Փաստաբանը Սամվել Բաբայանին արդարացնել պահանջեց

Արդեն տեղեկացրել ենք,որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստում այսօր ամբաստանյալները պետք է հանդես գային  պաշտպանական ճառերով: Ճառը ներկայացրեց Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը և հայտարարեց:Նա իր  պաշտպանյալին առաջադրված մեղադրանքները անհիմնհամարեց: «Սանասար Գաբրիելյանը դատավարության ընթացքում բազմիցս ասել է, որ բանակի համար նպատակ է ունեցել ձեռք բերել Իգլա տեսակի զենիթահրթիռային համալիր՝ իր սեփական միջոցներով, և զենքի համար գումար Բաբայանը չի տրամադրել: Ձեռք բերված զենքը պլանշետով լուսանկարել են և ցույց տվել Սամվել Բաբայանին: Վերջինը ասել է, որ ամբողջական չէ:Բաբայանի առնչությունը այդ ամենին ընդամենը եղել է որպես խորհրդատու:Եթե Գաբրիելյանի ցուցմունքներին նշանակություն տրվեր, ապա Բաբայանի նկատմամբ նման մեղադրանք չէր առաջադրվի:Մեղադրանքի հիմքում դրված այն ձևակերպումները, որ Բաբայանը դրդել է Գաբրիելյանին զենք ձեռք բերել, նյութապես շահագրգռելու եղանակով զենքը ձեռք բերելու համար վճարել գումար, չի հաստատվում որևէ փաստական հանգամանքով», - հայտարարեց փաստաբանը: Նրա խոսքով՝ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, չկան փաստական ապացույցներ: Անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից ներքին զննման օպերատիվ գաղտնալսումներին՝  Քալաշյանն ասաց, որ այդ գաղտնալսումներում, որտեղ առկա են Բաբայանի խոսակցությունները, որևէ կերպ Բաբայանի կողմից չի հիշատակվում գումարը, դրա չափը և  ըստ փաստաբանի, նշված գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալները անհիմն են: Փաստաբանի մոտ առաջադրված մեղադրանքից մի քանի հարց է առաջացել. «Եթե զենքի պատվիրատուն Բաբայանն է, եթե  նա պետք է վճարեր դրա դիմաց, ապա Սանասար Գաբրիելյանը ինչո՞ւ է հրաժարվել այն ձեռք բերելուց, հատկապես այն պարագայում, որ Գաբրիելյանը նյութապես շահագրգռված է եղել: Չէ՞ որ, այսպես կոչված, պատվիրատուն նման հրահանգ չի տվել: Բաբայանի և Գաբրիելյանի զրույցում որևէ տվյալ չկա, որ Բաբայանի հրահանգով է Գաբրիելյանը հրաժարվել զենքի մասերը ձեռք բերելուց: Նշված փաստարկներից միանշանակ հետևում է, որ Սամվել Բաբայանը որևէ առնություն չունի զենքի հետ, դրա նախաձեռնությունը Գաբրիելյանինն է, որին Բաբայանը որևէ խոստում չի տվել»: Քալաշյանը ռազմամթերքի ապօրինի շրջանառության փորձի մեղադրանքի մասով  միջնորդեց արդարացում Բաբայանի համար.«Սամվել Բաբայանն անուրանալի օգուտ է տվել երկրին ծանր իրավիճակում: Ի վերջո, հարգելի դատարան, մենք գործ ունենք հերոսի հետ»:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Չարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր Օրենքը պիղծ դավաճանի կամքն է իջեցված ստորության, նենգության աստիճանի. Սայաթ Շիրինյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am