Փրփրակալած երախներով այդ նույն զինված ուժերը քայքայող կոռուպցիայի դեմ խոսողների՞ն եք ուզում լռեցնել

Զինված ուժերում կոռուպցիան, զինվորի սնունդն ու հագուստը թալանելը, զինմասերում «նայողների»՝ «յախշիների» ինստիտուտը, դրա հետևանքով կանոնադրական հարաբերությունների չդադարող խախտումները, մահացության դեպքերի ու նրանցով օբյեկտիվ քննություն չկատարելը, լուրջ առողջական խնդիրներով երիտասարդներին զորակոչելը, սոցիալական անարդարության տարատեսակ դրսևորումները, այդ թվում պաշտոնատար անձանց երեխաների մարտական հերթապահության և դիրքերում չծառայելը կամ ընդհանրապես չծառայելը, սպաների սոցիալական, բնականարանային խնդիրների, իրավական պաշտպանվածության, պաշտոնական առաջխաղացման հետ կապված և ամենատարբեր խնդիրներն են հանդիսանում զինված ուժերի որպես պետության պաշտպանությունը խարխլող հիմնական գործոնները, անվտանգության հիմնական սպառնալիքները, որովհետև ամենևին չեն նպաստում պետության և զինված ուժերի նկատմամբ վստահության ձևավորմանը:

Եվ փոխանակ նշված խնդիրների մասին մտածեն, մտահոգվեն և ահազանգեն այս խնդիրների տարիներ շարունակ չլուծվածության մասին, այդ խնդիրները բարձրացնողների՞ն եք համարում պետության անվտանգության սպառնալիքը: Այստեղ են ասել «խելքի աշեցեք»: Ավելին, Ձեր՝ կոռուպցիան ու կոռումպացվածներին, մարդկային արժանապատվություն նվաստացնողների պաշտպանների վայնասունները գրոշի արժեք էլ չունեն, և չեն էլ կարող ունենալ, նպատակ ունենալով լռեցնել ահազանգերն ու քննադատությունը: Պետությունը, հենց Ձեր համար սուրբ զինված ուժերը օրը ցերեկով հանձնում են օտար պետության ենթակայությանը, մի ծպտուն չեք հանում, հիմա փրփրակալած երախներով այդ նույն զինված ուժերը քայքայող կոռուպցիայի դեմ խոսողների՞ն եք ուզում լռեցնել: Հազարավոր ազատամարտիկների սոցիալական անապահով վիճակի, զինվորների աղքատ ընտանիքների փաստի մասին մի հատ մտածեք, ու այդ վիճակին հասցնող Ձեր սիրած իշխանության հանցավոր քաղաքականության մասին խոսեք, որ 900 հազար մարդու աղքատության շեմին է հասցրել, իսկ 10 տարիների ընթացքում անվերադարձ արտագաղթի են մղել 350 հազար մարդու: Չի անցնի ու չի լինելու, ինչքան էլ մեջտեղներիցդ հազար ու միլիոն կտոր լինեք: Հանգստացեք ու Ձեզ հավաքեք, այս պետությունը կրակը չի ընկել Ձեր ստրկամտության ձեռքը:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am