Ավելի մեծ կռիվ է սպասվում․ Փաշինյանին պետք է շտապ հեռացնել․ Իշխան Սաղաթելյան (video)

Գերաշնորհ Սրբազան հայրեր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ,
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության անունից ողջունում եմ բոլորիդ:
Այսօր հայրենիքում մեկնարկում է մեր կառույցի բարձրագույն՝ ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը։
ՀՅԴ Ընդհանուր ժողովները երբեք չեն եղել կուսակցական հերթական արարողակարգային համագումարներ։
1892 թվականից սկսյալ և հիմնականում 4 տարին մեկ գումարվող Ընդհանուր ժողովները Հայաստանի և հայ ժողովրդի պատմական բոլոր հանգրվաններում ունեցել են առանցքային նշանակություն։ Այդ ժողովների որոշումները հաճախ շրջադարձային են եղել հայության կյանքում։
Դաշնակցությանը քիչ ծանոթ մարդիկ հաճախ տարբեր պատկերացումներ ունեն մեր կառույցի մասին, սակայն վստահ եմ, որ Դաշնակցության ժողովներին մեկ անգամ ականտես եղած մարդը կփաստի, որ հայ իրականության մեջ չկա քաղաքական նման երկրորդ կառույցը, որի ղեկավար մարմիններն ամբողջությամբ հաշվետու են իրենց շարքերին, որտեղ ամենասուր քննադատությունը բնական երևույթ է, որտեղ բացառված է անձնակենտրոնությունը, որտեղ ժողովրդավարությունը ոչ թե լոզունգ է, այլ՝ կենսակերպ և մտածողություն։
Վերջին տարիների ՀՅԴ ժողովներն առանձնանում են իրենց բնույթով ու տրամադրությամբ։

Պարտությունը պատերազմում, Արցախի բռնազավթումը, մեր հազարավոր հայրենակիցների տեղահանումը, հայ ռազմագերիների, Արցախի ղեկավարության, այդ թվում՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ ընկեր Դավիթ Իշխանյանի գտնվելը Բաքվի բանտերում, խոր վերքեր են թողել։
Սիրելի՛ ընկերներ,
ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովը մեկնարկում է մեր ժողովրդի և հայոց պետականության համար բախտորոշ ժամանակահատվածում, երբ հայրենիքը կանգնած է ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող լրջագույն մարտահրավերների առաջ:
Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումների և համաշխարհային նոր ճարտարապետության ձևավորման պայմաններում որքա՞ն կենսունակ կլինի Հայաստանը՝ կախված է մեր ժողովրդից, մեր բոլորի կամքից և վճռականությունից, Հայոց պետականության առջև հայ մարդու պատասխանատվությունից։

Այսօր մենք ունենք հանձնառություն՝ նոր իրողությունների պայմաններում առաջարակել մեր ժողովրդին պայքարի ու վերականգնման նոր տեսլական ու ծրագիր, վերականգնել վստահության կամուրջները, հաղթահարել հուսալքությունը, դառնալ ավելի ուժեղ, որ կարողանանք դիմագրավել թշնամուն՝ պահպանել մեր Հայրենիքը։
Այսօր մենք խնդիր ունենք դիմագրավելու նոր թափ առած հակադաշնակցականությանը, որը արդեն վերածվել է ազգային գաղափարախոսության դեմ պայքարի:

Ուզում եմ՝ ճիշտ գնահատենք, և՛ ներքին, և՛ արտաքին ճակատում այսօր պայքար է թե՛ Դաշնակցության դեմ, թե՛ Դաշնակցության համար։ Փաստորեն 135 տարին բավարար չէր մեր բարեկամներին և ախոյաններին ի ցույց դնելու մեր հայկականության խորքը, ապացուցելու մեր միասնականությունը և աննահանջ կեցվածքը մեր նպատակներին հասնելու հարցում։
Մենք պարտավոր ենք այս ժողովում մեկ անգամ ևս դա ապացուցելու։
Մեր պատմության մեջ քիչ չեն եղել իսկապես շրջադարձային, իսկապես պատմական Ընդհանուր ժողովներ։ Դաշնակցությանը հաջողվել է ամեն ժամանակաշրջանում որդեգրել համապատասխան գործիքակազմ ու գործելաոճ, հեղափոխել իրականությունը և պաշտպանել հայկական շահերը։
Այսօր մենք նույն հրամայականի առջև ենք։
Հայրենիքի պաշտպանությունը պետք է դառնա մեր գլխավոր ուղենիշը. համահայկական գաղափար, որը պետք է թափանցի յուրաքանչյուր հայի տուն՝ անկախ նրա բնակության վայրից։
Պայքար բոլոր ճակատներում և ամենուր, պայքար հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար։ Սա է այն առաջարկը, որը Դաշնակցությունը կարող է ներկայացնել իր ժողովրդին։ Պայքար, որի մեջ պետք է լինենք և՛ կազմակերպիչը, և՛ զինվորը, և՛ առաջամարտիկը։ Քանզի Հայրենիքի ու Դաշնակցության ճակատագրերը միահյուսված են։
Հայաստանի վերակառուցումը, հաշտեցումն ու նորոգումը, Հայաստան-Արցախ- Սփյուռք եռամիասնության վերականգնումը այլընտրանք չունի, սա էլ այն տեսլականն է, որը մենք ունենք նոր որակի հայկական պետության համար։
Ես մեկ անգամ ևս վերհաստատում եմ մեր Կոչն ուղվված առողջ և ազգային ուժերին. միավորել ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու եւ համահայկական կարողականությամբ Ուժեղ Հայաստան կառուցելու գործում:
Սիրելի՛ ներկաներ,
Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն լինելուց զատ համաշխարհային ազգային ցանց է, պայքարի ու դիմադրության համակարգ։ Այս կարողականությունը լիարժեք դարձնելու խնդիր ունենք։
Դաշնակցությանը ազգային, պետականամետ, արժանապատվություն ունեցող բոլոր ուժերի և անհատների ընկերն ու վահանն է։
Հենց այս պատկերացումները պետք է առաջնորդեն մեզ մեր առաջիկա քննարկումներում։

Ելույթս ավարտում եմ Ռոստոմի խոսքերով, որ նա հղել էր դաշնակցական մարմիններին. «Սիրելի՛ ընկերներ, մեզ սպասում է ավելի մեծ պայքար, գուցեև նոր կռիվներ։ Մխիթարականն այն է, որ կը կռվենք ավելի ամփոփ ուժերով։ Յույս ունինք առաջիկայում ունենալ մի մեծ Ընդհանուր ժողով՝ Հայաստանի կենտրոնում, մշակելու համար Հայաստանի վերաշինության հիմնական ուղիները»։
Այսօր իրականացել է Ռոստոմի փափագը. մենք գումարում ենք Ընդհանուր ժողովը Հայաստանի կենտրոնում։ Այժմ պարտավոր ենք իրականացնել մյուս պատգամը՝ մշակել Հայաստանի վերաշինության ու վերականգնման ծրագիրը։
Ի գործ սիրելի ընկերներ։
Հաջողություն մեր աշխատանքներին։

դիտվել է 286 անգամ
Լրահոս
Իրանում հայ համայնքն առաջին զոհն ունի Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. ԳՇ պետ «Թրքահպատակնե՛ր, Բակո Սահակյա՞նն է փախել, թե՞ Արկադի Ղուկասյանը»․․․ (video) ՊԵՏԱԿԱՆ ԹԱԼԱՆ․ 11 միլիոն ամբողջ կյանքումդ չես տեսել, իսկ հիմա․․․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ալեն Սիմոնյա՛ն, առաջինը դու ես վիրավորել․ անհետ կորածի հայր (video) «Դե ո՞նց չասեմ՝ ընդդիմությունը մի անելիք ունի»․ Էդգար Էլբակյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դու այսօր առավոտյան մի անելիք ունեիր․ ո՞նց եք հետո փողոցում քայելու»․ Ստեփանյան (video) Ալիևի հաշիվը փակելու ժամանակն է եկել․ Իսրայելը Արցախի գինն է պահանջում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Տղավարի քեզ դրսևորի,տենց իրավիճակում չհայտնվես. Իսրայելյանը՝ Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին (video) ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը․ Der Spiegel Ալեն Սիմոնյա՛ն, դու ստիպված ես լսել․․․ Գևորգ Գևորգյան (video) Բացառվում է ներկա իշխանության վերարտադրությունը, բացառվում է նաև անցյալի վերադարձը․ Անանյան ՇՏԱՊ․ Գեղարքունիքից նոր տարածքներ է հանձնում․ ի՞նչ ազդանշան է փոխանցել երեկ Փաշինյանը․ Դիլբարյան (video) Ի՞նչ իրավունքով է Ալեն Սիմոնյանը մարդու մահացած հորը ասում՝ «արան պապադ ա». Արսեն Ղուկասյան (video) Մենք այս ի՞նչ արեցինք, տղերք, մենք այս ի՞նչ արեցինք. Աշոր Երկաթ «Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին. Անուշ Պողոսյան #ՈՒՂԻՂ․ Անհետ կորածների հարազատները պատասխան են պահանջում Ալեն Սիմոնյանից (video) Մեր համբերությունն անսպառ չէ․․․ Իշխան Սաղաթելյանը զգուշացրեց (video) Նիկոլը բունկերներից թղթեր է ստորագրել․ Աննա Մկրտչյան (video) Իրանի զինված ուժերը սկսել են հրթիռների վրա երախտագիտության խոսքեր գրել իրենց աջակցող երկրներին Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին մեղադրել է «ցեղասպանություն իրականացնելու հստակ մտադրության» համար Ալեն Սիմոնյանի հետ երեկվա միջադեպի մասնակիցներն ազատ են արձակվել Հենրիխ Մխիթարյանը կավարտի կարիերան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am