Արմեն Աշոտյանի գործով վկա

aravot.am-ը գրում է․

«Արմեն Աշոտյանին ամբողջ հանրապետությունն է ճանաչում»,- Հակակոռուպցիոն դատարանում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստի ժամանակ ի պատասխան դատավոր Վահե Դոլմազյանի հարցի՝ Արմեն Աշոտյանին ճանաչո՞ւմ եք, այսպես պատասխանեց վկա, ԵՊԲՀ տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանը (լուսանկարում)։ Նշենք, որ այսօրվա նիստին չէր ներկայացել մյուս վկան, քանի որ ոտքի կոտրվածք ուներ։ Դատական նիստի ընթացքում չավարտվեց վկա Սամվել Բարոյանի հարցաքննությունը, այն կշարունակվի հաջորդ դատական նիստի ժամանակ։

Սամվել Բարոյանն ասաց, որ այժմ էլ աշխատում է Բժշկական համալսարանում։ Դատավորի հարցին՝ Միքայել Նարիմանյանի կողմից պաշտոնական լիազորությունների չարաշահումների, փաստաթղթեր կեղծելու և ընդհանրապես գործի հանգամանքներին ծանո՞թ է, Սամվել Բարոյանը պատասխանեց․ «Այդպիսի բան ոչ նկատել եմ, ոչ էլ ինձ հայտնի է։ Նույնիսկ պատկերացում չունեմ՝ ինչ չարաշահումների մասին է խոսքը։ Իմ աշխատած տարիներին և մինչև հիմա չի եղել որևէ դեպք, որ նկատեմ չարաշահումներ»։ Մեղադրող դատախազ Արման Նշանյանը հարցրեց՝ Սևանի Ծովասար հանգստյան տան մասին ի՞նչ տեղեկություններ ունի։ Վկան պատասխանեց․ «Տեղեկություններ ունեմ, որ գույք է ձեռք բերվել»։

Սամվել Բարոյանն ասաց, որ տեղյակ է եղել՝ Բժշկական համալսարանն ունեցել է հանգստյան տուն Սևանում՝ «Եթեր» հանգստյան տունը և Դիլիջանում։ Կարդացեք նաև «Միջնորդության հետաձգման միակ պատճառն այն է, որ հերթական վատությունն ուզեցին անել»․ Արմեն Աշոտյանի պաշտպան 14:55 17.02.2025 «Նիկոլ Փաշինյանի գերնպատակն է վերարտադրվել ցանկացած գնով՝ անգամ, եթե իր հովանավորը դառնա միայն էրդողանը․ Արմեն Աշոտյան 14:36 17.02.2025 Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում «սիրեն»․ Արմեն Աշոտյան 18:10 15.02.2025 Հարցին՝ մինչև «Հերացի» արհեստակցական կազմակերպությունը եղե՞լ է արհեստակցական կազմակերպություն, վկան պատասխանեց․ «Մինչև Մարթա Սիմոնյանը, այո, եղել է արհեստակցական կազմակերպություն։ Որպես աշխատակից եղել եմ արհեստակցական կազմակերպության անդամ։ Ավելի ակտիվ Մարթա Սիմոնյանի ժամանակ էր արհեստակցական կազմակերպությունն, ավելի աշխույժ, նկատելի էր արհեստակցական կազմակերպության աշխատանքը, միգուցե Մարթա Սիմոնյանի երիտասարդ ջիղն էր»։

Միքայել Նարիմանյանի փաստաբանը վկայից հետաքրքրվեց՝ Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տունն ի՞նչ վիճակում էր, նա պատասխանեց․ «Սևանում գտնվող «Եթեր» հանգստյան տունը գտնվել է ոչ բարվոք վիճակում։ Տաք ջուր չի եղել, ջրագիծը համալսարանն է անցկացրել, կոյուղու վիճակը շատ վատ էր։ Մինչև հիմա էլ նույն շենքը առանց վերանորոգման նույն տեղում է։ Անձրևաջրերը բոլոր հարկերում ներթափանցել են, գույքն է քայքայված։ Պատուհանները, դռները հատակը պետք է փոխվի, ամբողջ շենքի տանիքը պետք է կառուցվի։ Դա շարժման տարիներին գործել է՝ որպես շտաբ, հավաքվել են այդտեղ 90-ականներին, պատկերացրեք՝ դրա մահճակալների ու պահարանների վիճակն ինչ պիտի լինի»։ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը հարցրեց՝ եթե պատճառ լիներ գաղտնի ձեռք բերել «Ծովասար» հանգստյան տունը, այդ դեպքում որևէ ողջամիտ պատճառ հայտնի՞ է, թե ինչու են Ձեզ հանձնարարել պարզել «Եթեր» հանգստյան տան վերանորոգման հնարավորությունը, վկան պատասխանեց՝ չեմ կարող ասել դա․

«Եթե ձեռք էին բերում, կարող էին ինձ տեղյակ չպահել»։ Վահե Դոլմազյանը կրկին հետաքրքրվեց վկայի և Արմեն Աշոտյանի հարաբերությունների մասին։ Հարցրեց՝ Արմեն Աշոտյանին ճանաչում է՝ որպես ՀՀ քաղաքացի, տարբեր պաշտոններ զբաղեցնող անձ, քաղաքական գործի՞չ, թե՝ ճանաչում է մեկ այլ տեղից, Սամվել Բարոյանը պատասխանեց․ «Որպես համալսարանի աշխատակից և կապ ունեցող պաշտոնյա եմ ճանաչում։ Պարոն Աշոտյանին ճանաչում եմ՝ որպես ակտիվ քաղաքական գործիչ, որպես ԿԳ նախարար, մեր բուհի բոլոր միջոցառումների ակտիվ մասնակից, խորհրդի նախագահ»։

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am