Նոր սահմանադրության հարցը տևական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում

«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր սահմանադրության հարցը տեւական ժամանակ քննարկվել է իշխանական փակ նիստերում։ ՔՊ-ում գտել են, որ ԱԺ ընտրություններից առաջ անթույլատրելի է հանրաքվե անցկացնելը, մանավանդ՝ երբ մարդկանց մեծ մասը դա ընկալում է որպես Ալիեւի պահանջ։ Ռիսկային են համարել համապետական ընտրությունների հետ նույն օրը սահմանադրական հանրաքվե անելը։ Ճիշտ է` գործող օրենքը թույլ չի տալիս հանրաքվեն եւ ընտրությունները նույն օրն անցկացնել, սակայն օրենքը փոխելը ժամերի հարց է ՔՊ-ական մեծամասնության համար:

Խնդիրն այն է, որ անգամ իշխանության աջակիցները, իմանալով, որ Նիկոլին ձայն տալու հետ միաժամանակ Ալիեւի պահանջը պետք է կատարեն, կնախընտրեն չմասնակցել ընտրություններին։ Հիշեցնենք, որ հանրաքվեն կայացած է համարվում, եթե ընտրական իրավունք ունեցողների 50% +1-ը կողմ է քվեարկել: Եվ որպեսզի մինիմալ շեմը` 650 հազար ձայնն ապահովվի, պետք է մասնակցի 1 միլիոն 300 հազար ընտրող։

Ի դեպ, հանրաքվեների ժամանակ ձեւավորվում են նաեւ «Ոչ»-ի շտաբներ, որոնք «դեմ»-ի քարոզչություն են իրականացնում, սա եւս կարգավորվում է օրենքով, եւ «Ոչ»-ի շտաբը ղեկավարելու առաջնային մանդատը պատկանում է խորհրդարանական ուժերին: Սակայն դա չի խանգարում, որ արտախորհրդարանական ուժերն էլ նույն քարոզչական գծի մեջ հանդես գան, պարզապես եթե խորհրդարանական ուժերը համաձայնում են «Ոչ»-ի շտաբն առաջնորդել, ապա եթերային անվճար ժամանակը, ընտրահանձնաժողովներում տեղերը նրանց են տրվում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 259 անգամ
Լրահոս
Փրկարարները Սևանա լճի հարակից անտառում հայտնաբերել են Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ Տիգրան Աբրահամյան Տաշիրում բախվել են բեռնատարը և «Գազ 53»-ը, ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ Լույս չի լինի․ հասցեներ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանեց Երևան «Ինչպես Վահագն Հովակիմյանը փախավ ՍԴ-ից» (video) Ռուսաստանը բենզին է ներմուծում Հնդկաստանից Զախարովան՝ ՔՊ–ի շրջանառած օրինագծի մասին (video) Այս թիմը սարսափելի է. նրանք որևէ թույլ կողմ չունեն․ Իբրահիմովիչ Հանդիպում ենք Հակակոռուպցիոն դատարանում,որտեղ քննվելու է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը. Շարմազանով Ավետիքի կալանավորումը վրեժխնդրություն է, որը նպատակին չի հասնելու. Անահիտ Ադամյան ՌԴ-ի հետ լարվածության արդյունքը․ 14%-ով վարկ են վերցրել հիմա ճռռում են․ բերքը նեխում է, գնորդ չկա (video) Հուլիսի 4-ին Երևանում կլինեն փակ փողոցներ Ո՞վ կունենա համարձակություն․ ՍԴ-ն՝ Փաշինյանի ճնշումների տակ (video) Սուրենյանը նշել է, թե որ օրն է լինելու ամենաշոգ օրը Ինչու է Զելենսկին Զալուժնիին Կիև է կանչել Լավրովը հայտնել է Ռուսաստանի աջակցության մասին Ինչով է պայմանավորված Ֆոն դեր Լայենի այցը Երևան ու Բաքու Մեծ Բրիտանիան մտադիր է նոր գագաթնաժողով անցկացնել Գերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել Ռուսաստանը Գողությունը բացահայտվել է Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ» Մենք հոգնեցինք սխալներն ու ապօրինությունները հաշվելուց, սրանք չհոգնեցին անելուց․ Արմինե Օհանյան ՕՊԵԿ-ը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ. «Փաստ» «Հրապարակ»․ Ավանդույթը չի խախտվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am