Սեռական հարաբերությունները տեսանկարահանած և շորթմամբ գույք հափշտակելու մեջ մեղադրվող քաղաքացու պատիժը խստացվել է

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի չափերով գույք հափշտակելու մեջ մեղադրվող ամբաստանյալի նկատմամբ ազատազրկում պատիժը պայմանականորեն չկիրառելու առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու և փոխելու վերաբերյալ գործով մեղադրող դատախազի վերաքննիչ բողոքը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ 2017 թվականի ապրիլի 26-ին հարուցված քրեական գործով քաղաքացի Մ.Գ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ  նա, շորթմամբ Ա. է,-ից զգալի չափերով գույքը հափշտակելու դիտավորությամբ, վերջինիցս գաղտնի իր բջջային հեռախոսով տեսանկարահանել է իրենց միջև տեղի ունեցած սեռական հարաբերությունը և վարկաբեկող տեսանյութերն Ա. է.-ի կնոջը և այլ անձանց տրամադրելու սպառնալիքով վերջինիցս մաս-մաս պահանջել է ընդհանուր 800 ԱՄՆ դոլար գումար: 300 ԱՄՆ դոլար գումարը տալուց հետո Ա.Է.-ն հրաժարվել էր հեռախոսկապի միջոցով պահանջված ևս 500 ԱՄՆ դոլար գումարը տալուց և դիմել էր իրավապահ մարմիններին: 2017 թվականի մայիսի 29-ին քրեական գործը, հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Արագացված կարգով իրականացված դատական քննության արդյունքում դատարանի դատավճռով Մ. Գ.-ն մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման` 2 տարի ժամկետով։ Սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ՝ ամբաստանյալի նկատմամբ պատիժը պայմանականորեն չէր կիրառվել և սահմանվել էր փորձաշրջան 3 տարի ժամկետով: Մեղադրող դատախազը նշված դատավճռի դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ միջնորդելով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճիռը և ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայի սահմաններում ամբաստանյալի նկատմամբ նշանակել արդարացի համաչափ պատիժ ազատազրկման ձևով՝ առանց պատժի պայմանականորեն կիրառման։ Վերաքննիչ բողոքի հիմքում դրվել է մի քանի պատճառաբանություն: Նախ՝ առաջին ատյանի դատարանը, պատիժը պայմանականորեն չկիրառելով, հաշվի չի առել և անտեսել է ինչպես շորթում հանցագործության հանրային վտանգավորության բարձր աստիճանը, այնպես էլ  կատարված հանցագործության հանգամանքներն ու եղանակը: Մասնավորապես այն, որ հանցավոր մտադրություններն իրականացնելու համար ամբաստանյալը նկարահանումն իրականացրել է գաղտնի, առանց տուժողի համաձայնության, ավելին, գումարը ստանալուց հետո հետագա հանցավոր գործունեությունից հրաժարվելու փոխարեն նա շարունակել է տուժողից շորթմամբ գումար կորզելուն ուղղված գործողությունները։ Երկրորդ՝ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի մոտ առկա է ռեցիդիվ: Դեռևս Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 12-ի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության՝ սուտ մատնություն կատարելու համար, մինչդեռ նոր հանցանք կատարելու պահին դատվածությունը մարված չի եղել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է մեղադրողի վերաքննիչ բողոքը՝ ամբաստանյալ Մ. Գ.-ի նկատմամբ նշանակելով պատիժ 2 տարի ժամկետով ազատազրկման ձևով՝ առանց պատիժը պայմանականորեն կիրառելու։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել Փեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետ «Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր Ռուսաստանից Վրաստան օղու արտահանումը պատմական առավելագույնի է հասել Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժել Թրամփի հայտարարությունից հետո Brent տեսակի նավթի գինը փոխվել է Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվը Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am