Ղարաբաղի հարցում համագործակցությունը չի տուժել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների հետևանքով.Լավրով
« Ղարաբաղյան կարգավորման հարցում համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ գործերում տեղի ունեցող գործընթացներից:Հարաբերությունների շատ ոլորտներ փակուղի են մտել», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի Դիվանագիտական ակադեմիայում: «Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հետ միասին ունենք ընդհանուր դիրքորոշում, այն լավ հայտնի է, - շարունակել է Լավրովը: Պարբերաբար համանախագահները և այս երեք երկրնեի ներկայացուցիչները հանդիպում են դեսպանների, նախարարների մակարդակով և պարբերաբար այցելում տարածաշրջան:Հույս ունեմ , որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը, որը տեղի է ունեցել հոկտեմբերին, թույլ կտա հաղթահարել «որոշ լճացումը» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում »,ասել է նա:
