Տղաների ականջները ձգելու հերթն ու Արփինե Հովհաննիսյանի դիկտատուրան

Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավորներ Կարեն Ավագյանի և Հրայր Թովմասյանի ներկայացրած `բժիշկների դեմ բռնություն գործադրողների պատիժը խստացնելու մասին օրենքի նախագծի  առաջին ընթերցման քննարկումն ու քվեարկությունը դրամատիկ ստացվեց: Նույնիսկ ընդդիմադիր «Ելքը»,ընդունելով իշխանության հիմնավորումները, թե օրենքը միտված է այն նպատակին, որպեսզի պաշտպանության տակ վերցվեն մարդկային կյանքերի համար պատասխանատու բժիշկներին, համաձայնեց կողմ քվեարկել, սակայն ՀՀԿ-ում գտնվեցին մարդիկ, որոնք ավելի կաթոլիկ գտնվեցին:Ինչպես հայտնի է, այս փոփոխությամբ նախատեսվում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կամ բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ պատժել տուգանքով` նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Նույն արարքը, որը կատարվել է բուժաշխատողի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` պատժել ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով:Նախ ելույթ ունեցավ  ՀՀԿ-ական պատգամավոր, ազգությամբ եզդի  Ռուստամ Մախմուդյանը և ասաց,քանի որ հանձնաժողովի նիստին նախագծի քննարկմանը ներկա չի եղել, այդ պատճառով ցանկանում է անպայման իր նկատառումները ներկայացնել: Մախմուդյանն ասաց,  որ նախագիծը ներկա տեսքով, ներկա պահին ժամանակավրեպ է, բացի այդ չի կարծում, թե շտաբօգնության մեքենայի առջեւ փակելը մարդու կյանքի եւ առողջության նկատմամբ հանցագործություն է: Նա ասաց, որ եթե ունենայինք վիճակագրություն, որ իսկապես, տարեկան 40-50 բժշկի նկատմամբ է բռնարարք կիրառվում, ապա ինքը կողջուներ նախաձեռնությունը:  Նախագիծը ներկայացնող Արփինե Հովհաննիսյանը խիստ դաստիարակի տեսք  ընդունած չպատասխանեց կուսակցական գործընկերոջ դիտարկմանը: Ասաց`դրա համար կուսակցական հարթակ կա: Ավելի ուշ Մախմուդյանը, Հրայր Թովմասյանը և Արփինե Հովհաննիսյանն այս հարցը շարունակեցին քննարկել նախ խորհրդարանի միջանցքում, ապա Հրայր Թովմասյանի աշխատասենյակում: Փոխարենը երկու ՀՀԿ-ական պատգամավորներ Արթուր Գևորգյանն ու Միհրան Պողոսյանը ընդվզեցին ու դեմ քվեարկեցին նախագծին: Այսպիսով, բավականին խորհրդանշական պատկեր ստեղծվեց իշխանական հարթակում, մի կողմից՝ Արփինե Հովհաննիսյանը որպես ոհմակային մտածողության կարկառուն ներկայացուցիչ անգամ հարկ չհամարեց կուսակցին հրապարակային պատասխան տալը, ի վերջո, ցույց տալով, որ ՀՀԿ-ում ժողովրդավարական մթնոլորտ է եւ կարող է լինել գաղափարական տարաձայնություն կամ բախում, տիկին Հովհաննիսյանը  գուցեեւ համարեց, որ ով ով, բայց Ռուստամ Մախմուդյանը չունի այդ բարոյական իրավունքը՝ ընդվզելու իր ներկայացրած նախագծի դեմ, քանի որ մամուլը վերջերս գրեց, որ Մախմուդյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում ընդգրկելու առաջարկը եղել է հենց Արփինե Հովհաննիսյանի կողմից, որը Մախմուդյանի հետ մտերմություն ունի դեռ համալսարանից: Մյուս կողմից՝ ուշագրավ էր նաեւ երկու անհնազանդների դիրքորոշումը, որոն հատկապես հարկ չհամարեցին անգամ ելույթ ունենալու, ներկայացնելու իրենց դիրքորոշումը, թե ինչու են դեմ: Եթե քվեարկությունից հետո ոստիկանապետի փեսա Արթուր Գեւորգյանը կցկտուր բացատրեց, որ դեմ է խտրական մոտեցմանը եւ բռնությունը ցանկացած մասնագիտության տեր մարդու նկատմամբ հավասարապես նույնն է, ապա Միհրան Պողոսյանը տղայականով հրաժարվեց որեւէ բառ փոխանակել լրագրողների հետ: Գուցե սա ընդվզում էր Արփինե Հովհաննիսյանի անբռնազբոս դիկտատուրային, ինչը դրսեւորվեց հենց ԱԺ ամբիոնից, գուցե ընդամենը այս երկու պարոնայք ցանկացան անշառ մի նախագծի առիթով ինքնադրսեւորել եւ ցույց տալ, որ չնայած արմատական ընդդիմությունը կողմ է, սակայն, այ, իրենք այնքան սկզբունքային են, որ դեմ են: Միհրան Պողոսյանն օրենսդիր դաշտում նորեկ է, բայց Արթուր Գեւորգյանը պետք է , որ իմնա, որ ՀՀԿ-ում խաղի կանոններն այլ են: Չնայած վերջինս անցած խորհրդարանում հազվադեպ էր հաճախում նիստերին, մշտապես ընտանիքի հետ ԱՄՆ-ում էր ու հավանաբար չի յուրացրել կուսակցական ներքին չգրված կանոնադրությունը: Կարելի է չկասկածել, որ ՀՀԿ-ում իրենց պես լավ տղերքի կամ սկզբունքային անհատների պակաս չի զգացվում, որոնք ներքին համոզմանը դեմ գնալով քվեարկում են շատ ու շատ նախագծերի, քանզի լավ գիտեն, որ այդ խմբակում իրենց գոյությունը պայմանավորված է նախեւառաջ այն հանգամանքով, որպեսզի հլու-հնազանդ ենթարկվեն կուսակցական որոշումներին, այլապես նրանց ականջներն այնպես կձգեն, որ ոչ միայն պատգամավորական  գործունեության, այլեւ ողջ կյանքի ընթացքում այդ ցավն իրեն զգացնել կտա: Ու ամենեւին կապ չունի, թե ով ում բարեկամն է, ով ՝ում փեսան: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am