Ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Շահվերդյանը շարունակում է աշխատել

Անցած տարվա հոկտեմբերին Վանաձորի բժշկական կենտրոնում մահացած ծննդկանի գործով վարույթն իրականացնող մարմինը 2017 թ. նոյեմբերի 10-ին մեղադրանք է առաջադրել  Վանաձորի բժշկական կենտրոնի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: Ծննդաբերությունից ժամեր անց մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդների իրավունքների պաշտպանությունն ստանձնել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը և որոշակի քննչական գործողություններ իրականացնելու ու նշանակված դատաբժշկական փորձաքննությունների շրջանակում փորձագետներին  լրացուցիչ հարցադրումներ ներկայացնելու միջնորդություններ ներկայացրել: Փորձագիտական եզրակացությունների համաձայն՝ ծննդկանի մահվան պատճառ է դարձել հետծննդաբերական շրջանում մանկաբարձ-գինեկոլոգների կողմից անհրաժեշտ բժշկական օգնություն չցուցաբերելը: Հ. Նազլուխանյանը մինչծննդաբերական շրջանում եղել է  Դավիթ Շահվերդյանի հսկողության ներքո, հերթապահ-բժիշկ Ա. Բալայանի պահանջով նա ներկա է գտնվել նաև ծննդաբերությանն ու դրան հաջորդած գործողություններին: Փորձագետները փաստում են, որ հիմնական բացթողումները թույլ են տրվել հետծննդյան շրջանում, ինչն էլ հանգեցրել է ծննդկանի մահվան: Նրանց պնդմամբ՝ ծննդկանի արյունահոսության պատճառը սրընթաց ծննդաբերության հետևանքով առաջացած պատռվածքներն են եղել, և բուժօգնություն տրամադրող բժիշկները տևական արյունահոսության պատճառը պարզելու համար պետք է դիմեին վիրահատական միջամտության, ինչը չի արվել և արյունահոսության աղբյուր հանդիսացող պատռվածքները չեն հայտնաբերվել: Իսկ ծննդկանի կյանքը հնարավոր էր փրկել միայն դրանք հայտնաբերելու և արյունահոսությունը դադարեցնելու դեպքում: Մեղադրական եզրակացության համաձայն՝ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանը իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք է դրսևորել, իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ չի կատարել, ինչն էլ անզգուշությամբ մահ է առաջացրել: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րս մասով նրան սպառնում է 2-6 տարվա ազատազրկում: (Ծնունդն ընդունած բժիշկ Ա. Բալայանը 2017 թ. հոկտեմբերի 18-ին վթարի է ենթարկվել և մահացել): Չնայած դրան՝ տուժող կողմի տեղեկություններով Դավիթ Շահվերդյանը դեռևս շարունակում է զբաղեցնել մանկաբարձ-գինեկոլոգի իր պաշտոնը Վանաձորի բժշկական կենտրոնում, իսկ ՀՀ Քննչական կոմիտեն որևէ քայլ չի ձեռնարկում կասեցնելու նրա մասնագիտական գործունեությունը մինչ նրա վերաբերյալ վճռի ուժի մեջ մտնելը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am