբերող հարցին: Վանաձորի նորանշանակ քաղաքապետի առաջին տեղակալ, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արկադի Փելեշյանը Վանաձորի ավագանու արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց,որ Վանաձորի քաղաքապետի ընտրությունների ժամանակ ինքն քվեարկել է Քրիստ Մարուքյանի օգտին, սակայն նա փոշմանել է համար: Իրենք ասում էին, որ անելու են բոյկոտն այնքան ժամանակ, մինչեւ չբացահայտվեն դավաճանները,հարցին պատասխանեց.«Ուրեմն լսեք, ես ձեզ վերջին անգամ եմ ասում, ես ընտրել եմ Քրիստ Մարուքյանին ու շատ փոշմանել, Վսյո, նաֆիգ: Այս մեկ տարվա ընթացքում ես տեսա, որ բոյկոտի արդյունքում ոչ մի բան չի փոխվում: Այսօր եկել եմ աշխատեմ ու մեր ժողովրդի համար մի լավ բան անեմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Վանաձոր քաղաքի ավագանու այսօրվա արտահերթ նիստում համայնքի ավագանին հաստատեց «Հայկական վերածնունդ» կուսակցություն խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու մասին հարցը: Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին կայացրած որոշմամբ Վանաձորի ավագանու նիստերը հակասահմանադրական էր ճանաչել. 1 տարի առաջ Վանաձորի՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ավագանիները հուշագիր էին կնքել Քրիստ Մարուքյանին Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտպանելու մասին, սակայն փակ, գաղտնի քվեարկությամբ քաղաքապետ էր ընտրվել Մամիկոն Ասլանյանը։ Ավագանու հետագա նիստերը վերոնշյալ 3 ուժերի ներկայացուցիչները ողջ տարվա ընթացքում բոյկոտում էին, նրանց թվում՝ այն անձինք, որոնք գաղտնի քվեարկությամբ ընտրել էին Ասլանյանին։ Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, բայց նոյեմբերի 18 Վանաձորում «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է կնքել Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ։ Նշենք նաև, որ Վանաձորի ավագանու արտահերթ նիստին չէին մասնակցում «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am