Արտակարգ դեպք Բագրատաշենի անցակետում. Սահմանապահին դանակահարող կասկածյալը ձերբակալվել է, իսկ 1 հոգի էլ Mercedes-ով դիմել է փախուստի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր.-ի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ նոյեմբերի 19-ին, ժամը 23:00-ի սահմաններում Բագրատաշեն սահմանային անցակետի աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23:00-ի սահմաններում Բագրատաշեն սահմանային անցակետում ստուգման նպատակով Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնեցրել են Mercedes մակնիշի 10 GG 600 համարանիշի ավտոմեքենան: Վարորդը՝ Բագրատաշեն 9-րդ փողոցի բնակիչ, 34-ամյա Արթուր Կիրակոսյանը, անհիմն, առանց պատճառաբանության վիճաբաության մեջ է մտել Սահմանային զորքերի ծառայողների հետ, ընթացքում ձեռքին եղած դանակով փորձել է հարվածել հերթափոխի սպա, 33-ամյա Մ. Ա.-ին: Բարեբախտաբար, սպային օգնության են հասել նրա գործընկերները և Ա. Կիրակոսյանի գործողությունները կանխվել են: Կարճ ժամանակ անց, այս անգամ Ա. Կիրկոսյանին օգնության է եկել համագյուղացի, 39 ամյա Կարեն Շիրվանյանը, ով նույնպես վիճաբաության մեջ է մտել Սահմանապահ զորքերի ծառայողների հետ, անհարգալից վերաբերմունք ցուցաբերել աշխատակիցների ու հասարակության նկատմամբ, հայհոյանքներ տալով՝ հարձակվել է իրենց օրինական գործողությունները կատարող Սահմանապահ զորքերի ծառայողների վրա: Կ. Շիրվանյանին հաջողվել է դանակի մի քանի հարվածներ հասցնել ծառայություն կատարող, 29-ամյա Մ. Թ.-ին, ով վնասվածք է ստացել նաև պարանոցի շրջանում: Այնուամենայնիվ, հաջողվել է Կ. Շիրվանյանին վնասազերծել և բերման ենթարկել Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղ էլ ձերբակալվել է, իսկ տուժած Մ. Թ.-ին, տրվել է դատաբժշկի ուղեգիր: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ անցակետում «դեբոշ» սարքած Ա. Կիկրակոսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am