Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ․ Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու կողմերի համար ընդունելի հարթակ:

Եթե այդ հանդիպումը տեղի ունենա, ապա այն կարող է լրջորեն ազդել համաշխարհային զարգացումների վրա։

Հասկանալի է, որ բանակցությունների հիմնական նպատակը Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետության ստեղծումն է, ինչը երկու կողմերին թույլ կտա դուրս գալ ձգձգվող ճգնաժամից։

Եթե խոսք է գնում բարձր մակարդակի հանդիպման հնարավորության մասին, ապա կարելի է ենթադրել, որ առնվազն փոխհամաձայնություն է ձեռք բերվել մի շարք առանցքային կետերի շուրջ, որոնք կդառնան ապագա համաձայնագրի հիմնաքարերը.
Կարծում եմ, որ ձեռքբերված համաձայնության առանցքային հարցերից մեկն այն է, որ Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին:

ԱՄՆ-ը պաշտոնապես հրաժարվում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրելու ծրագրերից և դա արդեն հայտարարվել է պաշտոնական մակարդակներով։

Եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա կրկին կարելի է ենթադրել, որ Ուկրաինան առաջիկայում պարտավորվելու է պահպանել չեզոք կարգավիճակ՝ դա ամրագրելով Սահմանադրությամբ և այլ պաշտոնական հայտարարություններով։
Այս պահանջին ի պատասխան՝ կարելի է ակնկալել, որ Ռուսաստանը երաշխավորում է առաջ չգնալ և չխորանալ արդեն զբաղեցրած տարածքներից այն կողմ:

Դատելով կոնֆլիկտի վերջնական հանգուցալուծման մասին կողմերի կոշտ դիրքորոշումներից, ենթադրելի է նաև սպասվող բանակցություններից առաջ ձեռք բերված հաջորդ պայմանը: Այն է՝ եթե ​​կողմերից մեկը խախտում է պայմանավորվածությունը, ապա մյուս կողմը ստանում է գործելու լիակատար ազատություն։

Այսինքն՝ եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա Ռուսաստանը քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ:

Իսկ եթե ​​Ռուսաստանը փորձի առաջ շարժվել արձանագրված սահմաններից այն կողմ, ապա ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները լեգիտիմ իրավունք կստանան ուղղակի մասնակցություն ունենալ ՌԴ դեմ պատերազմին:

Այս պայմանը կարծում եմ գոյություն ունի և բավականին կոշտ պայման է, քանի, որ մինչ այս տեղի ունեցող գործընթացներից ակնհայտ էր, որ կողմերից ոչ մեկը չէր հավատում մյուս կողմի երաշխիքներին։

Հարկ է նշել նաև, որ, եթե ԱՄՆ և ՌԴ լիդերների հանդիպումը կականա, ապա քննարկվող հարցերի շրջանակն ավելի լայն պետք է լինի:

Օրինակ՝ հետագա էսկալացիաների թուլացման նպատակով եվրոպական տարբեր տարածաշրջաններում կողմերի ռազմական ներկայության նվազեցումը, ինչպես նաև ՌԴ նկատմամբ պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի սառեցում:

Դատելով միջազգային լրատվամիջոցների հրապարակումներից, կարելի է ասել, որ երկու կողմերն էլ ձգտում են հասնել համաձայնության։

ԱՄՆ նախագահի համար այն անկասկած արտաքին քաղաքական ձեռքբերում կլինի, որով նա կարող է ցույց տալ ընտրողներին, որ ինքն է պատերազմի դադարեցման և խաղաղության իրական երաշխավորը:

ՌԴ նախագահի համար՝ կլինի տարածքային ձեռքբերումներն ամրագրելու, հետագա էսկալացիայից խուսափելու և տնտեսության համար կայուն զարգացում ապահովելու իրական հնարավորություն»:

դիտվել է 377 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am