Ադրբեջանի խոսքն ու գործը չի համընկնում.Նալբանդյանը բացահայտում է Ադրբեջանի հետ պայմանավորվածությունը

«Ես՝ որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար, ոչ մի տեղեկություն չունեմ այն մասին, որ դեկտեմբերին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են ունենալու»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:Այստեղ նոր բան չպետք է հորինել, կարգավորման հիմնական սկզբունքներն ու տարրերն արդեն դրված են սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր,անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում կտրուկ առաջընթաց արձանագրել, ասաց Նալբանդյանը : « Ադրբեջանի խոսքն ու գործը չի համընկնում»,-  ասաց  Նալբանդյանը:Հարցին, թե ադրբեջանական կողմը Բաքվում Լավրովի հետ հանդիպմանը հայտարարել է, թե շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի արագ կարգավորմանը, այդ դեպքում ինչո՞ւմ է խնդիրը, ինչո՞ւ տեղաշարժ չկա, Նալբանդյանը պատասխանեց. «Խնդիրն այն է, որ գործը խոսքերի հետ համընկնի, և չշեղվեն իրենց խոսքերից: Մենք Կազանի նախօրեին երեք-չորս անգամ հանդիպեցինք արտգործնախարարների մակարդակով՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, որպեսզի համաձայնեցնեինք հիմնական սկզբունքների տեքստը, որովհետև դրանք պետք է ներկայացվեին նախագահներին: Եվ գագաթնաժողովից 10 օր առաջ ստացանք ուղեկցող նամակ, որտեղ հստակ ամփոփված էին մեր պայմանավորվածությունները: Ինչպես և պայմանավորված էինք, տեքստերի մեջ փոփոխություններ չէին մտցվելու: Իրականում ադրբեջանցիները ժամանեցին Կազան 12 փոփոխությունների առաջարկներով: Այսինքն՝ նահանջեցին պայմանավորվածությունից: Սա առաջին քայլը չէ, դա եղել է և Սոչիում, նույնը դրանից առաջ՝ Աստրախանում, նաև Սանկտ Պետերբուրգում:  Պատկերացնո՞ւմ եք, բարձր մակարդակով պայմանավորվում են, բայց չորս անգամ արգելափակել են ֆինանսավորումը», -ասաց նա: Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրի կարգավորման երեք սկզբունքներին՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ դրանց շուրջ ևս Ադրբեջանի հետ համաձայնությունների էին հասել: «Պայմանավորվել ենք կրակի դադարեցման մասին. կա 1994-95 թվականների երեք համաձայնություն եւ ի՞նչ: Ադրբեջանը կեղծ ու ճշմարիտ բոլոր միջոցներով փորձում է հեռանալ պայմանավորվածություններից: Իհարկե, լավ կլիներ, որ խոսքերը գործերին համապատասխանեին»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ բառացիորեն Ժնեւում խոսվում էր լարվածության թուլացման հավելյալ միջոցների մասին. դրանք միջոցներ են, որոնց մասին խոսվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում: Եվ դա կրկին արվում է: Ընդ որում՝ ադրբեջանցիները փորձում են չմտաբերել հայտնի 5 հայտարարությունները: «Հուսանք, որ Ադրբեջանը կփոխի  դիրքորոշումը եւ իր ցանկությունն իսկապես գործի կվերածի: Հայաստանը երբեք չի հեռացել ձեռք բերված պայմանավորվածություններից եւ մտադիր է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ համատեղ շարունակել բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը»,- հայտարարեց Նալբանդյանը: Ի պատասխան բանակցություններում ճեղքման հնարավորության եւ նախագահների հանդիպման մասին հարցին՝ Նախարարը նշեց, որ տեղեկություններ չունի մոտ ժամանակում հանդիպման հավանականության վերաբերյալ: «Խոսքը ճեղքման մասին չէ: Վերջերս ես ասացի, որ դժվար է հեծանիվ հորինել: Հիմնական սկզբունքները եւ տարրերը սեղանի վրա են: Կան չմշակված հարցեր: Մենք շատ երկար ենք բանակցություններ վարել»,- հիշեցրեց նախարարը: Դրա հետ մեկտեղ, նա ընդգծեց, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am