Ինչպես շքեղության հանդեպ սերը Զիմբաբվեի առաջին տիկնոջը տարավ տնային կալանքի

Զիմբաբվեի առաջին տիկին Գրեյս Մուգաբեին այլ կերպ անվանում են Գուչչի Գրեյս կամ Առաջին գնորդուհի։ Առատորեն ծախսելու նրա սովորությունը մարդկանց զանգվածներին տրամադրել է իր դեմ։ Գրեյս Մուգաբեն Զիմբաբվեի առաջին տիկին է դարձել 1996 թվականին, մինչ այդ նա եղել է նախագահի քարտուղարուհին։ Նրանք երկուսն էլ այդ ժամանակ ամուսնացած են եղել, սակայն նախագահի առաջին տիկնոջ՝ Սալլի Հեյֆրոնի մահից հետո, Գրեյսը լքել է ամուսնուն ու ամուսնացել պետության ղեկավարի հետ։ Նրանք համատեղ որդի ունեն։ 2003 թվականին նա Փարիզում շոփինգի ժամանակ ծախսել է 120 հազար դոլար։ Մուգաբեի դստեր`Բոնա Մուգաբեի և օդաչու Սիմբա Չիկորեի հարսանիքն արժեցել է 4 մլն դոլար։ Մայրաքաղաք Հարարեում մի ճանապարհի վերանորոգման վրա, որը տանում է կառավարության տնից Մուգաբեի առանձնատուն, ծախսվել է մոտ 1 մլն դոլար։ Միայն 2014 թվականին Գրեյսը մի ողջ կարողություն էր ծախսել։ Նա ձեռք էր բերել 12 ադամանդե մատանի, Ferragamo-ից 62 զույգ կոշիկ և 106 հազար դոլարանոց Rolex։ Նախագահի որդին՝ Չատուգան, նույնպես հայտնի է շքեղության հանդեպ իր սիրով։ Չատունգան Instagram-ում հրապարակել էր իր ձեռքի լուսանկարը։ Ձեռքին եղել են ոսկե ժամացույց, մատանի և ապարանջան։ Նկարն ուղեկցվել է հետևյալ գրությամբ. «60 հազար դոլար դաստակիդ, երբ հայրդ կառավարում է ողջ երկիրը»։ Օրերս 93-ամյա Ռոբերտ Մուգաբեն և նրա կինը՝ 52-ամյա Գրեյս Մուգաբեն, կալանավորվել են։ Ներկայում նրանք տնային կալանքի տակ են գտնվում Հարարեի իրենց Blue Roof առանձնատանը, որը կազմված է 25 սենյակից։ Պատրաստեց 1in.am-ը

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am