Հիմա էլ «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը

ՀՖՖ-ի կայքը հայտնում է, որ «Այաքսի» և Հունաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, 61-ամյա նիդերլանդացի Ջոն վան’տ Սխիպը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա օգնականի պարտականությունները կկատարի Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արոն Վինտերը: Մարզիչը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2025 թ. մարտի 1-ից: Պայմանագիրը նախատեսված է 1+1 ձևաչափով:
Ջոն վան’տ Սխիպը որպես ֆուտբոլիստ մեծ նվաճումներ ունի, սակայն որպես մարզիչ համեստ ձեռքբերումների տեր է։
Որպես մարզիչ գլխավորել է «Այաքսը» և Հունաստանի հավաքականը, եղել է Նիդերլանդների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Վան Բաստենի օգնականը: Ավստրալական «Մելբուռն Սիթին» նրա գլխավորությամբ 2016 թ. նվաճել է Ավստրալիայի գավաթը: Հիմա «թռչող հոլանդացին» է փորձելու բարձրացնել մեր ընտրանու առագաստը։ Շատ կարճ ժամանակ է մնացել մինչև Ազգերի լիգայի շրջանակում Վրաստանի հավաքականի հետ կարևոր խաղին, հոլանդացին կհասցնի՞ Հայաստանի հավաքականը մարտական դարձնել։ Որքան էլ հմուտ, հայտնի մասնագետ հրավիրենք Հայաստանի հավաքականը գլխավորելու, դրական արդյունք չի լինելու։ Որքան էլ հմուտ, վարպետ պատշար բերես, եթե շինանյութդ վատ որակի է, պատդ ամուր չի լինելու։ Ռուսաստանից, Արգենտինայից, այլ երկրներից ծագումով հայ ֆուտբոլիստներ հրավիրելով, «խոպանչիներով» ուժեղ հավաքական չենք ունենա Հայաստանի ֆուտբոլի զարգացումը պետք է սկսել երկրում, հատկապես՝ մարզերում, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումից։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած 5 տարում մեծ փողերը ու ժամանակը մսխել է, փոխանակ այդ կարևոր գործով զբաղվի։

դիտվել է 585 անգամ
Լրահոս
Հրդեհ է բռնկվել Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում Դատապարտո՛ւմ ենք այս բռնաճնշումները, վերահաստատում՝ մեղադրանքները շինծու են. Արագածոտնի թեմ Վերին Լարսի անցակետում 2000 բեռնատար է կուտակվել Գյումրեցի կանայք ամոթանք են տալիս ոստիկաններին (video) «Նենգ սրիկանե՛ր, ես ձեզ 1 շաբաթ ժամանակ էի տվել»․ Արշակ Զաքարյան (video) Արմեն Աշոտյանը փայլուն առաջարկ արեց․ Նաիրա Զոհրաբյան (video) Միքայել Սրբազանի համար հիմա էլ 2,5 տարի են պահանջում․ ոտքից գլուխ սա ապօրինություն է․ Սարգսյան (video) «Բա ձեր արարքի համար քանի՞ ճիպոտ է պետք»․ Միքայել Սրբազանի փաստաբանի կոշտ պատասխանը Բաբայանին (video) Նոր բեռ է գալիս Ադրբեջանով․ Գեւորգ Պապոյան (video) «Բաբայան Ռուբե՛ն, այ․․․ ինչպես քաղաքացին խայտառակեց Ռուբեն Բաբայանին» (video) Անահիտ Բախշյա՛ն, հերիք է հնարեք, գնացեք ու Նիկոլի վրա զարմացեք․ Լարիսա Ալավերդյան (video) Սա՞ է Վազգեն Միրզախանյանի պատկերացումը․ չկասկածե՛ք՝ եկեղեցին միանշանակ հաղթելու է․ Տեր Փավստոս (video) Ինչպես է Միքայել սրբազանն արձագանքում «սրբազան» վանկարկողներին (video) «Հրանուշ Խառատյա՛ն, գոնե մեկ նախադասությամբ պաշտպանեք ահաբեկչության ենթարկվող հայ եկեղեցուն» (video) Ինչ իրավիճակ է ԵՄ գրասենյակի մոտ Քվե ստանալու համար էլի դառավ բոլորիս վարչապետը․․․ Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով Գորիսում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կա վիրավոր Ուկրաինան հրթիռային հարված է հասցրել Բելգորոդին․ կան ինժեներական ենթակառուցվածքի լուրջ վնասվածքներ Հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների առաջին օրն ավարտվել է նշանակալի առաջընթացով ՀԱԵ թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 4 վարչական շրջանում․ ՇՄՆ Ստիպենք՝ Թոքմաջյանը քանդակի Նիկոլին․ Նաիրա Զոհրաբյան (video) Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումկի #ՀԻՄԱ․ «Դուք ձեր ողջ էությունը ողողեցիք զոհված տղաների, վառված տղաների արյունով». Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am