Հերմինե Նաղդալյանը ոչ թե 2 մլն դրամի է խոսել, այլ՝ 1.4 միլիոնի. ԱԺ-ն ներողություն է խնդրում

ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությունում ուսումնասիրվել են ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ծառայողական բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիս ամսվա վարձավճարին առնչվող խնդիրները, որի ընթացքում տիկին Նաղդալյանի համաձայնությամբ ուսումնասիրվել են նաև հեռախոսազանգերի վերծանումները: Այս մասին պաշտոնական պարզաբանում է հրապարակվել ԱԺ կայքում, որտեղ հիշեցվում է, որ 2017թ-ի մայիսին Հերմինե Նաղդալյանը հանդիսանում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ և ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար: «Ուսումնասիրությամբ պարզվել է՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանին հատկացված բջջային հեռախոսահամարի 2017թ-ի մայիսին սպառված ծառայությունների արժեքը կազմել է 1.382.470 ՀՀ դրամ, որից շուրջ 1.170.000 ՀՀ դրամն առաջացել է 2017թ-ի մայիսի վերջին 4 օրերին` ռոումինգում ինտերնետ ծառայության սպառման հետևւանքով: Պարզվել է նաև, որ 2017թ-ի հունիսի սկզբին նկատելով տիկին Նաղդալյանի ծառայողական հեռախոսահամարի աննախադեպ խոշոր գումարի վարձը՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության համապատասխան աշխատակիցը դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությանը և ստացել հեռախոսահամարի զանգերի վերծանումները, որոնց ուսումնասիրությամբ գործերի կառավարչության աշխատակիցը ենթադրել է, որ հիշատակված 4 օրերին կուտակված խոշոր գումարն առաջացել է տեխնիկական պատճառներով: Խնդիրն ուսումնասիրելու և լուծելու խնդրանքով գործերի կառավարչության աշխատողը հեռախոսազանգով դիմել է «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության աշխատողին: Այնուհետև «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության կողմից ներկայացվել է 2017թ-ի մայիսին մատուցված ծառայությունների հաշիվը և գործերի կառավարչության աշխատողը, տեսնելով, որ այն կիսով չափ պակաս է, եզրակացրել է, որ ընկերությունն ուսումնասիրել է խնդիրը, որի արդյունքում վճարի կեսը «զիջել» է: Սակայն, ինչպես պարզվել է ուսումնասիրությամբ, «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունը ծառայության դիմաց վարձավճարը չի «զիջել», այլ ներկայացրել և ստացել է ոչ թե միանգամից (մեկ հաշվով), այլ հաջորդող երկու ամիսների ընթացքում: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն ի պատասխան լրագրողների հարցերին հայտնել է գործերի կառավարչությունից դեռևս 2017թ-ի հունիսի սկզբին ստացված տեղեկությունը, որի առնչությամբ հայցում ենք հանրության ներողամտությունը: Վերոգրյալից ելնելով՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն այն մասին, որ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն, ինչն էլ նշանակում է, որ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ, սեփական միջոցների հաշվին»,- ասված է ԱԺ-ի պարզաբանման մեջ:

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am