Երկու կարևոր հանգամանք Հայաստանի համար

«168 ժամ» թերթը գրում է. «Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրոպական միության Արևելյան գործընկերություն ծրագրի 5-րդ գագաթաժողովը, որը գործընկերներին խոստանում է բոլորովին այլ որակ, քանի որ 2015թ. մայիսին Ռիգայում կայացած գագաթաժողովից և 2016թ. նախարարական հանդիպումից հետո Եվրահանձնաժողովը ծրագրի համար նոր նպատակներ ու առաջնահերթություններ է սահմանել, որոնցում մեկնարկային կետ է սահմանվել 2020 թվականը. «2020 թվականը՝ 20 առանցքային արդյունքները»: «Արևելյան գործընկերությունը թևակոխում է մի փուլ, որում մեր բոլոր գործընկերների հետ, առանց բացառության, մենք ունենք կոնկրետ օրակարգ, որը բաղկացած է կոնկրետ միջոցներից ու ծրագրերից, որոնք քաղաքացիների օգտին են: Ուստի մեր միջև գործընկերային հարաբերություններն այլևս առանցքային գործոն չեն: Առաջին պլանում են այն կոնկրետ արդյունքները, որոնց մենք կարող ենք հասնել, լինի դա առևտրի, շարժունակության կամ այլ ոլորտներում»,- վերջերս նշել էր ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Եվրահանձնաժողովում որոշել են, որ քաղաքացիների համար տեսանելի արդյունքների հասնելու նպատակով անհրաժեշտ է նպատակաուղղված մոտեցում, հիմնված այն պարտավորությունների վրա, որոնք ստանձնել են Եվրամիությունն ու Արևելյան գործընկերությունը: Այս ամենում Հայաստանի համար կարևորը երկու հանգամանք է` Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որի ժամկետները դեռ անորոշ են, սակայն կողմերը չեն բացառում, որ համաձայնագիրը ստորագրվի Բրյուսելյան գագաթաժողովի շրջանակում, և «Արևելյան գործընկերության» եզրափակիչ հռչակագիրը, որոնց շուրջ «168 ժամի» թղթակիցը զրուցել է փորձագետների հետ: Մեր թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովն անդրադառնալով հարցին, թե ստորագրվելիք համաձայնագիրն ինչպե՞ս կանդրադառնա Երևան-Մոսկվա հարաբերությունների վրա, պատասխանել է, որ ամեն բան վաղուց պարզ է` Ռուսաստանն ու Եվրասիական տնտեսական միությունն այս համաձայնագիրը մարտահրավեր չեն դիտարկում, ինչպես 2013թ., երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ բոլորովին այլ որակի համաձայնագիր` Ասոցացման համաձայնագիր ստորագրել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am