Գողանում եմ ես, գողանում ես դու

Ծառուկյան դաշինք-Կառավարության առճակատումը հետաքրքիր նրբերանգներ է ստանում։ ՊԵԿ-ը վերջապես արձագանքել է Գագիկ Ծառուկյանի թիմի պատգամավորների սուր քննադատություններին՝ կապված Առինջ մոլում ստեղծված իրավիճակի հետ։ Այս շաբաթ ընթացող քառօրյայի ողջ ընթացքում նրանք անընդմեջ բարձրաձայնում էին այդ հարցը՝ ՊԵԿ-ին մեղադրելով վայրագությունների եւ հարկային տեռորի մեջ։ Եւ ահա, կոմիտեն հայտարարություն է տարածել,փաստելով, որ Ծառուկյանի հարկային պարտավորությունները պատշաճ չի կատարում, որով ըստ էության խոստովանում է իր անգործության մասին։ Արդեն մեկ տարուց ավել է Վարդան Հարությունյանն է ՊԵԿ ղեկավարը, հետաքրքիր է՝ ինչու է նա այսքան ժամանակ հանդուրժել այդ բացթողումը։ Նշենք, որ ՊԵԿ-ը նաեւ տվյալներ է հրապարակել Առինջ մոլի տոնավաճառի վերաբերյալ: «Պարզվել է, որ բողոքի զանգվածային ակտիվ հակվածությամբ աչքի ընկնող ընկերությունը («Առինջ մոլ»), ունենալով, ի դեպ, ամենաշատ հարկ վճարողների քանակը, համանման այլ սուբյեկտներից էականորեն ցածր ֆիսկալ հասույթ է արձանագրել 2017թ. հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում: Մասնավորապես՝ եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն: … Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել», ասվում է հայտարարության մեջ: Այսօր ԱԺ-ում ելույթների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն անդրադարձավ ՊԵԿ-ի մեղադրանքներին, ասելով․«Շատ հանգիստ ասում եմ, որ երբ «Փեթակն» ու «Սուրմարուն» համեմատվում է «Առինջ մոլ»-ի հետ, ապա պետք է դիտարկենք, որ «Փեթակում» ու «Սուրմարու»-ում աշխատում են շաբաթվա բոլոր օրերին, իսկ «Առինջ մոլ»-ում ամսվա մեջ աշխատում են 12 օր: Այսինքն 1/3-ով քիչ են աշխատում, բայց երբ ասում եք, թե «Առինջ մոլ»-ը ունի 2,9 միլիարդի շրջանառություն, իսկ մյուսներն էլ 4,5 միլիարդի, մի հատ համեմատեք եւ ճիշտ թվեր ներկայացրեք: «Փեթակ»-ում ու «Սուրմալու»-ում ավելի թանկարժեք ապրանքներ են վաճառում. սա հաշվի առեք պարտադիր, եւ հետո տեսե՞լ եք, թե այս երկու տոնավաճառներում տաղավերի 20 քմ-նինչ արժի՝ մի քանի հազար դոլար: Այս դեպքում, եթե մարդ կարողանում է վճարել վարձավճարն, ուրեմն եկամուտները եւ շրջանառությունը մեծ է: «Առինջ մոլ»-ի առեւտրականների մի մասը տեղափոխվել է «Հրազդան» տոնավաճառից եւ կորցրել են իրենց հաճախորդներին»,- ասաց Մելքումյանը: Նրա դիտարկումներին էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վարդան Միրումյանը՝ ասելով, թե կապ չունի նշված հանգամանքները, կարեւորը շրջանառությունն է․«Թեեւ այդ տոնավաճառը գտնվում է քաղաքից դուրս, բայց կարող է ունենալ մեծ շրջանառություն: Քաղաքից դուրս գտնվելը կարող է չափանիշ լինել, կարող է չլինել: Մենք ընդամենն ասում ենք, որ եթե 100 տնտեսվարող իրականացնում է միայն 1 միլիարդի շրջանառություն, ուրեմն դա նորմալ չէ»,- մեկնաբանեց Միրումյանը: Ինչ է ստացվում, ստացվում է այն, որ կողմերը միմյանց բացահայտ մեղադրում են գողության մեջ։ ՊԵԿ-ը ի պատասխան մեղադրանքների, հայտարարում է, որ հարկերը թաքցնում են, կամ այլ կերպ ասած՝ բյուջե չեն լցնում։ Հիշենք, որ Ծառուկյան խմբակցության պատգամավորները խորհրդարանում հիշեցին Մոնումենտի դղյակները, որոնք կառուցվել են «գազի հիմքի» վրա, այսինքն նրանք ակնակրում էին, որ Կարեն Կարապետյանն ու ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը, որոնք Մոնումենտում առանձնատուն ունեն, հարստացել են գազով։ Հետաքրքիր է՝ ներիշխանական պայքարը կսահմանափակվի գողությունների բացահայտման տիրույթում, թե ավելի ծանր հանցագործություններ կբացահայտվեն։ Հետեւենք զարգացումներին։ Անի Սահակյան

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am