Չշեղվել խոսքից

«Խնդիրն այն է, որ գործը պետք է խոսքերին համընկնի :Հայաստանն էլ նույն կերպ միտված է Ղարաբաղի կոնֆլիկտը լուծելուն,   խնդիրը նրանում է, որ չպետք է շեղվել խոսքերից։Ես ձեզ հիշեցնեմ նմանօրինակ մի քանի փուլեր այս ամբողջ գործընթացից, որն ուղղված է խնդրի կարգավորմանը։ Կազանի նախօրեին մենք արտգործնախարարների մակարդակով հանդիպեցինք երեք-չորս անգամ, որպեսզի համաձայնեցնենք հիմնական սկզբունքների տեքստը, որը հետագայում պետք է ներկայացվեր նախագահներին», - լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Սերգեյ Լավրովի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմի հայտարարությանը, թե իրենք միտված են հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Նա ընդգծեց՝ գագաթաժողովից 10 օր առաջ ստացվեց ուղեկցող նամակ՝ ներառյալ տեքստերը, որտեղ հստակ ամփոված էր՝ ինչպես պայամանվորվել էին՝ տեքսետրի մեջ փոփոխություններ չի մտցվելու։ «Ադրբեջանը եկավ իրականում 12 փոփոխություններով, այսինքն՝ մեկ քայլ նահանջեցին համաձայնություններից ու սա առաջին անգամը չէր, Կազանից առաջ դա եղել է և՛ Սոչիում, և՛ Աստրախանում, և՛ Սանկտ Պետերբուրգում, դա եղել է և Կազանից հետո», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը։ ՀՀ արտաքին գործերի նախարարը շեշտեց՝ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանը, առաջին հերթին՝ Հայաստանը, կրակի դադարեցման մասին ստորագրել էին երեք համաձայնագիր։ «Եվ ի՞նչ, Ադբրեջանն, ամեն ճիշտ ու սուտ գործածելով, փորձում է հետ նահանջել այդ համաձայնությունից, այսինքն՝ սա առաջին դեպքը չէ, ուստի ես կկրկնեմ՝ լավ կլիներ, իհարկե, եթե խոսքերը համապատասխանեին գործերին, մանավանդ, երբ բառացիորեն Ժնևում խոսում էինք այն մասին, որ պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու համար, իսկ Ադրբեջանը դա չի անում», - նշեց Է. Նալբանդյանը։ Նա ընդգծեց՝ Հայաստանը հայտարարել ու շարունակում է հայտարարել, որ պատրաստ է շարունակել բանակցությունները՝ հասնելու կոնֆլիկտի կարգավորմանը։ ՀՀ ԱԳ նախարարը հույս հայտնեց, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, ու ցանկությունները կսկսեն մարմնավորել գործերում։  

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am